Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Ձեզնից որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ. Սերժ Սարգսյանը հանդիպել է մարզպետներին
00:00
Ձեզնից որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ. Սերժ Սարգսյանը հանդիպել է մարզպետներին
Սերժ Սարգսյանը չի ցանկանում մարզերում փոքրիկ իշխանիկների տեսնել Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածքային կառավարման փոխնախարարի և մարզպետների մասնակցությմաբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը և զարգացման ծրագրերը: «Մեզնից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների և դրանցով պայմանավորված իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մեր մարզերում: Մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ»,- ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը: «Անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով,- շարունակել է Սերժ Սարգսյանը,- օրինակ` բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողություններով, վերջապես կարելի է բացատրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություններով: Բայց սոսկ բացատրություններ գտնել առկա մարդկային հոգսերի առաջացման պատճառների մասին, նշանակում է պատասխանատվությունը գցել իշխանավորների ուսերից: Սա սխալ մոտեցում է»:Սարգսյանի խոսքով՝ մարդկանց դժգոհությունը հատկապես մեծ է լինում այն դեպքում, երբ նրանք զրկված են լինում լսված լինելու հավասար հնարավորություններից: «Սա պետք է լինի ձեր հիմնական աշխատանքը»,-ասել է նա մարզպետներին:Նա նշել է, որ իր պատկերացմամբ մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում, և, իհարկե, պետք է լինի նաև տեղական իշխանիկներին զսպողը: «Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաև ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք և մենք ժողովրդի սպասարկողներն ենք: և մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ` հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են, ինչու չէ, նաև գնաճի հետ, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ: Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետև հիմա ունենք բոլոր հնարավորություններն անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար և, իհարկե, գյուղատնտեսության համար: Գյուղատնտեսությունն ընդգծում եմ, որովհետև մարզերում հիմնական աշխատանքը հենց կապված է այդ ոլորտի հետ, մանավանդ, որ արդեն ունենք բազմաթիվ ծրագրեր: Այդ ծրագրերին այս տարի ավելացան նորերը, և հիմա էլի նոր ծրագրեր են ավելանալու: Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն և օգտվեն այդ ծրագրերից: Երեկ չէ առաջին օրն ինձ մոտ էր Կենտրոնական բանկի նախագահը, մեր խորհրդակցությունից հետո նոր գործիքներ են առաջարկում` ցածր տոկոսով վարկեր, և այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի»,- նշել է Հանրապետության ղեկավարը:Նախագահն ընդգծել է, որ այս տարի լրացուցիչ միջոցներ են հայթայթվել և հատկացվել մարզերին, որպեսզի կարողանան լուծել համայնքներում կուտակված խնդիրների մի մասը: և ակնկալվում է, որ այդ աշխատանքները կատարվելու են որակով ու ժամանակին, աշխատանք կատարողներն էլ պետք է հաշվետու լինեն ինչպես միջոցների արդյունավետ օգտագործման, այնպես էլ ծրագրերը որակով իրականացնելու համար: «Եթե տեսնենք, որ այս անգամ էլ այդ ծրագիրը արդյունավետ կլինի, ինչպես եղավ 2007թ., ապա վստահեցնում եմ, որ այդպիսի մի ծրագիր էլ կնախատեսենք այս տարվա վերջին, և այդ ծրագիրն իր չափերով կլինի ամենախոշորը: Մեր բյուջեի սուղ միջոցներից հայթայթել գումարներ և այդ գումարները ծախսել ոչ արդյունավետ որևէ մեկին թույլատրելի չէ: Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը լոզունգ չէ: Գոնե ինձ համար լոզունգ չէ: Մեր երկրի ներկայի ու ապագայի համար համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Տարածք ասելով, մենք, առաջին հերթին, պետք է հասկանանք մարդկանց, ովքեր ոչ թե այդ տարածքների վրա, այդ գյուղերում, քաղաքներում գոյություն են պահպանում, դիմակայում` ինչ-որ խնդիրների, այլ զարգացում են ապրում, բարգավաճում են: Մենք բոլորս միշտ պետք է հիշենք շատ կարևոր մի ճշմարտություն. կա իր հողի վրա լավ ապրող մարդ, ուրեմն կա տարածք, չկա լավ ապրող մարդ, ուրեմն չկա այդ տարածքը: Պայմանավորվում ենք հետևյալ կերպ` աշխատում ենք հանգիստ, բայց առանց դանդաղելու: Աշխատում ենք անաղմուկ, բայց ուժերի լարումով: Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս կրկնելու, որ ձախողված ծրագրերի համար արդարացումներ չեն ընդունվելու: Պատճառները մարդկանց հետաքրքիր չեն, մարդկանց հետաքրքիր են արդյունքները: Ինձ համար` առավել ևս: Մենք, իհարկե, պարբերաբար հանդիպումներ ունենալու ենք, բայց այսպիսի մի հավաք էլ պետք է ունենանք ուշ աշնանը և այն ժամանակ էլ կասենք, թե որտե՞ղ մեր ծրագրերն իրականացվեցին, որտե՞ղ հաջողություններ ունեցանք ու որտե՞ղ չիրականացվեցին և ու՞մ պատճառով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


 

Tert.am

Просмотров: 427 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: