ԱԶՆԱՎՈՒՐԸ Պայքարում է ցեղասպանության ուրացման դեմ - 10 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10 » ԱԶՆԱՎՈՒՐԸ Պայքարում է ցեղասպանության ուրացման դեմ
04:21
ԱԶՆԱՎՈՒՐԸ Պայքարում է ցեղասպանության ուրացման դեմ
 Շառլ Ազնավուրը հաստատել է, որ Մարտի 12ին ներկա է գտնվելու Ֆրանսիայի Սենատի մոտ կայանալիք հանրահավաքին, որի մասնակիցները պահանջելու էն վավերացնել Հայկական Ցեղասպանության ժխտումը քրէականացնող օրենքը:
  Ըստ  Հայ Դատի Ֆրանսիական հանձնախմբի գրասենյակի հաղորդման` Ֆրանսիայի խորհրդանիշ դարձած աշհարահռչակ երգիչն առաջին անգամ կմասնակցի բողոքի ու պահանջատիրության նմանօրինակ միջոցառման:
«Հարկավոր է  ուրացման դեմն առնել» կարգախոսով կայանալիք հանրահավաքին մասնակցելու են ինչպես իրավապահպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպան շատ հայտնի գործիչներ:
   Միջոցառումը կազմակերպված է  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից:
   Հիշեցնենք նաև, որ  WikiLeaks-յան հրապարակումներից մեկում բացահայտվում էր թե Ն.Սարկոզին  Թուրքիային խոստացել է  Հայկական ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը "թաղել Սենատում" : Ազդվելով այդ փաստից. Շվեյցարիայում Հայաստանի Դեսպան հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը  հայտարարել էր.  «Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է և համարձակ: Այն արյուն է տվել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը: Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթե այսպես շարունակվի, ես ամբողջովին կնվիրվեմ այս գործին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կյանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ինչ է նշանակում կյանքը ռիսկի տակ դնել»: Ասենք նայև որ Ֆրանսահայ համայնքն ունի 500 000-ից ավելի անդամ ու ամենակազմակերվածն է Եվրոպայում:
Просмотров: 221 | Добавил: hayruni88 | Теги: AZNAVWU*@ PAYQARUM E CEXASPANUTYAN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 AsHoT AtOmicH   (19.04.2011 16:25)
ES DZEZ HET EM HOGOV U IM KOXMIC AMEN INCH ANELU EM VOR CHANACHVI CEXASPANUTYUN@!!!!!

1 СЕРГЕЙ   (10.03.2011 15:25)
БРАВО АЗНАУР.............

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: