Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10
 Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսում էր երկու դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք և Ակնա բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղությամբ:

Թան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 528 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Արտաքուստ բավականին հետաքրքիր մարդիկ են այս եվրաչինովնիկները: Նրանք երբեք հստակ ու ամբողջական որեւէ հաշվետվություն չեն ներկայացնում: 

Մի 5-6 տարի առաջ, երբ ՀՀ-ում 3-4 հակակոռուպցիոն մարմին ստեղծվեց` հենց եվրաչինովնիկների պահանջով եւ նրանց անմիջական «մոնիտորինգի տակ», այս մարդիկ գալիս էին, ամրագրում որոշ առաջընթաց` շեշտելով սկսածը շարունակելու իշխանությունների պատրաստակամության կարեւորության մասին եւ գնում: Մի քանի տարի շարունակ նրանք արձանագրում էին առաջընթաց այս ոլորտում: Այնուհետեւ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ` իրենց իսկ արձանագրած հաջողությունների համար ստանում էին բավականին բարձր աշխատավարձ եւ գնում վաստակած հանգստի կամ տեղափոխվում այլ աշխատանքի մեզ նման թշվառ մեկ այլ երկրում: Նրանք չէին կարող առաջընթաց չարձանագրել, քանի որ իրենց երկրում կհարցնեին` բա ինչո՞ւ են աշխատավարձ ստանում: 

«Հակակոռուպցիոն» եվրաչինովնիկներից, բարեբախտաբար, ազատվեցինք, բայց ՀԲ-ի, ԱՄՀ-ի եւ նրանց ավելի փոքր մոդելի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) չինովնիկներից ու նրանց երկիմաստ հաշվետվություններից դեռ երկար ժամանակ չենք ազատվի: Նման մի հաշվետվություն` «Անցումային շրջանի զեկույց» վերնագրով, երեկ Երեւանում ներկայացրեց ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը: Այդ հաշվետվությունում (եւ դոկտորի խոսքում) կարելի է գտնել ՀՀ տնտեսության ամենաարատավոր ե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 526 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքական Radikal օրաթերթը, անդրադառնալով արաբական աշխարհում տեղի ունեցող ժողովրդական հուզումներին, գրում է, որ չնայած Հայաստանում և Ադրբեջանում «իրավիճակը եռում է», սակայն դեռ շատ վաղ է, որպեսզի այդ պետություններում տեղի ունեն այն զարգացումները, որոնք այսօր առկա են մի շարք արաբական երկրներում։«Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների կրակն աստիճանաբար սկսում է տաքացնել այն տարածքները, որտեղ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի դիկտատուրան։ Հայաստանում և Ադրբեջանում ընդդիմադիրներն սկսել են մտածել հեղափոխության մասին։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունը մարտի 1-ին մի փորձ արեց, բայց քանի որ հանրահավաքին միացել էր 10 հազար մարդ, հեղափոխության հույսը ջուրն ընկավ։ Սակայն Տեր–Պետրոսյանը ևս մեկ փորձ է անելու մարտի 15-ին»,– գրում է Radikal–ը։Անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ թուրքական պարբերականը գրում է, որ Ադրբեջանցի երիտասարդները, Եգիպտոսի ժողովրդի օրինակով, Facebook սոցիալական ցանցի միջոցով պատրաստվում են մարտի 11-ին զանգվածային ակցիա կազմակերպել Բաքվի Ազատության հրապարակում և պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը։Rad ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 481 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ոստիկանության քրեական հետախուզության  գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերցված է կադրերի տրամադրության տակ՝ քննությանը չխոչընդոտելու համար: Այսօր՝ մարտի 10-ին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Հ. Թամամյանի աշխատանքից ազատմանը:  

«Նրա անմեղության կանխավարկածը կա եւ կլինի մինչեւ վերջին պահը: Նա ոստիկանության գեներալ ա  եւ էս պահին ազատված ա աշխատանքից, վերցված կադրերի տրամադրության տակ քննությանը չխոչընդոտելու համար»,-ասել է Սարգսյանն ու հավելել. «Հատուկ քննչական ծառայությունն այս պահին քննություն է կատարում կոնկրետ քրեական գործի շրջանակներում: Ես նրան մեղադրել այս պահին իրավունք չունեմ: Նույնիսկ եթե անմեղության կանխավարկածն էլ հաշվի չառնեմ, նա իմ աշխատանքային ընկերն ա եղել, աշխատել ենք: Իինչի մասին որ խոսվում է, էս պահին քրեական գործի շրջանակներում է, որից ես բացառապես տեղյակ չեմ: Դա իմ համար անհասկանալի պատմություն է: Քննությունը կապացուցի, կհայատարարի արդյունքները, ես ինքս կմեղադրեմ, եթե մեղավոր լինի»,-խոս ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 450 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Աշխարհահռչակ Forbes հանդեսը հերթական անգամ հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը: Հրապարակմանը համաձայն, ողջ աշխարհում կան թվով 1140 գործարարներ, որոնց կարողությունները հատում են մեկ միլիարդ ամերիկյան դոլարի սահմանը:
  Աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում մեքսիկացի Կառլոս Սլիմը, որի մեդիահոլդինգը նրան բերել է 74 մլրդ ԱՄՆ դոլար: Հաջորդը Microsoft-ի հիմնադիր և ղեկավար Բիլ Գեյթսն է` 56 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ ամենահարուստ մարդն է Ուորեն Բաֆֆետը, ում ֆինանսական ներդրումները կարողացել են շուրջ 50 մլրդ-ի եկամուտ ապահովել:
   Ճիշտ է, Հայաստանից և ոչ մի գործարարի անուն Forbes-ի ցուցակի մեջ չի հայտնվել, սակայն աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների անուններին կարելի է հանդիպել: Հանդեսի մասնագետների կարծիքով «Լաս Վեգասի արքա», Հայաստանի Ազգային Հերոս Քըրք Քըրքորյանն աշխարհի ամենահարուստ հայն է` 3.5 մլրդ դոլար կարողությամբ: Նա ցուցակում 310-ն է: Քըրքորյանից հետո գալիս են Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները: Ազգությամբ 4 հ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 641 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Լատվիայի նախագահ Վալդիս Զադլերսի հրավերով Մարտի 9-ին պաշտոնական այցով Ռիգա էր մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ Սարգսյանի և Զադլերսի առանձնազրույցը, որին հետևեց երկու երկերների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
 Նախագահներ Սարգսյանն ու Զադլերսը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին աշխուժացել են Հայ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 524 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Շառլ Ազնավուրը հաստատել է, որ Մարտի 12ին ներկա է գտնվելու Ֆրանսիայի Սենատի մոտ կայանալիք հանրահավաքին, որի մասնակիցները պահանջելու էն վավերացնել Հայկական Ցեղասպանության ժխտումը քրէականացնող օրենքը:
  Ըստ  Հայ Դատի Ֆրանսիական հանձնախմբի գրասենյակի հաղորդման` Ֆրանսիայի խորհրդանիշ դարձած աշհարահռչակ երգիչն առաջին անգամ կմասնակցի բողոքի ու պահանջատիրության նմանօրինակ միջոցառման:
«Հարկավոր է  ուրացման դեմն առնել» կարգախոսով կայանալիք հանրահավաքին մասնակցելու են ինչպես իրավապահպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպան շատ հայտնի գործիչներ:
   Միջոցառումը կազմակերպված է & ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 645 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)