Ոստիկանություն. «Պատգամավորները ընթացքը շեղել են» - 3 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » Ոստիկանություն. «Պատգամավորները ընթացքը շեղել են»
19:10
Ոստիկանություն. «Պատգամավորները ընթացքը շեղել են»

Մարտի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը:

Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև: Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, և հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ Կառավարության անդամների հասցեին:

Ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը: Բողոքավորները հեռացել են Կառավարության շենքի մուտքից և շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել:

 Հայտարարություն 2-րդ

2011 թ. մարտի 3-ին, ժամը 09.30-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց, կառավարության հերթական նիստի անցկացման ընթացքում հասարակական կարգի ապահովման նպատակով, սահմանվել է վերակարգ` նկատի ունենալով, որ վերջին շրջանում մի խումբ քաղաքացիներ պարբերաբար հավաքվելով Կառավարության շենքի դիմաց` իրենց գործողություններով խոչընդոտում են ՀՀ կառավարության բնականոն աշխատանքը, անպարկեշտ արտահայտություններով վիրավորում շենք ելումուտ անող կառավարության անդամներին, կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգն ու խանգարում քաղաքացիների անցուդարձին, խոչընդոտում տրանսպորտի երթեւեկությանը:
Մարտի 3-ին, ժամը 10.00-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները իրենց վանկարկումներով, բղավոցներով եւ անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժին, ինչպես եւ կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, և ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք Աժ պատգամավորներ, ,Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ շարունակելով խախտել հասարակական կարգը:
Դրանից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու եւ ոստիկանության ծառայողներին վիրավորելու համար, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Վարդգես Գասպարին, իսկ մյուս քաղաքացիներն ուղեկցվել են դեպի Վ. Սարգսյան փողոց:
Հավաքվածները փորձել են Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացնել բողոքի ակցիա:
ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն եւ ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսեւորած անձանց կարգի հրավիրելուն:




a1plus.am


Просмотров: 127 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: