Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30
 Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ հասարակական-քաղաքական գործիչների հանդիպման մասնակիցների մեջ են եղել նաև Կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանն ու Ալիկ Արզումանյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի դեմ անհաշտ պայքար ծավալած Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Տիգրան Խզմալյանը, Մարինե Պետրոսյանը: 

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է ինքը ներքաղաքական խնդիրներ քննարկել, օրինակ, Կոնգրեսի դեմ մշտապես կատաղի պայքար մղող և պրոքոչարյանական համարում ունեցող Անդրանիկ Թևանյանի հետ, անհասկանալի է: 

«Ես նման պիտակներ չեմ սիրում կպցնել որևէ մեկին: Մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը և կարող են արտահայտել: Ես չգիտեմ` ինքը քոչարյանակա՞ն է, թե՞ չէ: Ինքն ինձ ասել է, որ քոչարյանական չի»,- ասաց Ռուբինյանը: Վերջինս նաև ասաց, թե շաբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, հնչել են մտահոգություններ:

«Այստեղ տարօրինակ բան չկա: Հանդիպում է եղել, մարդիկ իրենց կարծիքները փոխանակել են: Դավադրություն չի եղել, գաղտնի հանդիպում չի եղել»,- ասաց պարոն Ռուբինյանը:
Դիտարկումների քանակը: 555 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի հարցով Սերժ Սարգսյանին դիմելու Գագիկ Ծառուկյանի քայլն անկասկած դժվար է տեղավորել միայն մարդասիրական նկատառումների կամ էլ պարզապես մարզաշխարհի ղեկավարի պաշտոնական պարտականությունների շրջանակում: Դա, անշուշտ, նաև քաղաքական քայլ է, որ փորձում է անել փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրից հետո լուսանցքում հայտնվելու ռեալ վտանգի տակ կանգած, եթե ոչ արդեն այդ վտանգի տակ մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: 

Բանն այն է, որ այսօր ներքաղաքական գործընթացները զարգանում են բավական հետաքրքիր դինամիկայով, որտեղ դաշտի առանցքային մասը գրավելու «բլից-կրիգով» հանդես են եկել մի կողմից իշխանությունը` ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 546 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

 Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը:   Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը նախօրեին մտահոգություն էր հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել էր նրան դադարեցնել հացադուլը: 

Անցած օրերին Ազատության հրապարակում մի շարք քաղաքական պահանջներով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցել Ազգային ժողովի նախագահը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 621 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

Ժիրայր Սեֆիլյան. ««Լևոն՝ նախագահ» կարգախոսը համախմբմանն օգտակար կարգախոս չէ» Մեր հորդորն է բոլոր ընդդիմադիր գործիչներին, որ այսօրվանից դադարեցնեն մրցակցությունը միմյանց նկատմամբ, այսպես ասած ամենակծու խոսքերը, որ մեկը մյուսին փորձում է հասցնել և հետաձգել այդ մրցակցությունը,–«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել  է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Այդ մրցակցությունից, նրա խոսքերով, օգտվում է միայն Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, թե կողմ չէ, որ դաշտում տարբեր գործիչներ են խաղում, իր համոզմամբ՝ գլխավոր խաղացողը Սերժ Սարգսյանն է, և այն մտքերը, թե նա թուլանում է ու ստիպված ինչ–որ քայլեր է կատարում, դատարկ են։

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ հաջորդ կարևոր քայլը, որ պետք է անի ընդդիմությունը, ճիշտ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 596 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Ընդունված է համարել, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանում դադարել է գոյություն ունենալ ՕԵԿ անունով կուսակցությունը, և այն այժմ ընդամենը դեկորացիա է իշխանական կոալիցիայի շրջանակում: Բայց Հայաստանի ներիշխանական դաշտում ՕԵԿ-ը միակ կուսակցությունը չէ, որ անփառունակ ձևով կնքել է իր քաղաքական մահկանացուն և դարձել ընդամենը Արթուր Բաղդասարյանի բիզնես-պրոյեկտ: 

Քաղաքական վախճան է ապրում նաև Հանրապետական կուսակցությունը: Ո՞րն է քաղաքական կուսակցության գործունեության չափորոշիչը կամ ինդիկատորը: Իհարկե, դրա ազդեցությունը երկրում ընթացող քաղաքական շարժի վրա: Դրանով է չափվում, թե արդյոք կա՞ քաղաքական տվյալ ուժը, թե՞ չկա: Ընդ որում, կարևոր չէ, թե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 661 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

    


             


Կովկասյան ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների ցանցը հրապարակել է  եզրակացություն` Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի փոփոխության մասին:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 558 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

ԼՂՀ քաղավիացիայի պետ. «Միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից» Մայիսի 9-ից Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ կլինի շահագործման: Այս մասին տեղեկացրել էր ԼՂ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Թե ո՞ր օրը կիրականանա առաջին թռիչքը, դեռևս հայտնի չէ։ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի պետ Դմիտրի Աթբաշյանն ասել է, թե ինքն իրավասու չէ ասելու առաջին թռիչքի օրը, ինքն ապահովում  է օդանավակայանի պատրաստությունը և թռիչքային հարցերի լուծումը։

–Ես ծրագրել եմ, որ իմ աշխատանքները կավարտեմ մինչև մայիսի 9–ը, սակայն երբ կլինի բացումը՝ որոշում են այլ մարդիկ,–«7օր»–ին ասել է Դ. Աթբաշյանը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար < ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 507 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Գարեգին Չուգասզյան, սիստեմային անալիտիկ ««Շախմատային» տեսություն 2.0»

 

Ելույթներ՝

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 497 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

                  




               


«Իրավունք հետաքննությունը» գրում է, թե արդեն մի քանի օր է, ինչ տեղեկատվություն է շրջանառվում, որ «Ժառանգության» հետ գաղտնի բանակցում է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այդ տեղեկությունը «Ժառանգությունից» ո´չ հերքել են, ո´չ էլ հաստատել, սակայն «Ժառանգություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Քոքոբելյանը միակ հալածյալ ՀՀՇ-ականը չէ, որ այդպիսի շփումների մեջ է: 

Դիտարկումների քանակը: 518 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 «Թուրքիան քաղաքացիական ինքնություն կունենա եւ սահմանադրական պետություն կդառնա այն օրը, երբ Զապել Եսայանի «Ավերակների մեջ»-ը կթարգմանվի թուրքերեն եւ կհրատարակվի որեւէ հայտնի հրատարակչատան կողմից: 1911թ. Եսայանն ասում էր, որ գրում է իր հայրենակիցների համար (իհարկե նկատի ունենալով թուրքերին, որովհետեւ խոսքը օսմանյան հայրենիքի մասին էր): Նա ուզում էր, որ իր «հայրենակիցները» այլ աչքերով նայեին, որ նրանք հասկանային, որ Ադանայի հայերը իրենց համար էին զոհվել: Որպեսզի իրենք վերջապես ազատ լինեն: Նրանք զոհվել էին հանուն քաղաքացիության»:

Այս տողերը Մարկ Նշանյանի մի նամակից են` ուղղված Չենգիզ Աքթարին, ում գիրքը հենց այս տարի թարգմանվել ու հրատարակվել է հայերեն: Գիրքը, որ կոչվում է «Կոչ ներումի. թուրքերը դիմում են հայերին»,  2008- ի դեկտեմբերին Ստամբուլում սկսված ներման ինտերնետային ստորագրահավաքի մասին է ու ներառում է դրա տարբեր արձագանքներ, ներկայացնում ցեղասպանության հանդեպ թուրքական մտավորական որոշ շրջանակներ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 564 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

      



            Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: 

Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը և ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ: 

Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի, Պետեկամուտների կոմիտեն կիսելու են և Բաղդասարյանին Մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյան ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 618 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

 Տարոն Աջեմօղլուն մերժել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցիչ նշանակվելու առաջարկը։

Ըստ «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի, այս մասին հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն` նշելով,  որ Աջեմօղլուի նշանակման առնչությամբ խորհրդակցել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 578 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Հայաստանի իշխանությունը վերջին օրերին այնպես է նվիրվել գյուղին, որ սրտից թույլ մարդիկ կարող են նույնիսկ հուզվել: Այդպես նույնիսկ Ռոմեոն նվիրված չէր Ջուլիետին: Տնտեսական ծանրագույն կացության փրկությունն իշխանությունը սկսել է որոնել գյուղում: 

Բայց մինչ այդ արժե հիշել, թե ինչպես էր նույն այդ իշխանությունը` Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի բերանով, տարբեր ամբիոններից հայտարարում, որ ի պատասխան համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Հայաստանը գլոբալ տնտեսական ծրագրեր է հռչակում, որոնք հսկայական կապիտալ ներդրումներ են բերելու Հայաստան: Հիմա իշխանությունը, մեղմ ասած, կանգնել է կոտրած տաշտակի առաջ և տեսնելով, որ երկիրը հասել է ոչ միայն անդունդի եզրին, այլ արդեն անդունդի հատակին է մոտենում, ստիպված է գյուղ գնալ ու գյուղացիներին համոզել, որ այս տարի գոնե մի երկու կոպեկ էժան վաճառեն իրենց ապրանքը, որ երկրում սոցիալական բունտ չլինի: Իշխանությունը, որ երեք տարի շարունակ ստից էր կառչել ու բնակչությանը կերակրում էր ամպագոռգոռ նախագծերի տեսլականներով, այսօր կառչել է գյուղից և նույնիսկ հարցազրույցներ տալու համար գյուղից այն կողմ չեն գնում` կուժ ու կուլայի ֆոնին են հարցազրույցներ տալիս, թե իբր իրենք էլ մեզանից մեկն են: Իրականում իրենք մեզանից մեկը չեն, որովհետև իրենք ստախոս են, իրենք մեզ խաբում էին երեք տարի, որ իբր ամեն ինչ լավ է, որ իբր ճգնաժամ են ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 578 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (2)

 «Ես մեկ առիթով էլ նշել եմ, որ Երևանի քաղաքապետարանի ապօրինի որոշումները մեզ համար այլևս նշանակություն չունեն»,– Tert.am–ին ասաց Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու Կոնգրեսի մի շարք իրազեկումների մերժումները։Հարցին, թե հնարավո՞ր է այս անգամ էլ ՀԱԿ–ը հանրահավաքի մասնակիցների հետ շարժվի դեպի Ազատության հրապարակ, Մուսինյանը պատասխանեց. «Կոնգրեսն առաջ է տանում իր քաղաքական գիծը և ցանկացած որոշում, որը կընդունի ՀԱԿ–ի ղեկավարությունը, դա էլ կիրականացվի»։Անդրադառնալով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ ոստիկանությունն այս անգամ էլ թույլ տա ՀԱԿ–ին մտնել Ազատության հրապարակ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակն ասաց. «Ցանկացած իշխանություն, տեսնելով մարդկանց այդ բազմությունը, պետք է ունենա ռեալության զգացում, որ հասկանա, որ նման հոծ բազմության օրինական պահանջների չկատարումը խելամիտ չէ»։ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ ներկայում ՀԱԿ–ն ամբողջ թափով պատրաստվում է ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 485 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

  Թուրքիայում «Էրգենեկոն»-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված Hurriyet-ի լրագրող եւ Օda TV կայքի սեփականատեր Սոներ Յալչընի աշխատասենյակից հայտնաբերված մի փաստաթղթում եղել են  Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում գրանցված հայերի անձնագրերի տվյալները:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ`  Oda TV-ի դեմ իրականացրած գործողությունից հետո փետրվարի 17-ին Սոներ Յալչընը պատասխանել է «Էրգենեկոն»-ի գործով դատախազ Զեքերիա Օզի հարցերին:  Դատախազը հարցրել է Յալչընին, թե ինչ նպատակով է նա հավաքել եւ պահել իր մոտ ազգությամբ հայերի տվյալները, որին ի պատասխան, լրագրողը նշել է, թե 1996-ին Բահչեթ Ջանթյուրքի հիշողությունների մասին գիրք է գրել, ում մայրը հայ է եղել, դրա համար էլ հավաքել է այդ տեղեկությունները:

Նշենք, որ թուրքական ոստիկանության կողմից Oda TV-ում  հայտնաբերված փաստաթղթերից մեկում նշված է եղել նաեւ Գյուլի մոր հայկական արմատներ ունենալու մասին լուրերի տարածման անհրաժեշտության  մասին: Այդ ամենը Oda TV-ի գլխավոր խմբագրին էր հ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 515 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Թուրքիայի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն պահանջում է 275 կին պատգամավոր Թուրքիայի 550 պատգամավոր ունեցող խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո: Իրենց պահանջը թուրք կանայք արտահայտել հետևյալ պաստառներով, որում հերթականությամբ պատկերված են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, գլխավոր ընդդիմադիր ուժի` քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Դիտարկումների քանակը: 514 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Հայազգի տնտեսագետը կդառնա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Առաջիկա 3 ամիսների ընթացքում թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ:

Դավութօղլուի խոսքով` նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին և նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքով, որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 567 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)