Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 24
 Սանկտ-Պետերբուրգում մարտի 19-ին Նովրուզ Բայրամ նշող ադրբեջանցիների համերգի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել։ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Գութսի Օսմանովի՝ «Սառցե պալատի» բեմ բարձրանալուց հետո, դահլիճում ներկա մի տղամարդ բարձրախոսով սկսել է աղաղակել, որ Օսմանովը մանկապիղծ է եւ «ադրբեջանցիների խայտառակությունը»։ «Այդ մարդուն չի կարելի խոսք տալ։ Նա ադրբեջանցի կոչվելու բարոյական իրավունք չունի»,- դահլիճում բոլոր ներկաների առջեւ ասել է տղամարդը, որոնցից մեկը նկարահանել է ողջ տեսարանը։  

Տեսանյութում բողոքող հանդիսատեսն ասում է, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մանկահասակ տարիքում բռնաբարել է Այբենիզ անունով մի աղջկա, որն իր կողքին նստած է։

Այբենիզը եւս հաստատում է, մեղադրելով Օսմանովին մանուկ հասակում իրեն այլասերելու մեջ։

«Այս սրիկան, պետական պաշտոնի եւ Ադրբեջանի դրոշով պաշտպանվելով, մեր ազգի աղջիկների ճակատագիրն է խորտակում։ Ես այս սեքսուալ մոլագարի միակ զոհը չեմ։ Նման զոհերը տասնյակներով են։ Ես կոչ եմ անում բոլոր ծնողների ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 579 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

      2011թ. Մարտի 20-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարևոր ստուգատես էին ՀՀ իշխանությունների համար: Ընտրությունների ընթացքն ու արդյունքները արձանագրեցին ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հնչեցվող բարեփոխման խոստումների կատարյալ սնանկությունը: Քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, կատարյալ ամենաթողության պայմաններում, տեղական իշխանությունների և օլիգարխիկ տարրերի բացահայտ աջակցությամբ` ի ցույց դրեց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր տիպի այլակարծության և փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը: Հաջորդ ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաև տեղի ոստիկանությունը, որը հանդես գալով բիրտ ուժի դիրքերից, նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սևակ Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ: Նման երևույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի <<զրո հանդուրժողականությու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 535 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 24.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Իշխանությունը և ընդդիմությունը քաղաքական պայքարը վեր են ածել զավեշտի: Առաջարկում ենք ստեղծել ՀԱԿ- նախագահական համատեղ հաշվիչ հանձնաժողով` ցուցարարների թիվը հաշվելու համար: ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ուր հերքել է, որ կա երկխոսություն իշխանության հետ, ավելի ճիշտ` նախագահի հետ: Երևի ՀԱԿ-ը երկխոսություն ասելով հասկանում է, որ այս կողմի տղերքը նստեն այն կողմի տղերքի հետ որևէ ռեստորանում ու "բազար” անեն և այդ հանդիպման տեսանյութն էլ "անհայտ” ճանապարհով հայտնվի համացանցում: Ամեն դեպքում հեռակա երկխոսությւն կա և դրանից ոչ պետք է տխրել , ոչ էլ ` ուրախանալ: Մարտի 5-ին հաջորդեց մարտի 17-ը, մարտի 17-ին կհաջորդի ապրիլի 8-ը, ապրիլի 8-ին կհաջորդի մայիսի 1-ը, մայիսի 1-ին կհաջորդի մայիսի 21-ը……մինչ այս, մինչ` այն, մի դուռ կբացվի: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ եթե ցուցարարարների թիվը հասնի 100 հազարի, ապա իշխանությունները կհասկանան , որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Իսկ ինչ է, արդյոք 40 հազարի դեպքում ուժի կիրառումն ինքնասպանություն չէ: ՀԱԿ-ի հայտարարությունից և դրան ուղեկցող "հեղինակային” մեկնաբանություններից հետևում է, որ 100 հազար մարդ հավաքվելու դեպքում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, քանի որ նա պրագմատիկ մարդ է: Այսինքն, ՀԱԿ-ը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 579 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 24.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)