Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 20
 Մինչ Սերժն ու Լեւոնը մտմտում էին շախմատի տախտակի առաջ, Րաֆֆին մի քայլով երկուսին էլ մատ արեց: Խոսքն, իհարկե, էս պարտիայի մասին է, իսկ մեծ խաղը դեռ չի ավարտվել: Ապշել կարելի էր, թե ինչպես դա հնարավոր եղավ մի պարզ քայլով` գնալ հացադուլի նստել ազատության հրապարակում: Արդյունքն իսկապես ցնցող էր` դատելով ՀԱԿ-ի հավաբնից բարձրացող խուճապահար կչկչոցներից ու գզգզված բմբուլներից, ծղրտացող փիդրահանների դեսուդեն նետվող ու տարբեր քննարկումներին ընդամենը ծրտոտելով մասնակցելուց:

Իհարկե, ՀԱԿ-ն ամբողջությամբ հավաբուն չի, ու հավությունն էլ սեռ չի, այլ որակ: Էնտեղ ամեն ձեւի մարդիկ կան, օրինակ` շուստրիներ, որ Րաֆֆիին, գիտե՞ք, հարգում ու գնահատում են, նենց չի, որ չեն հարգում, մեծահոգաբար թույլ են տալիս նրա քայլով ոգեւորվել` դա ձեր իրավունքն է, բայց մեկ էլ բեղերի, պասի, բարեւելու ու եսիմ ինչի մասին միթոմ կատակելով` փորձում են էդ ոգեւորությունը ծաղրի առարկա դարձնել ու Րաֆֆիի քայլի քաղաքական լուրջ նշանակությունը վերածել ֆարսի: Դե, սեղանին դրված է իշխանության հետ «արժանապատիվ գործարքի» իրենց շախմատային տեսլականը, որի անխափան իրականացմանը մրցակիցներից մաքրված «զուսպ» դաշտում, ահա, ձեռնոց նետվեց:< ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 583 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը 76 դատավորի եւ դատախազի պաշտոնների փոփոխություն է իրականացրել, որտեղ հայտնի է դարձել, որ Կարսի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված  արձանի քանդմանը կողմ որոշում կայացրած դատավորների պաշտոնը բարձրացվել է, իսկ քանդմանը դեմ որոշում կայացրած դատավորինը` իջեցվել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը,  Էրզրումի վարչական 1-ին դատարանի նախագահ Մեհմեդ Հասքալայջը կարծես թե պատժվել է հայ-թուրքական արձանի քանդման որոշումը չեղյալ համարելու համար եւ տեղափոխվել Կայսերիի վարչական դատարան որպես դատարանի անդամ:

Էրզրումի շրջանային վարչական դատարանի անդամ Ահմեդ Դորմազը նշանակվել է Մեհմեդ Հասքալայջըի նախկին պաշտոնին` Էրզրումի վարչական 1-ին դատարանի նախագահ:  Էրզրումի շրջանային վարչական դատարանի մեկ այլ դատավոր Քեմալ Քուքուն էլ նշանակվել է Կոնիայի վարչական դատարանի նախագահը:

Թե Ահմեդ Դորմազը, թե Քեմալ Քուքուն այն դատա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 480 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Լիբիայի հեռուստատեսությունը հաղորդել է, թե երկրի առաջնորդ Մուամար Կադաֆիին հավատարիմ զորքերը մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Տրիպոլիի մոտ խփել վայր են գցել Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Ինքնաթիռի օդաչուի ճակատագիրն անհայտ է:Իսկ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Լիբիայի հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա 110 հրթիռ են արձակել: Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ հարձակումների հետևանքով մայրաքաղաքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Բացի այդ, լիբիական կողմի տվյալներով, ռմբակոծման է ենթարկվել նաև ընդդիմադիրների կողմից վերահսկվող Միսուրատա քաղաքի մոտ գտնվող նավթային տերմինալը:ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ցամաքային զորքերը ռազմական գործողություններին չեն մասնակցի:Ավելի վաղ Լիբիայի Բենղազի քաղաքի հարավ-արևմուտքում ֆրանսիական ռազմաօդային ուժերը չորս լիբիական տանկ էին ոչնչացրել:Հիշեցնենք, որ մարտի մարտի 17-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունեց։ Այդ բանաձևը նախատեսում է «անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել» (բացի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 508 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

   Գլուխ կոտրել պետք չէ հասկանալու համար, թե ինչու մարտի մեկի ՀԱԿ-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը անկոչ հյուրի նման մնաց հարթակի մատույցներում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին ձայն չտվեցին:

Շատ պարզ է, ՀԱԿ-ը գնում է ընտրությունների, և իր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին հարթակ տրամադրելը նույնը կլիներ, եթե «Կոտայքը» «Կիլիկիա» գարեջրի գովազդը աներ: Ուզո՞ւմ է Րաֆֆի Հովհաննսյանը հարթակ հրավիրվել և ելույթ ունենալ, եթե ուզում է մի շատ պարզ քայլ պիտի անի, «Ժառանգությունով» մտնի ՀԱԿ-ի մեջ, ընդունի, որ իր առաջնորդը Լևոնն է, և բավարարվի ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում չորրորդ կամ հինգերորդ տեղով: Իհարկե, Րաֆֆին դա չի անելու, ուրեմն` գուդ բայ, ինչ արեցիր մեզ համար, լավ արեցիր, պարտավոր էիր, գիտեիր, եթե չանեիր կասեինք` դավաճան տականք, հիմա գնա քո գլխի ճարը տես:

Նույնիսկ «Հայլուրը» հուշեց մարտի 3-ի թողարկ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 593 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայի հայտնի հանգստավայր Անթալիայի բարերից մեկում անգլիացի 21-ամյա էքսկուրսավար Ն. Շ.-ն սխալմամբ մտել է տղամարդկանց զուգարան, որտեղ նրան բռնաբարել է 26-ամյա Ահմեդ Շ.-ն։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ արտասահմանցի զբոսաշրջիկների հետ անգլիացի 21-ամյա Ն. Շ-ն մտել է Անթալիայի Լառայի ափին գտնվող բարերից մեկը, որտեղ միջոցառում էր կազմակերպվել։ Անգլիացի աղջիկն այդ ընթացքում ալկոհոլ է օգտագործել, որի ազդեցության տակ զուգարան գնալիս սխալմամբ մտել է տղամարդկան զուգարան, որտեղ բռնաբարության է ենթարկվել։ Նա զուգարանից դուրս գալուց հետո անմիջապես այդ մասին հայտնել է ընկերներին եւ ոստիկանությանը։

Ոստիկանությունը բերման է ենթարկել բարի 7 տղամարդ աշխատակիցներին, որից հետո  քրեափորձագիտական հետազոտության արդյունքում պարզել, որ անգլիացի աղջկան բռնաբարել է 26-ամյա Ահմեդ Շ.ն։  Իր հերթին Ահմեդը փորձել է արդարանալ՝ ասելով, թե նա այդ աղջկա հետ ընկերություն է անում եւ ցանկանում է ամուսնանալ։ Ոստիկանություն է հրավիրվել Ահմեդի քույրը, ով հերքել է Ահմե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 577 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)