Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 29
«WikeLeaks»-ը բացահայտել է Դինքի մտահոգությունները. 60.000 հայ Թուրքիայում դիտվում է որպես երկրորդ դասի քաղաքացի Թուրքական «Taraf» թերթը հրապարակել է «WikeLeaks»-ի տրամադրած այն նյութերը, որոնք վերաբերում են պոլսահայ ականավոր գործիչ, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
 
Մասնավորապես հայտնի է դարձել, որ 2007 թվականին հունվարի 30-ին Ստամբուլում ԱՄՆ-ի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Դեբորահ Ջոնսը Վաշինգտոն է հեռագրել Հրանտ Դինքի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մասին:

«Հունվարի 19-ի սպանությանը զոհ դարձած իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը Թուրքիայի համար վիթխարի կորուստ էր: Դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցները Դինքի հետ հաճախակի շփման մեջ էին: Այդ հանդիպումներից վերջինը տեղի ունեցավ 2006-ի նոյեմբերի 14-ին: Դինքը հանդիպեց աշխարհում կրոնական ազատության հարցերով զբաղվող ամերիկյան հանձնաժողովի հետ: Պատասխանեց հանձնաժողովի անդամների հղած որոշ հարցերի,- տեղեկացրել է Ջոնսն իր հեռագրում: -Դինքի սպանության տեսանկյունից հատկապես ուշագրավ է Դինքի հետևյալ խոսքը. «Պատմությունից եկող բացասական հուշերն իրականում ոչ թե կրոնից, այլ ավելի շատ ազգայնականությունից են բխում»:

Թուրքիայում դավանանքի ազատության և փոքրամասնությունների հարցին անդրադառնալիս` Դինքը հանձնաժողովի անդամների ասել է.

«Թվում է, թե կրոնական ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 570 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Գործարար աշխարհը, թերևս, կարելի է համարել հասարակության ամենապահպանողական շերտերից մեկը: Ժամանակակից գործարարությունը, իհարկե, դժվար է պատկերացնել առանց նորարարական, նույնիսկ հեղափոխական մոտեցումների, բայց էությամբ գործարարությունը պահպանողական վարքագիծ է ենթադրում. այդ շերտի համար շատ կարևոր է միջավայրի կայունությունը, փոփոխությունների էվոլյուցիոն ընթացքը, կանխատեսելիությունը: 

Թերևս դրանով կարելի է պայմանավորել այն, որ Հայաստանում առկա իրավիճակից ամենադժգոհ խավը կամ շերտը, կամ ամենադժգոհ խավերից կամ շերտերից մեկը հանդիսացող գործարարությունը, չափազանց պասիվ է քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների առումով, թեև ակնհայտ է, որ առանց դրա Հայաստանում չի բարելավվելու նաև գործարար միջավայրը:

Հարկ եմ համարում հստակեցնել, որ գործարարություն ասելով՝ նկատի ունեմ առավելապես փոքր և հատկապես միջին ու խոշորին մոտ գործարարներին, որոնցից անդին արդեն օլիգարխիան է: Օլիգարխիայի պարագան մի փոքր այլ է, այստեղ զուտ գործարարություն եզրը բավական նեղ է իրավիճակ ու վարքագիծ նկարագրելու համար: Օլիգարխիայի պարագայում եթե կան իրավիճակից դժգոհություններ,- իսկ այդպիսի դժգոհություններ անշուշտ կան, ընդ որում շատ լուրջ,- ապա միևնույն է, նրանց ունեցած քաղաքական իշխանությունը այդ դժգոհությունները չարտահայտելու դիմաց թույլ է տալիս ստանալ որոշակի տնտեսական դիվի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 485 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

   


        

Երեւանի քաղաքապետարանը արգելել է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 473 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



  Երկարաժամկետ հեռանկարում Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել, եթե միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կառույցներ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին  քաղաքականության գերմանական հանրության Ռուսաստանի եւ ԱՊՀ գծով հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով, եթե այդ երկու երկրները կտնեն այս կամ այն միջազգային կառույց, դա թույլ կտա Ղարաբաղի հարցը լուծել հաշտությամբ:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականության եւ ստատուս-քվոյի պահպանության մասին, Ռարը նշել է, որ եթե նույնիսկ ստատուս քվոն փոքր ինչ փոխվի, ապա միայն խաղաղության կողմը:

«Ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Ստատուս քվոն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից եւ միջազգային հանրությունը ունի բավարար կշիռ, տարածաշրջանում անցանկալի զարգացումները կանխելու համար»,- ասել է փորձագետը, հավելելով, որ ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ուժով գրավել Ղարաբաղը, ռազմական գործողությունները ձեռնտու չէ նաեւ իրենց եւ այդ երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է:

«Դա կխրտնեցնի Ադրբեջանի տնտեսո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 429 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

 
 Հայկական նեոբոլշևիզմի ու կղերապահպանողական մտածողության որոշ կետերի շուրջ

ՀՀ խոշոր բուրժուազիան ու պետական գրեթե ողջ մեքենան 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցեցին Սերժ Սարգսյանին, քանի որ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահ դառնալու դեպքում ակնհայտ էր, որ սկսվելու է սեփականության և պետական պաշտոնների վերաբաշխման լայնամասշտաբ գործընթաց և «վհուկների որս», ինչը վերակենդանացած առաջին նախագահը   դեմագոգիկ կերպով կներկայացներ որպես հակակոռուպցիոն պայքար և թալանվածը ժողովրդին վերադարձնելու գործողություն, այնինչն պարզ էր, որ դա տերպետրոսյանական նեոբոլշևիկյան հեղափոխությունը թաքցնելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու հռետորաբանություն էր լինելու։ Հանրության լայն շրջանակներին, ըստ այդմ, մատուցվելու էր միայն տեսարանը, իսկ հացի խնդի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 618 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը մտահոգված է նրա առողջական վիճակով: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը: 

Թինա Մալխասյանը մարտի 16-ից` Հովհաննիսյանի հացադուլը սկսելու հաջորդ օրվանից ամեն օր զննում է նրան:  

Բժշկուհին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը ճնշման տատանումներ ունի` օրվա որոշ ժամերին նրա ճնշումը իջնում է: Բժշկուհուն մտահոգում է նաեւ այն, որ Հովհաննիսյանը սկսել է ավելի քիչ ջուր խմել: 

«Դա եւս վտանգավոր է, պետք է օրական 2-3 լիտր հեղուկ օգտագործի, քանի որ բացի ջրից ուրիշ ոչինչ չի ընդունում», - ասաց Մալխասյանը` հավելելով, որ հացադուլը շարունակելու դեպքում «Ժառանգության» առաջնորդի մոտ կարող են խնդիրներ առաջանալ լյարդի, երիկամների, տեսողության հետ. - «Չնայած նման նշաններ դեռ չկան, բայց վտանգը մեծանում է», - հավելեց նա: 

Ըստ բժշկո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 506 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)







Երիտասարդական Աշխարհ" հասարակական կազմակերպությունն այսօր իրականացրել է ֆլեշ-մոբ` "Ձերբազատվենք էժանագին դիմակներից" խորագրով:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 559 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն: Այս մասին news.am-ին ասաց տիկին Գործունյանը:

«Ինքն ինձ քիչ առաջ զանգահարել է Մոսկվայից եւ սպառնացել, թե դու եւ քո տղա Սեւակը միչեւ գիշեր ջիհադ կդառնաք»,- ասել է «Փարիզյան սուրճի» սեփականատերը:  Զոհրաբյանի այդ սպառնալիքի համար, ինչպես նշեց Գործունյանը, հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները:

Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի` ամիսներ շարունակ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, կքած պարտքերի տակ, զբաղվել է ալֆոնսությամբ: «Կարճ ժամանակ առաջ www.persons.am կայքէջում Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի տակ տեղ գտած կարծիքներում հայտնվել էր հետեւյալ գրառումը. «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ տիկիններ, ինձ պես մի եղեք», - գրել էր «Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Վալերի-Աշխեն Գործունյանը: Սակայն կարճ ժամանակ անց տողերն անհետացել են Զոհրաբ Զոհրաբյանի` Գործունյանին սպանելու սպառնալիքների արդյունքում»,- գրել է թերթը:

Վալերի Աշխեն Գործունյանն ասաց, որ ձեռնպահ է մնում  դեպքի մասին իրավապահ մարմիններին հաղորդելուց. «Իրենք ինձ փող են պարտք, ուզում եմ, որ իմ փողերը տան, ո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 655 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքական դատարանը անցած շաբաթավերջին մեղավոր ճանաչեց գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին` հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար։

Դատարանի որոշման համաձայն` աշխարհահռչակ գրողը «մեղադրանք է ներկայացրել ողջ թուրք ազգին» եւ «ոտնահարել է անհատի իրավունքները», ինչի համար պարտավոր է 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում վճարել, հաղորդում է «Բլումբերգ»-ը։

Փամուկի դեմ ազգայնականների հետապնդումները սկսվել էին 2005 թվականից, երբ գրողը շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր. - «Թուրքիայում 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ է սպանվել, սակայն ես միակն եմ, ով համարձակվում է այդ մասին խոսել»։

Հայտարարությունն անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում, շատերը գրողին «դավաճան» պիտակն էին տվել, ազգայնականները երթ էին անցկացրել` հորդորելով այրել նրա գրքերը, իսկ Իրավաբանների միության նախկին նախագահ, ծայրահեղ ազգայնական Քեմալ Քերինչսիզը դատական հայց էր ներկայացրել` «թուրք ժողովրդի ինքնությունը վիրավորելու» համար։ Հայցին միացել էին նաեւ Թուրքիայի չորս քաղաքացիներ` սպանված զինվորների հարազատների անունից։

Ստամբուլի դատարանը հրաժարվել էր քննություն իրականացնել` պատճառաբանելով, թե «հայցվորները լոկ անհատներ են, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 470 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 29.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)