Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » Файлы

Всего материалов в каталоге: 7
Показано материалов: 1-7

 

  Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Քարահունջ գյուղի հարակից տարածքում գիտնականներին հանգիստ չի տալիս վեր խոյացող մեգալիթների առեղծվածը. մեգալիթները կոչում են Զորաց քարեր կամ Քարահունջի հուշարձան:

Aysor-ի հետ զրույցում պատմաբան Վաչագան Վահրադյանը նշեց, որ հնագետները հուշարձանի տարիքը հաշվում են 4 հազար տարի, քանի որ տարածքում հայտնաբերվել են ոսկորներ, խեցեղեն, տարբեր առարկաներ, որոնց տարիքը ըստ հնագիտական հաշվարկների, կազմում է մոտ 4 հազար տարի:

Պատմաբանը, սակայն այլ կարծիքի է, քանի որ շատ հնարավոր է, որ այդ առարկաները Քարահունջի հուշարձանում հայտնվել են ստեղծման պահից ավելի ուշ:

Հիշեցնենք, որ գիտնական, աստղագետ Պարիս Հերունին, ով երկար տարիներ զբաղվել է Քարահունջի հուշարձանի ուսումնասիրություններով, հուշարձանի տարիքը հաշվել է մոտ 7 հազար տարի:

«Նման կառույցները կառուցվում էին բազմաֆունկցիոնալ նշանակությամբ օգտագործելու համար: Հնում կրոնը և գիտությունը միահյուսված էին, ցանկացած կրոնական կառույց կարող էր ունենալ գիտական նշանակություն»,- շեշտեց Վաչագան Վահրադյանը:

Ըստ նրա` կառույցի աստղագիտական նշանակության մասին վարկածը առաջ է քաշել հնագետ Օնիկ Խնկիկյանը` 1984թ.-ին: 1985թ.-ին կառույցը ուսումնասիրել է Էլմա Պարսամյանը և նա էլ իր հոդվածներում եկել էր եզրակացության, որ կառույցը աստղագիտական նշանակություն ունի:

Պատմաբանը շեշտեց` կարողացել է ապացուցել, որ հուշարձանի կառուցվածքը, դասավորությունը արտացոլում են Կարապի համաստեղությունը և այս կամ այն կերպ կապված են աստղերի հետ:

«Սա, իմ տեսանկյունից, շատ լուրջ հիմանվորում է կառույցի աստղագիտական նշանակության վերաբերյալ»,- ասաց նա և հավելեց, որ մեգալիթներն իրենց դասավորությամբ համապատասխանում են Կարապի համաստեղության մեջ գտնվող աստղերին:

Իսկ թե մենք զուգահեռներ կարո՞ղ ենք անցկացնել Մեծ Բրիտանիայում գտնվող Սթոունհենջ հուշարձանի հետ հարցին, պատմաբանը ներկայացրեց անգլիացի հնէաբանների տեսակետը, ըստ որոնց, Սթոունհենջի տարիքը մոտ 4,5 հազար է:
Ըստ նրա, Սթոունհենջի մասին խոսելիս` նրա աստղագիտական նշանակությունը պնդում են աստղագետները, իսկ հնագետները հիմնականում խոսում են կառույցը որպես գերեզման դիտարկելու օգտին:

Հիշեցնենք, որ Սթոունհենջի տարածքում գտնվել են բարձրաստիճան անձանց մոտ 100 գերեզմանոցներ:

Սթոունհենջի և Քարահունջի հուշարձանները, ըստ պատմաբանի, ունեն գործառույթի, կառուցվածքի, անվանման նմանություններ, և հենց «հենջ» բառը անգլերենում չի ստուգաբանվում. մասնագետները փորձել են այս կամ այն կերպ մեկնաբանել, որը էությունը չի արտահայտել:

«Իմ վարկածը հետևյալն է. հունջ բառը Սիսիանի բարբառում նշանակում է փունջ` քարերի փունջ: Փունջ բառը անգլերենում հնչում է բանջ, գրվում` բունջ»,- նշեց Վ. Վահրադյանը և նկատեց, որ փունջ և բանջ բառերը զուգահեռներ են:
Պատմաբանը նշեց նաև, որ երկու կառույցներում էլ կան դեպի հյուսի-արևելք ուղղված միջանցքներ, և արևադարձի օրը` հունիսի 21-ին, երկու կառույցներում էլ արեգակը ծագում է նույն կետում. դա խոսում է այն մասին, որ կառույցները ոչ միայն աստղագիտական նշանակություն են ունեցել, այլ նաև երկու կառույցների կառուցողներն էլ նույն ծիսական պատկերացումները և նույն աստղագիտական գիտելիքներն են ունեցել:

«Հայաստանը եղել է հնագույն աստղագիտության կենտրոն. համաստեղությունների է բաժանվել աստղային երկինքը ու, մասնավորապես, սկզբունքը` ինչ երկնքում է, այն էլ երկրի վրա է` առաջ է եկել Հայաստանում, ըստ այդ սկզբունքի էլ գյուղեր են կառուցվել»,- շեշտեց Վաչագան Վահրադյանը








Aysor.am
 

Мои файлы | Просмотров: 750 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում (Scotland Russia Institute) բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը, որի ընթացքում կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաև բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Շոտլանդիայի մտավորականության, Շոտլանդիայի հայ և ռուս համայնքների և Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։

Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Բելառուսում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչությունների հրատարակած գրքեր:

Մասնակից շուրջ 23 երկրների թվում ներկայացված են եղել նաև Ռուսաստանը, Ուկրաինան և Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրը Գերմանիան է եղել։

Հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի:


 

Tert.am

Мои файлы | Просмотров: 636 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 15.02.2011 | Комментарии (0)

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգը» կինոնկարի պաշտոնական կայքը` www.prervannaya-pesnya.ru, գործարկման առաջին երկու շաբաթվա ընթացքում ունեցել է ավելի քան 100 հազար այցելու, որոնցից 30 հազարն Ադրբեջանում գրանցված IP հասցեներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդհատված երգը» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

«Գործարկումից սկսած` կայքի նկատմամբ կատարվել է 26 հաքերային հարձակում, որից միայն մեկն է հաջողված եղել: Սակայն կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է և այն ամբողջապես պաշտպանված է»,- ասաց պորդյուսերը: Վերոնշյալ հարձակման հետևանքով, ինչպես ասաց նա, բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքեր: 

Բացի կինոնկարի պաշտոնական կայքի վրա կատարված հարձակումից` ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են նաև ապատեղեկատվություն տարածել ֆիլմի վերաբերյալ: Ինչպես ասաց Ա. Պողոսյանը, երեկ հայկական կողմը ադրբեջանական ԶԼՄ-ներին առաջարկել է իրենց հուզող հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով: Ադրբեջանցի մի լրագրող հարցրել է, թե պատրա՞ստ եք արդյոք համագործակցել ադրբեջանական կողմի հետ: Դրան ի պատասխան, Ա. Պողոսյանն ասաց. «Մենք բազմիցս պատասխանել ենք, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ անձանց հետ, այդ թվում` նաև ադրբեջանցիների: Մենք թաքցնելու բան չունենք, և եթե օբյեկտիվ նայենք երևույթներին, ապա ճշմարտությունը մեր կողմից է»:

Ինչպես տեղեկացրեց պրոդյուսերը, հարցազրույցներից մեկի ժամանակ ինքը ասել է, որ ֆիլմում ցուցադրվելու է երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիությունը: Այս միտքը ադրբեջանական լրատվամիջոցների կողմից աղավաղավել է և սարքվել մատի փաթաթան: 

«Դրժել այն, որ մեր հասարակություններում այսօր կան մարդիկ, որ իրոք էդպես են մտածում, կնշանակի` մեղանչել արդարության դեմ: Ճշմարիտ խոսել այդ կարծրատիպի մասին և ցույց տալ, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումից հետո հնարավոր է երկու ժողովուրդների հարաբերությունների կարգավորում, չի նշանակում նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիության մասին»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը` Ա. Պողոսյանն ասաց. «Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին ողջամտություն դրսևորել և միանալ նախագծին»: 

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» ֆիլմի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է` ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների երկխոսությանը: Ըստ սյուժեի` Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայն ու ադրբեջանցին ընկնում են հորի մեջ, և նրանց միջև ծավալվում է երկխոսություն:
 





Aysor.am

Мои файлы | Просмотров: 684 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 02.02.2011 | Комментарии (0)



Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց հայրենաճանաչությանն սպառնացող վտանգների վերաբերյալ:

Այդ առումով նա հատկապես կարևորեց ցանկացած ազգի գոյատևման հիմքում «նկարագիր պահելու, հայրենիքին տեր լինելու, պետք եղած ժամանակ հայրենիքի համար ինչ-որ բան զոհելու» անհրաժեշտությունը, որը մեզանում դարձել է «բացթողում»:

«Անհատն այնքանով է տեր ու հպարտ իր հայրենիքով, որքանով որ ճանաչում է իր հայրենիքը, որովհետև ճանաչողությունն է իր հետ բերում սեր, նվիրում»,- ասաց Սամվել Կարապետյանը: Այն մարդը, ով չի ճանաչում իր հայրենքը, նրանից չի կարելի ակնկալել հայրենասիրություն, համոզված է հուշարձանագետը: Նա անհեթեթ է համարում հանրակրթական դպրոցներում կոչերով ու լոզունգներով հայրենիքը «սիրել տալու» սովորույթը:

«Հայրենիքը սիրելու, ճշմարիտ նկարագրով քաղաքացի լինելու միակ պայմանը ճանաչելն է»,- պնդեց նա` դրանից միակ ելքը տեսնելով մանկապարտեզներից ու դպրոցներից երեխաների մեջ հայրենիքի նկատմամբ սեր սերմանելը, նրանց հնարավորություն ընձեռել, որ տեսնեն, շրջագայեն Հայաստանի տարբեր վայրերով: «Իրենք ինքնաբերաբար, աներևույթ ձևով» կդառնան հայրենասերներ, համոզված է Կարապետյանը, միայն թե կարևոր նախապայման է երտասարդներին այդ հնարավորությունից չզրկելը, մինչդեռ հանրակրթական դպրոցներում հայրենաճանաչությունը մատուցվում է դպրոցական դասագրքերի մակարդակով:

«Այս ամենը շատ վտանգավոր հետևանքներ կունենա»,- նշեց նա` վերջին 10-20 տարիների արտագաղթի հիմնական պատճառ համարելով ոչ թե տնտեսական վատ պայմանները, այլ հայրենաճանաչության պակասը: Դա է հիմնական պատճառը, որ հայերի մի մասը նախընտրում է Ռուսաստանի խուլ գյուղերում խոզ պահել, քան տեր կանգնել «արյան գնով ազատագրված հողերին»:





Tert.am

Мои файлы | Просмотров: 808 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Հարգելի հայրենակից`
սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի մեծարման երեկոյին,որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին,ժամը 18:00-ին,<<Առնո Բաբաջանյանի >>համերգասրահում:
       Մասնակիցներ`
Երևանի մնջախաղի պետական թատրոն
գեղ.ղեկավար`Ժիրայր դադասյան,
 <<ՇԵԼԼ>> դաշնամուրային տրիո,
Երևանի կամերային երգչախումբ
գեղ. ղեկավար և դիրիժոր` Հարություն Թոփիկյան,
Ջութակահարուհի Արևիկ Իվանյան,
<<Բերդ>> պարային համույթ
գեղ. ղեկավար` Կարեն Գևորգյան:
                                                          ՀԱՍՑԵ`ԱԲՈՎՅԱՆ 2          (ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄՈՏ)
Мои файлы | Просмотров: 864 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 16.12.2010 | Комментарии (0)

"Մեկ ազգ, մեկ մշակույթ"-ը ծանոթացնում է Photo by Google.am"Մեկ ազգ, մեկ մշակույթ" համահայկական փառատոնի միջոցառումների աշխարհագրությունը լայն է: Փառատոնի ընթացքում մասնակիցները հանդես են գալիս Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում: Դա եզակի իրադարձություն է, եւ այն անվանում են անգամ համահայկական արվեստի շքերթ: Կազմակերպիչները հուսով են, որ փառատոնը նպաստելու է Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի առավել զարգացմանը: 

Երեկ մեկնարկած փառատոնի շրջանակում ացկացվում են նաեւ Քաշաթաղի մշակութային օրերը: Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի "Բերձոր" ժողգործիքների պետական համույթը: 

Ռուզաննա Հարությունյանը քանոնահարուհի է: Մանկուց զբաղվել է երաժշտությամբ, սակայն ժամանակավոր թողել է երաժշտական գործունեությունը եւ զբաղվել մանկավարժությամբ: Արդեն մեկ տարի է նվագում է ԼՂՀ-ի Քաշաթաղի Բերձոր ժողգործիքների պետական համույթում:

Ռուզաննա Հարությունյան, քանոնահարուհի. "Համարում եմ իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ այս հետաքրքիր ու ազգին նվիրյալ մարդկանց կոլեկտիվում: Մեր աշխատանքը շատ շնորհակալ աշխատանք է համարվում: Մենք առաջին հերթին մեր գոյությունով ապացուցում ենք, որ Քաշաթաղը մոխիրներից հառնելով այժմ զարգացում է ապրում":

ԼՂՀ-ի Քաշաթաղի Բերձոր ժողգործիքների պետական համույթը համալրված է ժողովրդական նվագարաններով` քանոն, դհոլ, զուռնա, դուդուկ,իսկ համերգային ծրագիրը հարուստ է: Գրադարանում ներկայացված էին նաեւ Քաշաթաղի երաժշտական եւ արվեստի դպրոցի սաների նկարները: Քաշաթաղի շրջանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Էդուարդ Չախուջյանի խոսքերով` սա լավ առիթ է, որ Երեւանում, ինչու չէ նաեւ Հայաստանում ծանոթանան իրենց մշակույթին:

Էդուարդ Չախուջյան, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ. "Հիմնականում մեր մոտ ներկայացված է տեսակավորված պատկերներ` թե մեր պատմամշակութային կոթողները, թե մեր երեխաների ստեղծագործությունները, թե բնության պատկերները: Հիմնական խնդիրը այն էր, որ շատերը տեղեկություն չունեն Քաշաթաղից, ոչ էլ Բերձորից":

Քաշաթաղի հյուրերին եկել էին դիմավորելու Երեւանի "Նուռ" պարային ստուդիայի սաները: Պարային խումբը բազմիցս մասնակցել է Քաշաթաղում կազմակերպված միջոցառումներին եւ հասցրել է բարեկամանալ նրանց հետ: 

Արշակ Գասպարյան, Երեւանի "Նուռ" պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար. "Իրենք շատ ոգեւորված էին, քանի որ իրենց ծանոթ երեխաներ էին գալու, իրենք ընկերներ ունեին, հանդիպեցին, կարծում եմ իրենց ոգեւորվածությունը պիտի նկատելի լիներ":

Հուլիսի 27-ին մեկնարկած "Մեկ ազգ, մեկ մշակույթ" փառատոնը, որ մասնակիցների համոզմամբ լավ առիթ է ծանոթանալու Հայաստանի, Սփյուռքի եւ ԼՂՀ-ի մշակույթին, կշարունակվի մինչեւ օգոստոսի 23-ը:

                                                       www.yerkirmedia.am
Мои файлы | Просмотров: 819 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 28.07.2010 | Комментарии (0)



Կոմիտասը հայ երաժշտության բանալին է, այն կոդը և միջոցը, որը բոլորիս հնարավորություն է տալիս ճաշակ ձևավորել, ինքներս մեզ ճանաչել։ Այսօր լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց երաժիշտ-ստեղծագործող Վահան Արծրունին՝ ցավով նկատելով, որ հայ երիտասարդներն այսօր Կոմիտաս չեն լսում։

«Ասել, թե Կոմիտասն անտեսված թեմա է մշակութային դաշտում, այդպես չէ։ Այստեղ խնդիրն անհաղորդ հանրությունն է, հանրության անուշադրությունը շեղված է` առաջին հերթին հեռուստատեսության 20 տարվա աշխատանքի շնորհիվ։ Քսան տարի գովազդվում է փոփ երաժշտություն, և փոխվում են մարդկանց պատկերացումները»,- ասաց Արծրունին։ Նա նշեց, որ վերջին տարիներին հեռուստատեսությունն ու ռադիոն անհասկանալի կիսակոմերցիոն ուղի են բռնել՝ շեղելով հանրության ուշադրությունը։

Ստեղծվածն իրավիճակը, ըստ նրա, տգիտության և անգրագիտության արդյունք է. «Ճիշտ մարդիկ ճիշտ տեղում չեն։ Իսկ ճիշտ մարդիկ շարունակում են լքել Հայաստանը»։ Երաժշտի մեղադրանքն առաջին հերթին մշակույթի նախարարությանն էր ուղղված, որը հայկական դասական երաժշտությունն ու դուդուկը չի մեծարում. «Ձեզ չի՞ զարմացնում, թե ինչու Ջիվանը Հայաստանում համերգներ չի տալիս»։

Ըստ Արծրունու՝ նախարարությունը ոչ թե միտումնավոր է սխալներ գործում, այլ «գիտակցության բացակայություն ունի»։ Հակառակ դեպքում, ըստ բանախոսի, նախարարությունը որպես լծակներ ունեցող կազմակերպություն՝ ազգի տեղեկացվածության մակարդակը կբարձրացներ։ «Կամ էլ ստացվում է՝ մենք շատ լավ հասկանում ենք, բայց գումարները ծախսում ենք այլ բանի վրա։ Կներեք՝ այս քյոլմստոցն ո՞ւմ համար է։ Մեր ազգային մոդելը խեղաթյուրված է»,- ասաց Արծրունին։

Ըստ նրա՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները մեր մայրաքաղաքում ֆրանսիական և անգլիական օրեր են ֆինանսավորում ու անցկացնում. «Ւսկ մեր մշակույթի նախարարությունը գալոչկայի համար պրոյեկտներ է իրականացնում, որոնց մասին հանրությունն իրազեկված չէ»։

Նա ցավով հարցադրում արեց. «Ո՞վ է այսօր մեր բրենդը՝ Արմենչիկն ու Թաթա՞ն»։ Երաժշտի խոսքով՝ մենք բրենդ ունենք՝ Կոմիտասը, ում ստեղծագործությունները պետք է լսել ու պահպանել։

Այս իրավիճկից դուրս գալու ելք, ըստ Արծրունու, կա. «Մեծ փոփոխություններ պետք է կատարվեն մարդկանց գիտակցության մեջ։ Եթե ամբողջ ֆրոնտով քարոզվի դասականն այնպես, ինչպես փոփն է քարոզվում, դուք կտեսնեք, որ իրավիճակը կփոխվի։ Սա մերն է, մեզ խորթ չէ, պարզապես հասարակությունը պետք է տեղեկացվի»։ 

Tert.am

Мои файлы | Просмотров: 751 | Загрузок: 0 | Добавил: hayruni88 | Дата: 15.07.2010 | Комментарии (0)