Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16







«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում այս պահի դրությամբ շարունակում է հացադուլը: 

Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականի» թղթակիցը Ազատության հրապարակից, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, Ղարաբաղ կոմիտեի անդամներ Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը: Այս պահին Ազատության հրապարակում է Ժիրայր Սեֆիլյանը:

«Առաջին լրատվականի» թղթակցի փոխանցմամբ` Հովհաննես Թումանյանի արձանի հետեւում մի քանի ոստիկաններ են կանգնած, իսկ Սայթ-Նովա փողոցից` դեպի Ազատության հրապարակ մուտքը փակել են ոստիկանական մի քանի մեքենաներ: 

Դիտարկումների քանակը: 506 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Որքան էլ Թուրքիան ցույց տա, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունի, միեւնույն է, Ռուսաստանը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի տեսլականի` նեոօսմանիզմի իրագործման ճանապարհին: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Ռուսաստան կատարած այցին: «Նեոօսմանիզը ենթադրում է լավ հարաբերությունների հաստատում բոլոր մահմեդական երկրների հետ` ազդեցության տարածման նպատակով: Այդ համատեքստում Ռուսաստանն ակնհայտորեն մնում է Թուրքիայի թշնամի երկրների մեջ, քանի որ խոչընդոտում է Թուրքիայի հեռուն գնացող ծրագրերի իրականացմանը։  Ռուսաստանում  թյուրքական ժողովուրդներ են ապրում, որոնք պետք է ապահովեն Մեծ Թուրանի կապը պատմական Արեւելքի հետ»,-հայտարարեց Իսպիրյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Մոսկվայի պայմանագրի ստորագրման 90-րդ տարելիցի օրը, զուտ խորհրդանշական բնույթ ունի եւ այդ այցը ծառայեցվելու է երկու երկրների տնտեսական շահերին:

«Այցելելով Ռ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 456 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)





   
 

Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 457 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սերժ Սարգսյանը չի ցանկանում մարզերում փոքրիկ իշխանիկների տեսնել Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածքային կառավարման փոխնախարարի և մարզպետների մասնակցությմաբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը և զարգացման ծրագրերը: «Մեզնից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների և դրանցով պայմանավորված իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մեր մարզերում: Մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ»,- ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը: «Անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով,- շարունակել է Սերժ Սարգսյանը,- օրինակ` բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողությու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 420 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Րաֆֆի Հովհաննիսյանի PR ակցիան ՀԱԿ-ի հետ պայքարի մաս է. Շարմազանով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելու քաղաքական ակցիան ակնհայտորեն PR ակցիա է, որը նպատակ ունի Հայ Ազգային Կոնգրեսի վաղվա հանրահավաքին ընդառաջ ժողովրդի ուշադրությունը շեղելու «Ժառանգության» կողմը:

Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ավելացրել.

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 494 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 

Այս պահին Ազատության հրապարակում 65-ամյա մի կին սպառնում է ինքնահրկիզվել: Ինչպես Ազատության հրապարակից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, կինը բենզինի շիշը եւ կրակայրիչը ձեռքին սպառնում է այրել իրեն, եթե ոստիկանները մոտենան իրեն: Դեպքի վայրում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ կան, սակայն նրանք խուսափում են կտրուկ գործողություններ անել:

Պարզվել է, որ բողոքի նման քայլի գնացող կինը Երեւանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, ով բողոքում է  Հայաստանի դատախազության ապօրինությունից: 2007թ. նա փորձել է Հարավ-Արեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայան դատախազությունը հրա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 451 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայերը, ադրբեջանցիներն ու հրեաները միավորվելու են Ռուսաստանում Լիպեցկի հայկական, ադրբեջանական և հրեական համայնքները որոշել են միավորվել մեկ միջազգային հասարակական կազմակերպության մեջ, հաղորդում է gorod48.ru-ն:

Ինչպես հայտնել է Ռուսաստանում Հայերի միության Լիպեցկի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մալխասյանը, ազգամիջյան սերտ շփումը և հասարակական կազմակերպության ստեղծման գաղափարը ծնվել է մոտ երեք տարի առաջ:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 499 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)


Վերլուծելով 2008–ի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԿ առաջնորդի գործողությունները՝ կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա ավելի անկեղծ է իր հետևորդների հետ հարաբերվելիս, քան նախկինում, երբ «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա» խոսքերն էր օգտագործում, որպեսզի զանգվածներն իրենց պաշտպանված զգային ու « ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 644 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)







CNN Turk-ի փոխանցմամբ, 70 տարի առաջ ԱՄՆ-ում հիմնված մարդու իրավունքներին ու ազատություններին հետևող Freedom House կազմակերպությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, խստորեն դատապարտել է Թուրքիային` քաղաքացիական ազատությունների ոտնահարման աղմկահարույց դեպքերի համար.

«Վերջին երկու տարիներին «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում Թուրքիայում մեծ թափ է հավաքել լրագրողների ձերբակալությունը: Ներկայումս թուրքական բանտերում են գտնվում ընդհանուր առմամբ 50 լրագրողներ, և այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է աշխարհի «առաջատարների» շարքում: 

Իրականում թուրք լրագրողները ձերբակալվել են Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության կառավարության գործունեությունը քննադատելու համար: Դրա վառ օրինակ են հանդիսանում վերջերս ձերբակալված լրագրողներ Նեդիմ Շեներն ու Ահմեդ Շըքը»:

Հիշեցնենք, որ Freedom House-ի 2010 թվականի խոսքի ազատության մասին զեկույցում Թուրքիան նշված էր որպես «մասամբ ազատ» երկիր:
Դիտարկումների քանակը: 438 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը»։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ՀՀ վարչապ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 472 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում գիշերն այնտեղ անցկացրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առանց իր հրավերի՝ բազմաթիվ համաքաղաքացիներ շարունակում են գալ ու զորակցություն հայտնել իրեն:Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ժառանգության» արտահերթ համագումարից հետո հացադուլ է հայտարարել:Ազատության հրապարակում, Հովհաննես Թումանյանի արձանի մոտ գնտվող նստարանին նա նստած էր՝ ձեռքին մի շիշ ջուր, կողքին՝ եռագույն դրոշը։ Նրա մոտ էին «Ժառանգություն» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ։Հովհաննիսյանն ընտանիքի հետ գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում։ «Ոչ միայն ընտանիքով ենք այստեղ անցկացրել գիշերը, այլև չծրագրված, առանց իմ հրավերի, այստեղ են եկել մի շարք համաքաղաքացիներ, կուսակցություն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 619 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

Մոտեցող ապրիլի 24-ը ստիպում է Թուրքիայի իշխանություններին  միջազգային հանրության համար կրկին հայերի եւ Հայաստանի հասցեին փաղաքշական խոսքեր ասել: Այս անգամ այդ առիթը բաց չթողեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը` խոսելով Հայաստանի եւ Հունաստանի հետ հարաբերությունների ջերմացման հեռանկարից:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետը ելույթով հանդես է եկել Ստամբուլում կազմակերպված  Leaders of Change Summit-ի ընթացքում տեղի ունեցած մի պլատֆորմի ժամանակ: Թուրք փոխվարչապետը նշելով, որ Հունաստանի հետ արդեն խնդիրները կարգավորելու ուղղությամբ են ընթանում` անդրադարձ է կատարել Հայաստանին:

«Հայաստանի հետ խնդիրներ ունենք եւ ցանկանում ենք այդ խնդիրները լուծել: Քանի որ Հայաստանը մեզ համար սա է նշանակում. Նախկինում այս հողերում մեծ թվով հայեր են ապրել: Մեր պալատները հայերն են կառուցել: Նրանք այս երկրի հարստությունն էին: Նրանց գնալով մենք կորցրեցինք մեր հարստությունը: Հայաստանի եւ մեր միջեւ վեճում երեւում է, որ նրանք ավելի մեղավոր են, բայց ինչ էլ լինի, եր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 481 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ինչպես տեղեկացնում է Լիբանանի հայկական համայնքի Ազդակ թերթը,թուրքիան վերջին ժամանակներս սկսել է բոլոր առումներով "հետաքրքիր” քաղաքականություն վարել Լիբանանի և այդ երկրում բնակվող  հայերի նկատմամբ: Հրատարակչությունը ուշադրություն է հրավիրում, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Լիբանան այցի  ընթացքում հայկական համայնքի Անկարայի հասցեին հնչեցրած մեղադրանքների լույսի ներքո, Լիբանանում Թուրքիայի դեսպանությանը բացարձակ պասսիվ ու անտարբեր պահվածքի վրա: Մեղադրանքների էությունը նրանում էր, որ ներկայիս Թուրքիան ժառանգել է իր Օսմանյան նախնյաց` 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը:

"Սակայն Լիբանանում Թուրքական դիվանագիտական միսիայի նախաձեռնողականության բացակայությունը`լոկ պատրանք է: Թուրքական դեսպանատունը իր գործնեությունը ծավալել է այլ ուղղությամբ. Թուրքիայաի դեսպանը սկսել է դասախոսություններ կարդալ Լիբանանյան համալսարաններում` թուրքական ժողովրդավարության ու Մերձավոր Արևելքում նրա դերի մասին: Այսինքն Թուրքիան սկսել է "լուսավորել” Արաբական աշխարհը և ոչ մի կասկած չկա ,որ այդ "լուսավորչականությունը” կլինի շարունակական ու համակարգված,և մասն է կազմում ռազմավարության ,որի մեջ կենտրոնական տեղերից մեկը  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 586 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ամենատես և ամենահաս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայումս գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժնում: Նրան այսօր առավոտյան շտաօգնության մեքենայով տեղափոխել են բուժհիմնարկ:

 Վերջին շրջանում նրա մոտ նկատվել են գերհոգնածության ախտանիշներ, թուլություն, կոկորդի ցավ: Սակայն անտեսելով այդ ամենը, նա շարունակել է աշխատել: Իսկ երեկ առավոտյան նրա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 498 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր «Անա վեթեն» կուսակցության ղեկավար Ֆազաիլ Ագամալին կոշտ քննադատության է ենթարկել բուհական ընդունելության պետական հանձնաժողովի աշխատանքները` ասելով, որ անօրինական «դասատուները» անհատների ցանց են ստեղծել, ովքեր կազմում են բուհերի ընդունելության քննությունների հարցաշարերը: 

Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:

«Գաղտնիք չէ, որ Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Բժշկական ինստիտուտ ընդունվելու համար յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է 100 և 150 հազար մանաթ` համապատասխանաբար: Իսկ բուհեր ընդունվող 700, 800, 1000 ուսանողներից վերցված գումարները անցն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)