Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 08
«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Դիտարկումների քանակը: 555 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

 Էրզրումի վարչական դատարանը որոշում է կայացրել` ժամանակավորապես դադարեցնել Կարսում տեղադրված«Մարդկության հուշարձանի » քանդումը` մինչ կընդունվի վերջնական որոշում:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  Ստամբուլի փաստաբանների պալատի անդամներ Թուրգութ Քազանի եւ Ասըլ Քազանի հայցը` թույլ չտալ քանդել Կարսում գտնվող «Մարդկության հուշարձանը», բավարարվել է մասնակի: Մարտի 7-ին Էրզրումի 1-ին վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել` հետաձգել հուշարձանի քանդումը` մինչ դատարանի կողմից վերջնական որոշման ընդունումը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 478 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ֆրանսիայի Ազգային ժողովի հրավերով  մարտի 6-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ  Բակո Սահակյանը հայկական համայնքից բացի հանդիպումներ ունեցավ նաեւ Ֆրանսիայի կառավարական շրջանակների հետ:Նույն օրը նա այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար և մասնակցել այնտեղ անցկացված հոգևոր արարողությանը, որից հետո Բակո Սահակյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:

   Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում: Հանդիպումից հետո Արցախի նախագահը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 495 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Բրիտանական BBC-ն հրապարակել է ամենաբարձր դրական և ամենաբարձր բացասական վարկանիշն ունեցող երկրների ցանկը: Հարցվածներին ներկայացվել է մի թերթիկ, որին գրված է. «Խնդրում ենք ասել, թե ներքոնշյալ երկրներից որոնք ունեն ամենադրական և ամենաբացսական ազդեցությունը աշխարհում»: Որպես հնարավոր պատասխաններ՝ նշվել են՝ «ավելի շատ դրական», «ավելի շատ բացասական», «չեզոք»: 


Ուսումնասիրվել է 27 երկիր, իսկ աղյուսակում ներկայացվել են դրանցից 16-ը` Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բրաիզիլիան, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Իսրայելը, Պակիստանը, Հյուսիս ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 481 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքական «Zaman» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը Ջոն Հոփկինս համալսարանում մասնակցել է «Եվրոպան, Մերձավոր Արևելքը և մյուս կողմում Թուրքիան» խորագրով կոնֆերանսին, ուր նշել է, թե Թուրքիան կարող է օրինակ հանդիսանալ մերձավորարևելյան երկրների համար. 

«Թուրքիան խորհրդարանական կառուցվածքով երկիր է, ազատ շուկա ունեցող աշխարհիկ երկիր է, որով և նա տարբերվում է մերձավորարևելյան երկրներից: Թուրքիան մոդեռնիզմի, իսլամի ու ժողովրդավարության խառնուրդ է: Այս հարցում Թուրքիան ոչինչ չի պարտադրում մերձավորարևելյան երկրներին, պարզապես նրանք կարող են ոգեշնչվել թուրքական պետության մոդելից»:

Իր ամփոփիչ խոսքում Թանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից` նշելով, որ այդ խնդրի լուծումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլեր կատարելուն:

Հիշեցնենք, որ դեռևս 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիայի տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) հարցախույզ անցկացրեց մերձավորարևելյան 8 երկրներում (Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրաք, Իրան): Մասնակիցների մոտ 66%-ի կարծիքով, Թուրքիան ողջ տարածաշրջանի համար կարող է ծառայել որպես մոդել երկիր, քանի որ այն ժողովրդավարության ու իսլամի հաջող խառնուրդ ներկայացնող երկիր է:

Սակայն Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 433 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ:
Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու և ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ: 
Սիրելի՛ կանայք,
Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ:
Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թո՛ղ ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:
Դիտարկումների քանակը: 549 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ինչու են Միացյալ Նահանգները համագործակցում «շան որդի» Սահակաշվիլիի հետ Վաշինգտոնը երկակի չափանիշների քաղաքականությամբ է ուղղորդվում Բելառուսում և Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հարցում, Washington Post-ի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միանգամայն տարբեր կերպ է արձագանքել Բելառուսում և Վրաստանում ընդդիմադիրների ճնշման հանգամանքին:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 453 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)