Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 04
 Ադրբեջանը, նույնիսկ իր ռազմական պոտենցիալի մեծացման ջանքերի դեպքում, չի կարողանա վերակառուցվել ու այնքան հզորանալ, որպեսզի կարողանա հաղթահարել ԼՂ բանակի վերահսկողության տակ գտնվող տեղանք առավելությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին՝ Բաքվում իր մանդատի ավարտին, հայտնում է Nouvelles d`Arménie-ն։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 551 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 


Այսօր ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը: Հատկանշական է, որ սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Հիշեցնենք, որ նախօրյակին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 574 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 05.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանն անդրադարձան Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպին։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքները։ Հիշեցնենք, որ երեկ բախում է տեղի ունեցել ոստիկանների և «Ժառանգության» պատգամավորների, բացօթյա առևտրի որոշման դեմ բողոքող անձանց միջև։Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց, որ հայ ոստիկանությունը տեղյակ չէ, որ ժամանակները փոխվել են, և «այլևս սովետական ամբողջատիրական կարգեր չեն, և ոստիկանների վրա այլ պարտավորություններ են դրված»։Անդրադառնալով Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի` երեկ հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Վայ ինձ, եթե ես իմանայի, որ բոլորն են այդքան անգրագետ։ Փառք տիրոջը, ես գիտեմ, որ այդպես չէ։ Նման ոստիկանի առկայությամբ վտանգված է հասարակությունը և իշխանությունը»։Պատգամավորները վրդովված էին տեղի ունեցածի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ցուցադր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 509 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս բավականին լարված են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են թաքցնել այդ լարվածությունը ջերմ հայտարարությունների ներքո:

 

«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»,- շեշտեց Ալ.Իսկանդարյանը: Նրա ներկայացմամբ` մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանում Թուրքիան մեկուսացված երկիր էր, որը խնդիրներ ուներ իր բոլոր հարեւանների հետ, սակայն, հաշ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 559 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքերին անհանգստացրել է այն հանգամանքը, որ Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին փետրվարի 16-17-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:Թուրքական Anadolu գործակալությունը Յան Ձիեչիի՝ Ծիծեռնակաբերդ այցելության առնչությամբ որոշ պարզաբանումներ ստանալու համար զանգահարել է Չինաստանի արտգործնախարարություն, որտեղ գործակալությանը տեղեկացրել են, որ «նախարարն իր այցելության ընթացքում բարեկամական հանդիպումներ է ունեցել Հայաստանի առաջնորդների հետ»։Ի պատասխան թուրքական լրատվամիջոցի այն հարցին, թե «Նախարար Յանը Երևանյան այցելության ընթացքում այցելել է 1915թ. դեպքերի առնչությամբ կառուցված հուշակոթող։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ Չինաստանը հարցի առնչությամբ փոխել է իր դիրքորոշումը», Չինաստանի արտգործնախարարության մամուլի գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է. «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան Չինաստանի բարեկամ երկրներն են։ Չինաստանը գիտակցում է, որ երկու երկրների միջև առկա են պատմական խնդիրներ և երկու երկրների՝ այդ հարցերի առնչությամբ ունեցած դիրքորոշումներն արժանի են ուշադրության… Չինաստանը ուշադրություն է հրավիրում այդ հարցերին»։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 521 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ԱՄՆ-ը համամիտ չէ Թուրքիայի այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան կարող է վավերացնել, եթե առաջընթաց լինի ղարաբաղյան բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին:

Այդ գիտաժողովին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից:

«ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից եւ ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Թուրքիան ասում է, որ ինքը կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ խնդրում, սակայն ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 456 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայաստանի իշխող կոալիցիան որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացրել էր Կարեն Անդրեասյանի թեկնածությունը։

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով,  Անդրեասյանին առաջարկելիս Հանրապետական կուսակցությունն  հաշվի է առել նրա պրոֆեսիոնալ ունակությունները, աշխատանքային փորձը։

 ԱԺ-ը՝ 83 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ, Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:Մինչ ընտրությունները նա ԱԺ-ում ելույթ է ունեցել` ներկայացնելով իր պատկերացումները օմբուդսմենի գործունեության վերաբերյալ: Պարզվում է` նրա համար ՄԻՊ գործունեությունը «սերվիս» է. «Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով մեր համաքաղաքացիներին եւ ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի այդ՝ շահագրգռված, որ մեզ դիմումները շատ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 553 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 04.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)