Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.1.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 07
«Հայկական վայրագությունների» պակասության պատճառով Ադրբեջանում ֆիլմ են արգելել Էլդար Գուլիևի «Պանատդը» ֆիլմը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրելիս հայերը պատկերվում են դրական լույսի ներքո, արգելվել է Ադրբեջանում:

Ըստ ֆիլմի սյուժեի` ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի Քերիմը հայերի մոտ գերի է ընկնում: Գյուղի բնակիչների որոշում են գերիների փոխանակում իրականացնելու համար Քերիմի կնոջը տալ հայ գերիի: Ժամանակի ընթացքում ադրբեջանական գյուղի բնակիչները հասկանում են, որ հայը նույնպես մարդկային որակներ ունի և նույն իրավիճակում է գտնվում, ինչ իրենք:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 244 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)







Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ եռակողմ հանդիպումներն ու Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը իմիտացիա է: 

«Հայաստանը ֆորպոստ է, և ռուսները որևէ խնդիր չունեն եռակողմ հանդիպման կանչելու: Իսկ ադրբեջանցիները, վախենալով ռուսների հատուկ տեսակից, նաև իրենց շահն ունենալով գնում են հանդիպման: Սակայն այդ հանդիպումներն անպտուղ են, և դա ցույց է տալիս, որ կողմերը ցանկանում են ստատուս քվոն պահել: Բայց դրա վերջը գալու է»,- նշեց նա` հավելելով, որ այդ հայտարարության մեջ չկա որևէ հայանպաստ դրույթ: «Մեր օգտին, մեր պետականության և ժողովրդի շահերից բխող բան չտեսա այնտեղ»,- ասաց Մակեյանը: 

Անդրադառնալով այն փաստին, որ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 155 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

imageԵրբ որևէ հոգևորականի կարգալուծ են անում Սրբ. Էջմիածնում, ապա ողջ աշխարհն է իմանում: Չգիտես ինչու Մայր Աթոռի դիվանը կարծում է , որ ամենից շատ դա է հետաքրքրում հասարակությանը: Բայց երբ Հայ Առաքելական եկեղեցին նաև մեր ազգի համար կարևորագույն հարց է քննարկում միջեկեղեցական համաժողովում և վավերացնում ամփոփիչ արձանագրությունը, այդ մասին հարկ չեն համարում տեղյակ պահել հասարակությանը:

 Մարտի 4-ից 6-ը Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանում տեղի է ունեցել Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները քննարկել են ծնելիության նվազման և ժողովրդագրական  խնդիրները նախկին ԽՍՀՄ երկրներում : Մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, հաղորդում Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը: Սյս խնդիրը կարևորագույն խնդիրն է նաև Հայաստանում: Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները վավերացրել են ամփոփիչ փաստաթուղթ, որով միջեկեղեցական հանձնաժողովն առաջարկում է նախկին ԽՍՀՄ և Բալթյան երկրների եկեղեցիներին`

  • ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

    Դիտարկումների քանակը: 186 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

     Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիման ժամանակ ամրագրվեց, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարող է լինել բանակցային միայն մեկ ձևաչափ` Ռուսաստանի մասնակցությամբ: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով` Սոչում ավելի հստակեցվեցին այն առաջարկները, որոնք ներկայացվել էին կողմերին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ: 


    Դիտարկումների քանակը: 215 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

     Շուտով Բյուրականի աստղադիտարանը իր սեփական ավտոմատ դիտակը կունենա։ Այս մասին NEWS.am ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆալուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Գաբրիելյանը, ով Բյուրականի աստղադիտարանում որպես ինժեներ է աշխատում։ Նրա  խոսքով՝ դիտակների ավտոմատացման ծրագիրը հնարավորություն կտա լիարժեք դիտումներ կատարել ավտոմատ ռեժիմում:

    «Դիտակների ավտոմատացման դեպքում՝ դիտակը ավտոմատ կշարժվի եւ կկատարի իր առաջադրանքը՝ աստղ գտնել, հետեւել դրան եւ այլն»,-ասաց Վ. Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ նմանատիպ առաջին՝  1 մետրանոց Շմիդտի դիտակի ծրագիրը գտնվում է ավարտման փուլում։ Այն ավարտելուց հետո ե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

    Դիտարկումների քանակը: 158 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


    Փետրվարի 28-ին «Սիվիլիթաս»-ում անցկացվել է մի քննարկում, որտեղ հանդես է եկել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործությունը ընդդիմության վրա բարդող, այդ օրերին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները արդարացնող հիմնական դերակատարներից մեկը` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: 

    «Սիվիլիթաս»-ի կայքում միջոցառման վերաբերյալ տեղադրված սղագրությունից (http://www.civilitasfoundation.org/am/2009-06-01-12-28-40/638-one-hundred-questions-and-answers.html) կարդում ենք Օսկանյանի հետեւյալ ցնցող հայտարարությունը. «Ես ինձ այդ օրը համարում եմ կանխարգելման փորձ անող ինչ-որ անհատ, ոչ թե մասնակից, մեղսակից, որ ուզում է ժողովրդին խաբել: Բացարձակապես այդպիսի բան չի եղել: Նույնիսկ իմ շրջապատի, ինձ շատ մոտ մարդիկ ինձ ասում են. «Այս հարցը շատ է ծանրացել Ձեզ վրա, միգուցե կարելի է իսկապես ներողություն խնդրել»: Ես ներողություն խնդրելու բացարձակ խնդիր չունեմ, ներողություն կարելի է խնդրել: Բայց ներողությունը, որպեսզի ազնիվ ներողություն լինի, անկեղծ ներողություն լինի, նախ ես պետք է հավատամ, որ ինչ-որ սխալ բան եմ արել: Երբ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել, ներողություն խնդրելը անազնիվ կլինի: Թե չէ՝ կարելի է ներողություն խնդրել, այս հարցը փակել, նույնիսկ հերոսանալ, որ վերջ ի վերջո ազնիվ մեկը կա այս հասարակության ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
    Դիտարկումների քանակը: 229 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

     Իզմիրում բախվել են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող և Ժողովրդա–հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները։Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Ալիաղա–Ջումաօվասը երկաթգծի բացման արարողության ժամանակ, որին ներկա են գտնվել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։Երբ Էրդողանն ամբիոնից սկսել է ճառել, դահլիճում ներկա գտնվող Ժողովրդա–հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները բացականչել են. «Բարով ես եկել «գյավուր Իզմիր», մենք չենք մոռացել»։ Այդ բացականչությունից հետո վիճաբանություն է սկսվել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչների միջև, որը վերաճել է կատաղի ծեծկռտուքի։Տուրուդմբոցին միջամտել են իրավապահներն ու թիկնապահները։ Ձերբակալվել են Ժողովրդա–հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ։Հիշեցնենք, որ տարիներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
    Դիտարկումների քանակը: 152 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

    Ադրբեջան, Հայաստան, Վրաստան. «զառանցանքն» իբրև կենսական անհրաժեշտությունՀայաստանում առկա միակ քաղաքական իդեալը` ժողովրդավարական ազգային պետությունը, սնանկ է այն պատճառով, որ իրական ժողովրդավարություն հնարավոր չէ հանրապետությամբ, այսինքն` պետական սահմանների ներսում:

    Խնդիրը «Փոքր խորհուրդ» քաղաքական-հասարակական խմբի անդամներին ներկայացրել է արվեստի քննադատ Վարդան Ազատյանը, ով առաջարկեց Հարավային Կովկասի զարգացման այլընտրանքային մոդել:

    ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

    Դիտարկումների քանակը: 174 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

    Թուրքիայի արտգործնախարարությանն առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բյուլենթ Արասը Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման դեպքում Թուրքիան ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին:

    «Թուրքիան տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում: Սակայն եթե ղարաբաղյան հակամարտության լուծման համար պատերազմ սկսվի, չի բացառվում, որ Թուրքիան աջակցություն ցուցաբերի Բաքվին»,- Արասի խոսքերը փոխանցում է Trend-ը:

    Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված է ռազմաֆինանսական համագործակցության պայմանագիր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
    Դիտարկումների քանակը: 138 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

    Հոլանդիայի խորհրդարանում սպասվում է ցեղասպանության հասարակայնորեն եւ կանխամտածված ժխտումը պատժելու մասին օրինագծի քննարկումը: Օրինագիծը, որը  հոլանդական խորհրդարանին (Հոլանդական Ներկայացուցիչների պալատին) է ներկայացվել 2006 թվականին, Քրիստոնեական Միություն խմբակցության կողմից, մինչ այժմ չէր վայելում մեծամասնության աջակցությունը եւ նրանց կողմից քննադատության ենթարկվում: Բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում էր այն հարցին թե արդյո՞ք նման օրինագիծ անհրաժեշտ է, նկատի ունենալով, որ հոլանդական քրեական օրենսգրքի խտրականության եւ խմբային վիրավորանքի մասին հոդվածները արդեն իսկ բավարար երաշխիքներ են նախատեսում ցեղասպանության ժխտման պատժելիության համար:

    Նշենք, որ Քրիստոնեական Միություն կուսակցությունը վերջերս կազմակերպել էր կլոր սե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

    Դիտարկումների քանակը: 175 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

    Թուրքիա -- Բողոքի ակցիա դատարանի շենքի առջեւ, մինչ շարունակվում են Շեների եւ Շիքի գործով լսումները, Անկարա, 6-ը մարտի, 2011թ.
    Կիրակի օրը Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու ճանաչված լրագրողների` Նեդիմ Շեներին եւ Ահմեդ Շիքին:

    Նեդիմ Շեները Հրանտ Դինքի սպանության որոշ մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է, իսկ Ահմեթ Շիքը հեղինակել է «Էրգենեկոնի» մասին պատմող մի գիրք եւ արդեն իսկ այդ գրքի պատճառով դատական գործընթացների մեջ էր:

    Դատարանի առջեւ, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
    Դիտարկումների քանակը: 142 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)