Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » «Ժառանգության» հայտարարությունը (տեսագրություն)
16:36
«Ժառանգության» հայտարարությունը (տեսագրություն)

«Այսօր առավոտյան ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, բիրտ ուժի կիրառմամբ ցրել են Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը:

Պատժիչ գործողության ընթացքում հասարակական կարգի պահապանները` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ, պահելով իրենց սովորական փողոցային խուլիգանների պես, իրականացրել են քրեական օրենսգրքով անթույլատրելի մի շարք արարքներ` բռնություն գործադրելով խաղաղ ցուցարարների, այդ թվում ակցիային մասնակցող «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների ու համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, ինչը միեւնույն ժամանակ "ԱԺ կանոնակարգ" ՀՀ օրենքով սահմանված` պատգամավորական անձեռնմխելիության խախտում է: Ոստիկանների ապօրինի գործողությունների եւ հրահրված հրմշտոցի հետեւանքով կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը, եւ ցուցարարները "Շտապ օգնություն" են կանչել, որն առաջին բուժօգնությունն է ցուցաբերել ԱԺ պատգամավորին: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին: Ոստիկանները նաեւ փորձել են բերման ենթարկել «Ժառանգության» վարչության անդամ Դավիթ Սանասարյանին:

Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ այս հաղորդագրությունն ուղղվում է նաեւ ՀՀ իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին: 
Այս պահին Կենտրոնի ոստիկանություն է մեկնել «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ուր նրան հավաստիացրել են, որ Վարդգես Գասպարին այսօր ազատ կարձակվի: 
Միջադեպի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի պահանջով նրանց ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների հրահանգով ոստիկանների ձեռնարկած սանձարձակությունները ՀՀ քաղաքացիների, այդ թվում «Ժառանգության» վարչության անդամների եւ պատգամավորների հանդեպ, պահանջում է քրեական գործ հարուցել օրինազանց ոստիկանների ու նրանց համապատասխան հրահանգներ տված պետական պաշտոնյաների նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ:


 

Просмотров: 519 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: