Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Համազեկուցողները հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանին
00:13
Համազեկուցողները հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանին




   
 

Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ: Հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցերին:

Քննարկվել են նաեւ ազատ եւ արդար ընտրությունների հետ կապված հարցերը, ներքաղաքական լարված իրավիճակի, ստեղծված ծանր սոցիալական վիճակի, Հայաստանի տնտեսությունում օլիգարխիկ եւ մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:



a1plus.am

Просмотров: 459 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: