Ադրբեջանում սկսվել են ապագա հեղափոխության հնարավոր առաջնորդների ձերբակալությունները - 6 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 6 » Ադրբեջանում սկսվել են ապագա հեղափոխության հնարավոր առաջնորդների ձերբակալությունները
02:36
Ադրբեջանում սկսվել են ապագա հեղափոխության հնարավոր առաջնորդների ձերբակալությունները
   Ադրբեջանում ձերբակալվել է Facebook սոցիալական ցանցում բացված «Մարտի 11՝ Մեծ ժողովրդական օր» խմբի ակտիվիստներից մեկը՝ Բախտիյար Խաջիևը: Խումբը կոչ է անում մասնակցել մարտի 11-ին նախատեսված բողոքի ակցիային: Ինչպես հայտարարել է նրա փաստաբան Սեադեթ Սեյիդլին, Խաջիևն ավելի վաղ կանչվել է հարցաքննության, որից հետո Գյանջա քաղաքի դատարանը որոշում է կայացրել նրան մեկ ամսով բանտարկելու մասին: Միաժամանակ, դատարանում Խաջիևը հայտարարել է, որ հարցաքննության ժամանակ իրեն կտտանքների են ենթարկել:

Խաջիևը

, որը Հարվարդի համալսարանի 29-ամյա շրջանավարտ է և պատգամավորության նախկին թեկնածու, «Մարտի 11՝ Մեծ ժողովրդական օր» խմբի հիմնադիրներից մեկն է: Facebook-ի իր էջում նա գրել է. «Արաբական աշխարհում իրադարձությունների շնորհիվ մենք իմացել ենք, որ երբ ժողովուրդն ազատություն է պահանջում, ապա նա այն ստանում է: Մենք կոչ ենք անում ձեզ ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ և Ադրբեջանում միասին կառուցել արդար, ազատ և երջանիկ հասարակություն»:

Նախօրեին ադրբեջանական «Yeni Musavat» թերթը հաղորդել է, որ Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են երկրում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվելու հնարավորությամբ և այդ պատճառով զորքեր է մտցնում Բաքու: Բաքվում ՊՆ, արդարադատության նախարարության, նախագահական գվարդիայի և ՌՕՈՒ զինվորական մասերը մարտական պատրաստության են բերվում: «Մարտի 11՝ Մեծ ժողովրդական օր» խմբին արդեն միացել է 20 հազար օգտագործող:

Մարտի 12-ին Բաքվում նախատեսված է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության բողոքի ակցիան: Բաքվում իշխանությունների գործողությունները գնահատվում են որպես ընդվզումները ճնշելու պատրաստություն: Թեև որոշ փորձագետներ կարծում են, որ ադրբեջանական իշխանություններն իզուր են անհանգստանում, բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պատրաստվում են լուրջ իրադարձությունների, գրում է «Yeni Musavat» թերթը:







PanARMENIAN.Net 

Просмотров: 117 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: