Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.1.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 25
 Հացադուլը քաղաքական պայքարի մեթոդ չէ։ Մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին հարցը։

«Ես այցելել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին երկու օր առաջ ժամը 16։00-ին, անձրեւ էր գալիս։ Մենք գրկախառնվեցինք եւ համբուրեցինք միմյանց։ Ես նրան ողջախոհ լինելու կոչ արեցի, որպեսզի նա իր առողջությունը պահպանի ապագայի քաղաքական մարտերի համար»,- ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ քաղաքական տեսանկյունից հացադուլը գնահատում է, որպես բարոյական բարձր քայլ, մինչդեռ քաղաքականությունում ամեն ինչ ստորությամբ է կատարվում։

«Ճգնակեցությունը, ծոմն ու բարոյահոգեբանական մյուս միջոցները քաղաքական արդյունավետ միջոցներ չեն, մասնավորապես, երբ գործ ունես իշխանությունում կանգնած անբարո քաղաքական գործիչների հետ»,- նշեց Հայաստանի գլխավոր մարքսիստը՝ Հովհաննիսյանին կրկին խորհուրդ տալով, պահպանել ուժերը եւ երկրորդ ընդդիմադ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 130 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Քիչ առաջ Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Ձեր տեղը երևում է խորհրդարանում, և ես հորդորում եմ Ձեզ վերադառնալ խորհրդարան»,- ասաց ԱԺ նախագահը։«Շատ հաճելի էր ձեզ հետ հանդիպել Ազատության հրապարակում»,- խորհրդարանի նախագահին պատասխանեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ գուցե ինքը կարողանա ընդունել հացադուլը դադարեցնելու մասին ԱԺ նախագահի հորդորները։ Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց, որ խորհրդարանն ավելի լավ ամբիոն է խնդիրները բարձրացնելու և քննարկելու համար։ Աբրահամյանը նշեց նաև, որ այս քառօրյայում, օրինակ, քննարկվել է «շատ կարևոր» Ընտրական օրենսգրքի նախագիծը, և լավ կլիներ, որ ընդդիմադիր «Ժառանգությունը» իր առաջարկությունները հնչեցներ այդ նախագծի վերաբերյալ։Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այցի համար։ Աբրահամյանի հեռանալուց հետո, սակայն, նա լրագրողներին ասաց, որ դժվար թե ԱԺ նախագահի հորդորներից հետո մտափոխվի. «Ազատության ծոմը շարունակվում է Ազատության հրապարակում»։Մինչ ԱԺ նախագահի այցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայաց ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 131 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների վերջին օրերի  ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ է: Այդ ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն առանձնացան ոչ միայն կրակային խոցման ինտենսիվությամբ, այլև կիրառված զինատեսակների բազմազանությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 1300 կրակոց: Հակառակորդի նախահարձակ գործողությունները հատկապես առավել ընդգծված բնույթ են կրել մարտի 20-ին և 21-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 110 անգամ, որից շուրջ 50-ը "СВД”, իսկ 40-ը` ”Սև նետ” տիպի դիպուկահար հրացաններից:

Դիտարկումների քանակը: 130 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)




    Թամամյանին կալանավորեցին 



Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ`  բավարարվեց Հատուկ քննչական ծառայության հայցը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ երկամսյա կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 117 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

   Հետաքրքիր է, որ այսօր հակամոնոպոլիստական պայքար է ընթանումոչ թե, ասենք, ալյուրի կամ շաքարավազի շուկայում, այլ քաղաքական, ավելի ստույգ` ընդդիմադիր քաղաքական բևեռում: Սակայն ի տարբերություն արդեն նշված շուկաների, այս դաշտու զգալի առաջընթացներ են գրանցվել,մասնավորապես` Լևոն Զուրաբյանը, որին կարելի է համարել Լ.Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը, հանդես է գալիս հայտարարությամբ, որում նշում է.«Բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա և պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, արդեն միավորված են: Բոլոր նրանք, ովքեր նույնպես դա կընդունեն, նրանց համար էլ դուռը բացված է: 3 տարի առաջ միայն ՀԱԿ-ն էր այս կարծիքի, հիմա արդեն դրա մասին խոսում է Կարապետիչը, դրա մասին խոսում է «Ժառագությունը», խոսում են այլ ուժեր, սա լուրջ արդյունք է: Միավորված է մի նպատակի շուրջ` Սերժ Սարգսյանի ռեժիմի, բռնապետական ռեժիմի հեռացման շուրջ: Պայքարի մեթոդները տարբեր են ընտրված. մի ուժը պայքարում է 100 000-անոց հանրահավաքով, մի ուժը` ծոմապահությամբ, մի ուժը` կարմիր քարտ ցույց տալով: Ես որևէ խնդիր չեմ տեսնում»:
... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 176 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 25.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)