Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 13.12.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 01
 «Ժառանգությունը» մերժում է Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնության կեցվածքը եւ գործունեությունը, որն ակնհայտորեն բերում է Հայաստանի հայաթափմանը, անօրինականության արմատավորմանը եւ ժողովրդի օրեցօր աղքատացմանը: Այս մասին նշվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունում, որը պետք է հնչեր այսօր՝ մարտի 1-ին ԱԺ նիստում, սակայն այն չի հնչել, քանի որ «Ժառանգությունը» երեկ լքել է խորհրդարանի դահլիճը:

«ժառանգություն» խմբակցությունը պահանջում է` 

Դիտարկումների քանակը: 219 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու միայն մեկ ուղի գոյություն ունի։ Այս մասին ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Գոյություն ունի միայն մեկ ուղի, և ոչ թե մի քանի: Մենք ստորագրել ենք արձանագրությունները և մենք պետք է դրանք վավերացնենք և իրականացնենք առանց որևէ նախապայմանների` համաձայն pacta sunt servanda սկզբունքի»,- ասել է նա:Լրագրողի այն հարցին, թե «հնարավոր կլինի՞ արդյոք դա այն բանից հետո, երբ հունիսին Թուրքիայում կայանան խորհրդարանական ընտրությունները», Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել: Կարծում եմ՝ այսօր թուրքական հասարակությունը մի կողմից ավելի շատ է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից, ավելի ըմբռնող է անցյալի նկատմամբ»: Նա նշել է, որ բանակցությունների մեկնարկն ու արձանագրությունների ստորագրումը նոր պատուհաններ բացեցին։ Անցյալ տարի առաջին անգամ մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին թուրքական քաղաքներում Հայոց ցեղասպանության օրը հիշատակելու համար:Նալբանդյանը նաև ասել ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 185 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ցավոք, Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքի շահարկումը շարունակվում է ոչ միայն Հայաստանի թշնամիների` Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ որոշ քաղաքական ուժերի կողմից, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե բոլոր այդ ուժերին թվում է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Մինչդեռ դա այդպես չէ»,- նկատել է պատգամավորը` հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմին պարտադրված պատերազմն ավարտվեց հայերի հաղթանակով, չնայած ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 200 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Եմենի ընդդիմության տասնյակ հազարավոր ակտիվիստներ ցույցեր են անցկացրել երկրի մայրաքաղաք Սանայում՝ պահանջելով նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը։

Եմենի նախագահը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին Եմենում և արաբական աշխարհի այլ երկրներում խռովություններ հրահրելու մեջ և ասելով, որ ենթադրյալ դավադրությունը ծրագրվում է Թել Ավիվում՝ ԱՄՆ-ի վերահսկողությամբ։

Վերջին մի քանի տարվա ընթացքում Եմենի նախագահ Սալեհը համագործակցել ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 203 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 




Ինչպես հաղորդում է «Ասպարէզը», Լոս Անջելեսի Օրընջ Քաունթի քաղաքում գերագույն ատյանի դատավորի պաշտոնն է ստանձնել հայազգի Անդրե Մանսուրյանը: Նա անցած տարի ընտրությունների ժամանակ ստացել էր 200 հազար ընտրողների քվե և իրավունք ստացել ստանձնելու այդ պաշտոնը:

Երդման արարողության ժամանակ նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել էին իր ընտրվելուն: 37-ամյա դատավորը նաև կոչ է արել հայ երի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 219 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայի Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հայտարարել է, թե Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանի քանդման հրանահանգը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքով։

Թուրքական Euractiv-ի փոխանցմամբ՝  Մարմարայի համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները Կարս կատարած այցի ընթացքում հանդիպել են Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հետ ՝ խոսելով  Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված «Մարդկության» հուշարձանի մասին։

Նախկին քաղաքապետը նշել է, թե Կարսի բերդի հարեւանությամբ բլուրի վրա «Մարդկության» հուշարձանի ստեղծման գաղափարի դեմ հանդես եկողներ չեն եղել։ «Մենք քաղաքային խորհրդում որոշում ընդունեցինք ստեղծել այդ հուշարձանը։ Դրան կողմ էին նույնիսկ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները։ Մենք հանդիպեցինք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի հետ, բացատրեցինք մեր նպատակը, իսկ նա սիրով համաձայնվեց»-ասել է Կարսի նախկին քաղաքապետը։

Նաիֆ Ալիբեյօղլուն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 226 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 2011 թվականի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական նպատակը կլինի ստատուս-քվոյի պահպանումը: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, քանի որ Բաքվի ցանկացած գործողություն աշխարհի կողմից ընկալվելու է որպես ագրեսիա:

«Ադրբեջանն այնքան էլ չի ցանկանում ագրեսոր ներկայանալ, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած ագրեսոր կարող է վատթարացնել հարաբերությունները մյուս պետությունների հետ»,- ասել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ հասկանալով դա, Բաքուն հակամարտության ռազմական լուծման չի դիմի: Սակայն Զախարովը նկատել է, որ ադրբեջանական կողմը շարունակելու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 196 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)