Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 06

 


 ԱՄՆ հայերի խումբը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել ոսկու և այլ ակտիվների մասին, որոնք 1915-ին բռնագրավվել են հայերից թուրքական կառավարությա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 487 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները

Նախագահական ընտրությունների «հեղափոխական» օրերինԼևոն Տեր–Պետրոսյանն Ազատության հրապարակում արտասանում էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան տողերը։ Հետընտրական զարգացումները, 2008–ի մարտի 1–ի դեպքերը և հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ հռետո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 732 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մեծարգո վարչապետը` էությամբ, ծագումով և կրթությամբ երկրի «ամենաինտելեկտուալ տնտեսագետը», այնքան բարդ և ազդեցիկ չէ, որքան ցանկանում է թվալ: Իհարկե չի կարելի չընդունել որ վերջինս քաղաքական վերնախավի զգալի մասի տգիտության ֆոնի վրա առանձնանում է իր ինտելեկտուալ յուրօրինակ երանգով: 

Տ. Սարգսյանը իրավամբ կարող է հավակնել ներկա իշխանական դաշտի լավագույն թամադայի կոչմանը: Ինչպես և հարսանեկան թամադան, նա ևս անընդհատ հանդես է գալիս երկարաշունչ և ոչինչ չասող ճապաղ ճառերով, որոնք գրեթե ոչ ոքի չեն հետաքրքրում , պատեհ-անպատեհ մեջբերվող փիլիսոփայական մտքերով, իսկական հայկական թամադայի նման իր պարտքն է համարում ձանձրացնել բոլոր ներկաներին: 

Ակնհայտ է , որ նրա ներկայությունը իշխանական դաշտում արհեստական բնույթ է կրում: Եվ այդ առումով նա պատկանում է ֆորմալ կամ ծառայող քաղաքական գործիչների թվին, որոնք պետք է ղեկավարեն «վերևին» ձեռնտու և այնտեղից հաստատված անբեկանելի ինստրուկցիաների համաձայն: Ցանկացած կառավարչի համար չափազանց շահավետ է նման հարմարավետ և խոնարհ գործչի առկայությունը, որոնք կծառայեն այնքան, որքան անհրաժեշտ են: 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1025 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

 

Օրերս ՀՀ Նախագահի աշխատակազմում եւ ՀՀ սփյուռքի նախարարության ընդունելության էր արժանացել «մոսկվաբնակ տաղանդավոր հայազի երիտասարդ աստաղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանը»: Այսպես է վերջինիս ներկայացված ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Արթուր Պողոսյանի ինքնաներկայացման, որին հավատացել եւ վստահել էին ՀՀ պետական մարմիններում, «Տասնութ տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում: 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազային տիեզերանացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 697 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Կահիրեում ցուցարարները գրոհով վերցրել են գաղտի ոստիկանության շտաբ գրասենյակը: «Շենք են մտել հարյուրավոր եգիպտացիներ»,- հաղորդոմ է ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն: Բլոգերները գրոհը «Բաստիլի գրավման օր» են որակել:Reuters գործակալության հաղորդմամբ՝ շտաբ գրասենյակի շենքն այս պահին այրվում է: Գրոհի կազմակերպիչները հայտարարել են, թե իրենց նպատակը բանտերում գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակումն է:Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ խռովարարները փորձել են գրոհով վերցնել Կահիրեի Շեյխ Զայիդ արվարձանում գտնվող Պետական անվտանգության հետաքննությունների գլխավոր վարչության շենքը: Սակայն եգիպտական բանակի ստորաբաժանումները կարողացել էին ետ մղել գրոհայիններին: Հաղորդվում է, որ հատուկ ծառայության աշխատակիցները նաև զենք են օգտագործել:Մերձափնյա Մերսա Մատրուհ բնակավայրում ցուցարարները ներխուժել են Պետական անվտանգության ծառայության շենք և տարբեր տեսակի փաստաթղթեր հափշտակել: Ցուցարարները մտադիր են այդ փաստաթղթերն օգտագործել Մուբարաքի վարչակազմի պաշտոնյաների դեմ:Եգիպտացիները փորձել են մտնել նաև Ալեքսան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 468 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության փորձագետ Ստանիսլավ Տարասովը:


Դիտարկումների քանակը: 467 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Ազատ, բայց սերժատու «ընդդիմություն»

Հայկական «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները լծվել են Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած շարժման PR–ի գործին։ «Լևոնական» կոչված թերթերն ու կայքերը, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 739 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (9)

   Ադրբեջանում ձերբակալվել է Facebook սոցիալական ցանցում բացված «Մարտի 11՝ Մեծ ժողովրդական օր» խմբի ակտիվիստներից մեկը՝ Բախտիյար Խաջիևը: Խումբը կոչ է անում մասնակցել մարտի 11-ին նախատեսված բողոքի ակցիային: Ինչպես հայտարարել է նրա փաստաբան Սեադեթ Սեյիդլին, Խաջիևն ավելի վաղ կանչվել է հարցաքննության, որից հետո Գյանջա քաղաքի դատարանը որոշում է կայացրել նրան մեկ ամսով բանտարկելու մասին: Միաժամանակ, դատարանում  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 431 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 



Թուրքիայի մշակույթի եւ տուրզիմի նախարար Էրթուղրուլ Գյունայն աշխատանքային այց է կատարել Նիղդե, որտեղ այցելել է նաեւ հայկական պատմական եկեղեցի։

Թուրքական Dikkathaber-ի փոխանցմամբ՝ Էրթուղրուլ Գյունայը հանդիպել է Նիղդեի քաղաքապետի հետ, այցելել լքված հունական եւ հայկական եկեղեցիներ։ Թուրք նախարարը կարեւորել է պատմական հուշարձանի վերականգնումն պահպանությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն զբոսաշրջիկների այցելությունների ավելացմանը։

Նշենք, որ ավելի վաղ Նիղդեի քաղաքապետը հայտարարել էր, թե պատրաստվում են վերականգնել թե հունական, թե հայկական եկեղեցիները եւ դրանց շրջակայքը մաքրել ավելորդ շինություններից։




... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 506 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)