Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.6.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 11



 



Մարտի 17-ին Սեւաստոպոլի (Ղրիմ, Ուկրաինա) Մշակույթի կենտրոնում կկայանա ֆրանսիացի հայտնի երգիչ եւ կիթառահար Աբաժիի համերգը։ Նա երաժշտություն է գրում, բուզուկի, ուդ-կիթառ, սազ, քամանչա, հայկական դուդուկ, ֆլեյտա ազգային նվագարանների համար եւ բամբուկից կոլումբիական սաքսոֆոն նվագում։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 149 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: 

Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: 

Հանրապետության ղեկավարը խորհրդակցության սկզբում ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է և քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատարելը: Նախագահը տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվող քաղաք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 188 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է խստացնել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարողների նկատմամբ պատիժները։ Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը մասամբ հավանության է արժանացել նաեւ կառավարության կողմից։

Սակայն նշենք, որ կառավարության որոշման ու արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացության միջեւ առկա է անհամապատասխանություն։ Այսպես՝ կառավարության որոշման մեջ նշված է, որ կառավարությունը սկզբունքային առարկություն չունի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, այնինչ փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ պատգամավորի առաջարկությանը պետք է համաձայնել միայն մասնակիորեն։

Վ. Դալլաքյանն առաջարկում է խստացնել 2 տիպի հանցագործությունների նկատմամբ կիրառվող պատիժները՝ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունները եւ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունը։ Քրեական օրենսգիրքը այս դեպքերում (եթե դրանք ուղեկցվել են առանց բռնության) նախատեսում է եւ տուգ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 176 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ադրբեջանը պատրաստվում է բողոքի ակցիային. Al Jazeera-ն Բաքվում է Այսօր առավոտվանից ադրբեջանական բլոգերում շարունակվում են լուրեր տարածվել երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների մասին: Հիշեցնենք, որ մարտի 4-ից սկսած Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալում են Facebook սոցիալական ցանցում քննարկումներին առավել ակտիվ մասնկցություն ցուցաբերած երիտասարդներին, որոնք պատրաստվում են մարտի 11-ին հակակառավարական բողոքի ակցիայի մասնակցել:

Twitter միկրոբլոգում տարածված տեղեկությունների համաձայն, Գյանջայում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով ազատել մի քանի օր առաջ ձերբակալված Բախթիյար Հաջիևին: Տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ  Գյանջայում այսօր ձերբակալվել է 43 երիտաս ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 176 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 11.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)