Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 03
 Չի կարելի վստահաբար ասել, որ Հայաստանն այսօր Ռուսաստանի անվիճելի գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում: Այս մասին Դոնի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսում նշել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը, հաղորդւոմ է «Ռոսբալտը»:

Նրա կարծիքով, վերջին տարիներին Հայաստանում բարդացել է ե՜ւ տնտեսական, ե՜ւ սոցիալական, ե՜ւ քաղաքական իրավիճակը: Ռեշետնիկովը հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրներից Ռուսաստան է մեկնել այդ երկրների բնակչության մոտ կեսը, այդ թվում նաեւ մտավորականության զգալի մասը, որոնք բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ:

«Եթե հասարակ մարդիկ մտահոգությամբ են խոսում Կովկասից Ռուսաստանի հեռանալու մասին, ապա հիմա Հայաստանում ապրող մտավորականության ու պետական գործիչների մոտ այլ տրամադրություններ են»,- ասել է ռուս փորձագետը:

Ռեշետնիկովի ներկայացմամբ, այսօր Հայաստանում ակտիվացել է ԱՄՆ-ը եւ պատահական չէ, որ ամերիկա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 498 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքերն Օբամային խնդրում են շնորհավորել իրենց պարսկական «Նովրուզ» տոնի առթիվ  ԱՄՆ-ում ադրբեջանական և թուրքական սփյուռքերը նոր քարոզարշավի են ձեռնամուխ եղել` հարյուրավոր նամակներ ուղարկելով նախագահ Բարաք Օբամային: Նամակում նրանք ԱՄՆ նախագահին խնդրել են ավանդական շնորհավորանքներում «Նովրուզ» տոնի առթիվ շնորհավորել նաև թուրքական ժողովուրդներին:

Նամակում ասվում է. «Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա բնակվող բոլոր թուրքերը նշում են «Նովրուզ» տոնը: Որպես կանոն «Նովրուզը» նշվում է մարտի 21-ին` գիշերահավասարի օրը: «Նովրուզն» Ադրբեջանի, Ղազախստանի, Ղղրզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի պաշտոնական տոնն է: Սակայն ինչ-ինչ պատճառներով 2006-2010 թվականներին ադրբեջանական, թուրքական և այլ թուրքական ժողովուրդները «Նովրուզի» կապակցությամբ ԱՄՆ նախագահի շնորհավորանքները չստացան: Այս հին տոնը վերաբերում է ոչ միայն Իրանին և Ամերիկայի պարսից համայնքին: Մենք Օբամային կոչ ենք անում այս տոնի առթիվ իր շնորհավորանքներում հիշատակել նաև Ադրբեջանն ու Թուրքիան»:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 452 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են Հայաստանի սահմանադրությամբ: Այն շատ հստակորեն սահմանում է ե'ւ հավաքների ազատությունը, ե'ւ մամուլի ազատությունը, ե'ւ օրենքի իշխանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը:
Օրերս ԱՄՆ-ի դեսպանը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայով զեկուցմամբ էր հանդես եկել Երեւանի պետական համալսարանում, որի ժամանակ, մասնավորապես, նշել էր քաղաքացիների ձայնը լսելու, մարդկանց քաղաքացիական ազատությունները ապահովելու եւ հարգելու կարեւորությունը: 

Նշենք, որ դեսպանի հիշյալ ելույթում արծարծված մի շարք հարցեր վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հայաստանյան մամուլում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ ելույթը որոշ առումով կարելի է գնահատել իբրեւ կոչ` ուղղված Հայաստանի իշխանությունների ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 492 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում մոտ ապագայում կանխատեսելի չէ, սակայն այդ լուծումը պետք է լինի ոչ թե իրավական, այլ քաղաքական ոլորտում: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը` հավելելով, որ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները` ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, ճանաչել են նոր պետություններ:

 

«Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան եւ Նոր Օսեթիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան` Կոսովոն: Նրանց համար այդքան էլ հեշտ չէ պնդել, որ դրանք շատ տարբեր են Ղարաբաղի դեպքից: Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 468 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ի պատասխան Ավստրիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության, որի համաձայն Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարի կարգն ու, ի վնաս խաղաղ գործընթացի, ռազմատենչ հայտարարություններ անել՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է.

–Այսօր անժխտելի է ադրբեջանական հողերի գրավման փաստը, և հայկական կողմը պետք է սկսի զավթողական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից, ու ոչ թե խոսի իր կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։

–Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին, սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել, համաձայն միջազգային իրավունքի, բոլոր մեխանիզմները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար,–ավելացրել է նա։




... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 514 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։«Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլև ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը։ Մարտի 3-ին կառավարության շենքի առջև իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առևտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ։ Նմանատիպ բռնություններ կիրառվել են նաև ԱԺ առջև բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել Վարդգես Գասպարին։Ընդ որում՝ Սահմանադրության և օրենքի կոպիտ այդ ոտնահարումը կատարել են բարձրաստիճան ոստիկանների ղեկավարությամբ՝ արհամարհելով նաև Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ, պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի ներկայությունը։ Ավելին՝ վերջիններս էլ են դարձել նրանց հարձակման և ուժի գործադրման թիրախ։Հայ ազգային կոնգրեսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին և այդ պայքարը սատարող պատգամավորներին: Կոնգրեսը դատապարտում է իշխանության անզորությունից բխող հերթական այս վայրագո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 465 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրք իրավապահներն այսօր «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալել են 6 անձանց, որոնց թվում կան լրագրողներ։Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև Milliyet օրաթերթի հետաքննող–լրագրող Նեդիմ Շեները, ով «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ հեղինակել է երկու գիրք՝ «Հրանտ Դինքի սպանությունը և հետախուզության սուտը», «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը»։Ձերբակալվածների թվում են նաև լրագրողներ Ահմեթ Շըքը և Սաիթ Չաքըրը։ Երբ իրավապահները մեքենա են նստեցրել Նեդիմ Շեներին, լրագրողը բացականչել է. «Հրանտի համար, արդարության համար»։Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Odatv կայքի գլխավոր համակարգող Դողան Յուրդաքուլի, նույն կայքի հոդվածագիր Իքլիմ Բայրաքթարի, Odatv–ի Անկարայի ներկայացուցիչ Մյումթազ Իդիլի, լրագրողներ Սաիթ Քըլըչի, Ահմեթ Շըքի, Մյույեսսեր Յըլդըզի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 466 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն այս տարի  կանցկացվի Երեւանում: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարար Վիջայա Լաթթա Ռեդիի մարտի 3-ին Նյու Դելիում կայացած հանդիպման ժամանակ:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NWS.am-ին հայտնում են, որ այդ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայկական «Նաիրիտ» եւ «Քիմպրոմ» ձեռնարկութունների եւ հնդկական համապատասխան ձեռնարկությունների գործակցության խնդիրներին:

Ռազմական գերատեսչության ղեկավար, պետնախարար Պալլամ Ռաջուի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք քայլեր ձեռնարկել` խորացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը, օգտագործելու ռազմական կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Արթուր Բ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 487 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  «Ժողովրդական» կուսակցությունը դատապարտում է ՀՀ կառավարության շենքի դիմաց ԱԺ պատգամավորների և շարքային քաղաքացիների հանդեպ ոստիկանների կողմից կիրառված բռնի գործելակերպը: 

Դիտարկումների քանակը: 477 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Մարտի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 523 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

     

Դիտարկումների քանակը: 517 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Մարտի 3-ին ժամը 11:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթև հրազենային  վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Դիտարկումների քանակը: 482 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առեւտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ  ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են եւ օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին:
Դիտարկումների քանակը: 497 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Երկիր Մեդիան մի հաղորդաշար ունի, «Հայի ուժը»: Հազվադիպ հաղորդումներից է, որը հետաքրքրվում է Հայաստանի մարզերով: Հիմա ներկայացնեմ հաղորդաշարի հեղինակ Մարիաննա Փայտյանի պատմածից մի հատված: 


«Վայոց Ձորի Շատին գյուղում նկարահանումների էի եւ իմ ու օպերատորիս վրա բնակիչները հարձակվել էին, պահանջում էին անձանգիր ներկայացնել, պարզվում ա մեզանից մեկ շաբաթ առաջ մի խումբ թուրքեր էին գյուղ գնացել ընդ որում մաքուր հայերեն էին խոսում եւ չէին ասել իրենց ազգության մասին մտել էին գյուղի դպրոց, երեխեքին էին նկարահանել, ասում են, որ տղաներից մի քանի շապիկները բարձրացրել էին եւ մարմնի վրա ինչ-որ ստուգումներ էին արել&nb ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 548 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Այսօր առավոտյան ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, բիրտ ուժի կիրառմամբ ցրել են Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 514 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Կառավարության շենքի մոտ քիչ առաջ բախում է տեղի ունեցել ոստիկանների, բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջև։ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի առևտրականներն ու պատգամավորները մոտենան կառավարության շենքին, նրանց հրմշտել, հարվածել ու հեռացրել են տարածքից։ Նրանք նաև հայհոյել են հավաքվածներին։Հարվածից «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը վատացել է, տարածք է ժամանել շտապ օգնության մեքենան, ու տեղում պատգամավորին ցուցաբերվել է բուժօգնություն։ Վնասվածքներ է ստացել նաև պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։Ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք։Tert-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները մարդկանց հրում ու թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին, Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց, որ դա հերյուրանք է, և նման բան չկա։Հանրապետության հրապարակում է նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը խոստանում է պարզել միջադեպի պատճ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 544 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 03.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)