Թուրքիան սկսում է “լուսավորել” Արաբական աշխարհը - 16 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Թուրքիան սկսում է “լուսավորել” Արաբական աշխարհը
06:54
Թուրքիան սկսում է “լուսավորել” Արաբական աշխարհը
 Ինչպես տեղեկացնում է Լիբանանի հայկական համայնքի Ազդակ թերթը,թուրքիան վերջին ժամանակներս սկսել է բոլոր առումներով "հետաքրքիր” քաղաքականություն վարել Լիբանանի և այդ երկրում բնակվող  հայերի նկատմամբ: Հրատարակչությունը ուշադրություն է հրավիրում, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Լիբանան այցի  ընթացքում հայկական համայնքի Անկարայի հասցեին հնչեցրած մեղադրանքների լույսի ներքո, Լիբանանում Թուրքիայի դեսպանությանը բացարձակ պասսիվ ու անտարբեր պահվածքի վրա: Մեղադրանքների էությունը նրանում էր, որ ներկայիս Թուրքիան ժառանգել է իր Օսմանյան նախնյաց` 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը:

"Սակայն Լիբանանում Թուրքական դիվանագիտական միսիայի նախաձեռնողականության բացակայությունը`լոկ պատրանք է: Թուրքական դեսպանատունը իր գործնեությունը ծավալել է այլ ուղղությամբ. Թուրքիայաի դեսպանը սկսել է դասախոսություններ կարդալ Լիբանանյան համալսարաններում` թուրքական ժողովրդավարության ու Մերձավոր Արևելքում նրա դերի մասին: Այսինքն Թուրքիան սկսել է "լուսավորել” Արաբական աշխարհը և ոչ մի կասկած չկա ,որ այդ "լուսավորչականությունը” կլինի շարունակական ու համակարգված,և մասն է կազմում ռազմավարության ,որի մեջ կենտրոնական տեղերից մեկը Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրն է”  ,_ գրում է պարբերականը:

  Հիշեցնենք նաև որ Լիբանանը Արաբական աշխարհի միակ պետությունն է,որը ոչ միայն ճանաչել է ցեղասպանության փաստը,այլև դատապարտել է այն ու պահանջել դրա միջազգային ճանաչումը:


HAMAXMBUM.DO.AM

Просмотров: 138 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: