ԼՂ հակամարտության գոտում Բաքվի կողմից պատերազմի վերսկսման վտանգի դեպքում հայերը կկրկնեն 90-ականների սկզբի սխրանքը - 1 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 1 » ԼՂ հակամարտության գոտում Բաքվի կողմից պատերազմի վերսկսման վտանգի դեպքում հայերը կկրկնեն 90-ականների սկզբի սխրանքը
21:57
ԼՂ հակամարտության գոտում Բաքվի կողմից պատերազմի վերսկսման վտանգի դեպքում հայերը կկրկնեն 90-ականների սկզբի սխրանքը
 Ցավոք, Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքի շահարկումը շարունակվում է ոչ միայն Հայաստանի թշնամիների` Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ որոշ քաղաքական ուժերի կողմից, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե բոլոր այդ ուժերին թվում է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Մինչդեռ դա այդպես չէ»,- նկատել է պատգամավորը` հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմին պարտադրված պատերազմն ավարտվեց հայերի հաղթանակով, չնայած Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գտնվում էին ծանրագույն վիճակում:

Այդ կապակցությամբ Մելիքյանը նկատել է, որ եթե անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմի 3 միլիարդ դոլար, նա այնուամենայնիվ պարտվելու է: «Մենք չենք ցանկանում նվաճել Բաքուն եւ պատերազմ սանձազերծել, բայց պատերազմի սպառնալիքի դեպքում կկրկնենք մեր սխրանքները»,- ամփոփել է պատգամավորը` հավելելով, որ դա սպառնալիք չէ, այլ միայն նախազգուշացում, որ Ադրբեջանը շուտափույթ ճանաչի Լեռնային Ղարաբաղը:





news.am

Просмотров: 166 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: