Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 13

Ամենայն հայոց ոստիկանապետը վերջին շաբաթվա ընթացքում իր անձի շուրջ մեծ հետաքրքրություն է առաջ բերել: Նա իր էքսցենտրիկ դրսևորումներով բավական պոպուլյար է դարձել առաջին հերթին այն պատճառով, որ հասարակությունը ուղղակի պաշտում է շոուները: Համաձայնեք, որ գոնե մեկ ոլորտում ոստիկանապետին կարելի է համարել տաղանդավոր, քանի որ վերջինս առանց պրոդյուսերի և ստեղծագործական օժանդակ թիմի, բոլորովին միայնակ բեմադրեց և փայլուն կատարեց սեփական մոնոներկայացումը «Ոստիկանների մազին չկպնեք կամ վտանգավոր կանայք և անձնազոհ Սերգեյիչը» վերնագրով: 

Ոստիկանապետի վերոնշյալ վարքագիծը վերլուծելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ վերջինս բնավորությամբ պատկանում է Պավլովի անձի անհավասարակշիռ տեսակին: Այս մարդիկ աշխատունակ են, պատրաստ կտրուկ ռեակցիաների (մեր հերոսի դեպքում արագության վերաբերյալ կասկած լինել չի կարող): Սրանք յուրատեսակ տենդագին մարդկային տեսակներ են, իրենց լեզվով ասած` «ջիգյարով», ընդ որում այդ «ջիգյարը» դրսևորվում է վարքագծային բոլոր մոդելներում. սիրում են ջիգյարով, ծեծում են նույն ոգով, զվարճանում նույնպես պահպանելով «ջիգյարով» քեֆի բոլոր կանոնները, այդ են վկայում մի շարք ականատեսների տպավորությունները, որոնց ցնցել է միջոցառումներից մեկի ժամանակ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 781 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» (Կենտրոնական) դպրոցի 130, «Գէորգ Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների 110-ամեակի յոբելեանական յանձնախումբը հինգշաբթի, մարտի 10-ի երեկոյեան, «Արարատ» միութեան սրահում, կազմակերպել էր «Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները» վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը։ Սոյն ֆիլմը պատրաստւել է Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների պատւէրով՝ կինոռեժիսոր Ֆարշադ Ֆադայեանի միջոցով։

Ցուցադրմանը ներկայ էին՝ Սպահանի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչները, կինոռեժիսոր Ֆարշադ Ֆադայեանը եւ իր ստեղծագործական խումբը, հայոց դպրոցների տեսչութիւնը, ուսուցչական կազմերը եւ ծնողական խորհուրդներն ու համայնքի անդամները։

Ծրագիրը բացւած յայտարարւեց Արթին Մուրադեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով։ Այնուհետեւ Ռոբերտ Բեգլարեանը եւս ողջունելով հիւրերին՝ ներկաներին փոխանցեց մի շարք տեղեկութիւններ՝ սոյն ֆիլմի կինոռեժիսորի ընտրութեան, ֆիլմի պատրաստման ընթացքի, ինչպէս նաեւ պրն. Ֆադայեանի այլ ֆիլմերի մասին։ Պրն. Բեգլարեանի խօսքին յաջորդեցին պրն. Ֆադայեանի արտայայտութիւնները։ Ն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 591 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 



    
       





Այսօր Երևանի կենտրոնում՝ «Դինամո» մարզադահլիճից դուրս գալուց հետո, դիմակավոր մարդիկ հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի վրա և նրան տարել անհայտ ուղղությամբ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 589 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները  ՄԱՍ-1 ԱՅՍՏԵՂ
 Իշխանության համար մղվող պայքարում երեք տարի առաջ  Երևանի կենտրոնում արյուն թափվեց։ Ունեցանք 10 զոհ և բազում վիրավորներ։

Եթե չես կարող քեզ պատժող ձեռքը կտրել, ապա համբուրիր այն ու դիր գլխիդ

Ենթավերնագրում նշվածը Լևոն Տեր–Պետրոսյանիքաղաքական գործունեության հիմնական սկզբունքն է, որին էլգումարվում է նրա կղերապահպանողական վախկոտությունը և ամենքին ու ամեն ինչ հանձնելու պատրաստակամությունը, և այսպիսով ստանում ենք ՀՀ «հիմնադիր» նախագահի քաղաքական դիմանկարը։

Այժմ հիմնավորեմ ասածներս՝ ներկայացնելով «հիմնադիրի» գործունեության մի շարք դրվագներ։

Եվ այսպես. Լևոն Տեր–Պետրոսյանը, ով 2008թ. խոստացել էր քաղաքական պայքարի միակ զոհը լինել, եթե ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 981 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (5)

Փարիզում Ֆրանսիայի Սենատի առջև, ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, հանրահավաք է տեղի ունեցել: Հանրահավաքին մասնակցել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստիի» թղթակիցը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը համապատասխան օրինագիծն ընդունել էր դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին, խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը, սակայն, արգելափակեց այդ օրինագծի ընդունումը:

Արդյունքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի մի քանի քաղաքներում այսօր ցույցեր է անցկացրել: Փարիզում ցուցարարներին, մասնավորապես, աջակցել են Օ-դե-Սեն դեպարտամենտի պատգամավորների խորհրդի ղեկավար Պատրիկ Դևեջյանը և Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 604 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 13.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)