Սովորական որոշում - 29 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 29 » Սովորական որոշում
23:32
Սովորական որոշում
   


        

Երեւանի քաղաքապետարանը արգելել է ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. մարտի 28-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին ժամը 16.00-22.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին:

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.03.2011թ. որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, «քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին՝ ս/թ. ապրիլի 14-ին, 15-ին, 16-ին, և դրանց հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն։


Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ
 «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.03.2011թ. որոշմամբ ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի 28.03.2011թ. իրազեկումը` ս/թ. ապրիլի 15-ից մայիսի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ»:



a1plus.am

Просмотров: 117 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: