Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

                     


ԱՄՆ-ի ևս 400 ծովային հետևակային 

շարժվում է Լիբիայի կողմ

 

ԱՄՆ ծովային հետևակի ավելի քան 400 զինվոր է փոխադրվել հունական Կրետե կղզում գտնվող Suda ռազմաբազա: Նրանք պատրաստվում են տեղակայվել երկու ամերիկյան նավերի վրա, որոնք պետք է մոտենան Լիբիայի ափերին:

Առաջին գումարտակը մարտի 2-ին ինքնաթիռով ժամանել է Հյուսիսային Կարոլինայից: Նրանք կփոխադրվեն երկու ամերիկյան նավերով, որոնք ներկա պահին գտնվում են Միջերկրական ծովում:

«Նրանց ժամանումը տեղի է ունենում տարածաշրջանում ուժերի վերաբաշխման գործողությունների շրջանակներում և կապված է Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ», - պարզաբանել է ռազմաբազայի մամուլի գծով պատասխանատու Փոլ Ֆարլին:

ԱՄՆ-ի ծովահետևակային զինվորները կփոխադրվեն ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռակիր Kearsarge և Ponce նավերի վրա: Ամերիկյան երկու ռազմանավ արդեն անցել է Սուեզի ջրանցքը և մտել Միջերկրական ծով, որպեսզի դիրքավորվեն Լիբիայի ափերի մոտ:

Ամերիկյան ուղղաթիռակրի վրա արդեն կա 800-հոգանոց ծովային հետևակ: Այդ նույն նավի նրա կա նաև տեխնիկա` նախատեսված ծովային դեսանտի իջեցման համար, ուղղաթիռների էսկադրիլիա և բժշկական սարքավորումներ: Վերջինս թույլ է տալիս իրականացնել և՛ ռազմական գործողություներ, և՛ հումանիտար օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:




Բահրեյնում՝ Մեծ 

Բրիտանիա. ցուցարարները 

գրավել են 

մայրաքաղաքի կենտրոնը


Բահրեյնում՝ Մեծ Բրիտանիա. ցուցարարները գրավել են մայրաքաղաքի կենտրոնը Հազարավոր մարդկանց կրկին հաջողվել է մտնել Բարեյնի մայրքաղաք Մանամայում գտնվող «Մարգարտյա» հրապարակ, որը մի քանի օր է, ինչ դարձել է Բահրեյնի ընդդիմության հավաքատեղին: Հակակառավարական ցույցերի մասնակիցներին հաջողվել է դուրս մղել ոստիկանությանը Մանամայի կենտրոնից:

Երեկ առավոտյան Բահրեյնի արքայազն Շեյխ Սալման բին Համադ ալ-Խալիֆան հայտարարել էր, որ ոստիկանությունը և զորքերն ուժով կվերականգնեն կարգը քաղաքում, որից հետո ցուցարարները գրոհել են «Մարգարտյա» հրապարակը, սակայն հետ են շպրտվել ուժայինների կողմից: Բախումների արդյունքում 80 մարդ է վիրավորվել:

Սակայն ցուցարարները շարունակել են գրոհները և, վերջ ի վերջո, կարողացել են դուրս մղել ուժայիններին հրապարակից:

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը այդ իրադարձությունները զայրույթի նոր ալիք են բարձրացրել ընդդիմության շրջանում: Եթե նախկինում ցուցրարները պահանջում էին կառավարության և վարչապետի հրաժարականը, ապա այժմ ձայներ են լսվում, որոնք պահանջում են թագավորական ընտանիքի հեռացումը իշխանությունից:

Ընդդիմությունն արդեն ձևակերպել է իր պահանջներից մեկը՝ ստեղծել սահմանադրական թագավորություն Մեծ Բրիտանիայի օրինակով, որտեղ թագավորական ընտանիքը չի մասնակցում երկրի կառավարմանը:

Ուրբաթ երեկոյան Բահրեյնի արքայազնը դիմել է ցուցարարներին ՝ խնդրելով երկխոսություն սկսել, սակայն ընդդիմությունը հրաժարվել է առաջարկից՝ նշելով, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն այն ժամանակ, երբ բանակն ամբողջավին դուրս կբերվի Մանամայի փողոցներից:




                                                                                                      epress.am



Ալբանիայում երեկ փողոց է դուրս եկել 200 հազար մարդ

 
Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, Ալբանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջել են կառավարության և վարչապետ Սալի Բերիշիի հրաժարականը: 

Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության տվյալներով, որը կազմակերպել էր բողոքի ակցիան, դրան մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի մեջ:

Հիշեցնենք, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի վերջերից, երբ մասսայական բողոքի ցույցը ցրվեց ոստիկանության կողմից: Այդ ժամանակ զոհվեց 4 ցուցարար:
Վերջին շրջանում Ալբանիայում տեղի են ունեցել մի շարք աղմկահարույց իրադարձություններ, որոնց մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս շաբաթ խորհրդարանը կողմ է քվեարկել նախկին փոխվարչապետ Իլիրա Մետային անձեռնմխելիությունից զրկելու համար:







1in.am



Լիբիայում հեղափոխական 

իրավիճակ է. ոստիկաններին 

կախաղան են հանում

Լիբիայում հեղափոխական իրավիճակ է. ոստիկաններին կախաղան են հանում











Լիբիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Երկրի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը, իսկ բնակչության քանակով երրորդ քաղաքը` Էլ-Բեյդան, անցել է ցուցարարների վերահսկողության տակ:

Ներկայումս Լիբիայի իշխանությունները զորք են մտցնում երկրորդ քաղաք Բենղազի, հաղորդում է BBC-ն: Ականատեսների խոսքերով` քաղաք են մտել մի քանի զրահապատ մեքենաներ, որոնցից 4-ը շրջափակել են դատարանի շենքը: Բենղազիում դադարեցվել է  էներգիայի մատակարարումը, փակ է տեղի օդանավակայանը:

Չճշտված տվյալների համաձայն, զինվորականների մի մասն անցել է ընդդիմադիրների կողմը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցուցարարները հրկիզում են ոստիկականական բաժանմունքները: Իրավապաշտպանների տվյալներով, վերջին երեք օրերի ընթացքում բողոքի ակցիաների արդյունքում Լիբիայում 84 մարդ է զոհվել:

Նման տեղեկություններ ստացվել են տեղի հիվանդանոցներից և ականատեսների խոսքերից: Ինչ վերաբերում է Էլ-Բեյդա քաղաքին, այն գտնվում է ընդդիմադիրների իշխանության ներքո, քանի որ ոստիկաններն անցել են ցուցարարների կողմը: Հաղորդվում է նաև, որ բողոքի ակցիան ցրել ցանկացող որոշ ոստիկանների զայրացած ամբոխը բռնել և կախաղան է բարձրացրել: Հայտնի է, որ քաղաքը շուրջկալի մեջ են վերցրել իշխանական զորքերը:

Հիշեցնենք, որ ցույցերը Լիբիայում սկսվեցին այն ժամանակ, երբ Եգիպտոսի զանգվածային ցույցերի արդյունքում նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:




Իրանի ընդդիմության ղեկավարի տունը շրջապատված է ոստիկաններով



Իրանի ոստիկանությունը շրջապատել է Իրանի ընդդիմության ղեկավար Միրհոսեյն Մուսավիի տունը և արգելափակել բոլոր հեռախոսային կապերը, որպեսզի թույլ ոչտան նրան մասնակցել Եգիպտոսի ցուցարարների պաշտպանության ակցիային, հաղորդում է «Ֆրանս–Պրես» գործակալությունը՝ հղում անելով Kaleme.com ընդդիմադիր կայքին։ 

«Մուսավիի և նրա կնոջ Զահրա Ռահնավարդիի ինչպես քաղաքային, այնպես էլ բջջային հեռախոսների բոլոր գծերը արգելափակվել են մինչև վաղը։ Այսօր առավոտից այն տարածքը, որտեղ գտնվում է նրա տունը, շրջափակված է ոստիկանական մեքենաներով»,– մեջբերում է գործակալությունը ընդդիմադիր կայքում հրապարակված հայտարարությունը։

Անցյալ հինգշաբթի Իրանի իշխանությունները տնային կալանքի էին ենթարկել ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Մեհդի Քարրուբիին՝ ի պատասխան Եգիպտոսի ցուցարարների պաշտպանության ակցիա անցկացնելու նրա կոչի։ Թեհրանում Քարրուբիի տան մոտ տեղակայվել էին պահակային կետեր, որոնք ներս չէին թողնում անգամ նրա ազականներին, հաղորդում է «Ռիա նովոստին»։ Նմանատիպ սահմանափակումները պետք է գործեին մինչև փետրվարի 14-ը։

Քարրուբին և Մուսավին դիմել էին Իրանի կառավարությանը՝ խնդրելով արտոնել փետրվարի 14-ին Եգիպտոսի ժողովրդի պաշտպանությամբ անցկացվելիք ակցիան։ Սակայն փետրվարի 9-ին Իրանի դատախազը մերժել էր ընդդիմադիրների խնդրանքը և զգուշացրել ակցիան անցկացնելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Միաժամանակ նա նշել էր, որ բոլոր եգիպտացիներին պաշտպանել ցանկացողները կարող են միանալ 1979թ. իսլամական հեղափոխության 32-ամյակի կապակցությամբ կազմակերպված պետական ակցիային։ 
 




Tert.am









Մուբարաքը չհեռացավ. եգիպտացի ցուցարարները հասան նախագահական նստավայր



Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքը հանդես է եկել հեռուստաուղերձով՝ հրաժարվելով հեռանալ նախագահի պաշտոնից, բայց իր լիազորությունների մի մասը փոխանցել է փոխնախագահ Օմար Սուլեյմանին։ Այս ուղերձը դժկամությամբ են ընդունել նախագահի հակառակորդները։

Մինչև վերջ լսելով երկրի առաջնորդի ելույթը՝ Ազատության հրապարակում հավաքվածները սկսել են թափահարել իրենց ձեռքին բռնած կոշիկները և վանկարկել՝ «Հեռացիր, հեռացիր» և «Կորչի՛ Մուբարաքը»։

Մուբարաքից հետո քաղաքացիներին է դիմել նաև Սուլեյմանը։ Նա կոչ է արել երիտասարդ եգիպտացիներին չհետևել ռադիոկայաններին ու արբանյակային ալիքներին, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ վարկաբեկել Եգիպտոսը։
Փոխնախագահը երիտասարդներին խորհուրւդ է տվել առաջնորդվել խղճով ու մտքով և մտածել իրենց շրջապատող վտանգների մասին։ Սուլեյմանը խնդրել է ցուցարարներին ցրվել և անցնել աշխատանքի, որպեսզի «կարողանանք կառուցել ու արարել»։ Առայժմ չի նշվում, թե կոնկրետ ինչ լիազորությոններ է Մուբարաքը փոխանցել Սուլեյմանին։

Մինչև երկու հազար ցուցարարներ նախագահի ուղերձից հետո հավաքվել են Կահիրեում նախագահական պալատի մոտ՝ այնտեղ մինչև լույս մնալու մտադրությամբ։ Ինչպես հայտնում է արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, խստորեն պահպանվող օբյեկտի մոտ առաջին անգամ է ակցիա անցկացվում։

Եվս մոտ 10 հազար ցուցարարներ հավաքվել են Եգիպտոսի պետական հեռուստատեսության շենքի մոտ՝ ամբողջ գիշեր մնալու նպատակով։

Շատ ցուցարարներ հավաքվել են Ազատության հրապարակում։

Համաշխարհային առաջնորդները հիասթափություն են հայտնել Մուբարաքի դիրքորոշման կապակցությամբ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Եգիպտոսի նախագահի առաջարկած միջոցները բավարար չեն և անհասկանալի են, իսկ իշխանության փոխանցումը պետք է սկսվի անհապաղ։ Իր ելույթում Մուբարաքը կրկնել է, որ մտադիր է իշխանությունից հեռանալ մինչև 2011թ. սեպտեմբերին նախանշված ընտրությունները

Եգիպտոսում անկարգությունները շարունակվում են արդեն 18-րդ օրը։ Ցուցարարների հիմնական պահանջը Մուբարաքի հրաժարականն է, որը արդեն 30 տարի է՝ ղեկավարում է երկիրը։ Փետրվարի 9-ին երկրում սկսվել են զանգվածային գործադուլներ, ինչը ուժեղ հարված է հասցրել երկրի առանց այն էլ թուլացած տնտեսությանը։
 

Tert.am




Մուբարաքը այսօր հրաժարական կտա. BBC


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հնարավոր է՝ այսօր երեկոյան ուղերձով դիմի Եգիպտոսի ժողովրդին և հրաժարական տա։ Այս մասին BBC–ին ասել է Եգիպտոսի Ազգային ժողովրդավարական իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Հոսան Բադրաուին։

Բադրաուին ասել է նաև, որ Մուբարաքի պաշտոնանկության դեպքում իշխանությունը կստանձնի Եգիպտոսի փոխնախագահը՝ Օմար Սուլեյմանը։

Բացի այդ, նշվում է, որ այսօր տեղի է ունեցել Եգիպտոսի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որին ներկա չի գտնվել Հոսնի Մուբարաքը։

Նշենք, որ արդեն 17-րդ օրն է, ինչ Եգիպտոսի ժողովուրդը փողոցներից տուն չի գնում՝ պահանջելով Մուբարաքի հրաժարականը, որը երկիրը ղեկավարում է 30 տարի շարունակ։
 






Tert.am