Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 1 » Արձանագրությունները վերակենդանացնելու մեկ ուղի կա. Էդվարդ Նալբանդյան
22:56
Արձանագրությունները վերակենդանացնելու մեկ ուղի կա. Էդվարդ Նալբանդյան
 Հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու միայն մեկ ուղի գոյություն ունի։ Այս մասին ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Գոյություն ունի միայն մեկ ուղի, և ոչ թե մի քանի: Մենք ստորագրել ենք արձանագրությունները և մենք պետք է դրանք վավերացնենք և իրականացնենք առանց որևէ նախապայմանների` համաձայն pacta sunt servanda սկզբունքի»,- ասել է նա:Լրագրողի այն հարցին, թե «հնարավոր կլինի՞ արդյոք դա այն բանից հետո, երբ հունիսին Թուրքիայում կայանան խորհրդարանական ընտրությունները», Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել: Կարծում եմ՝ այսօր թուրքական հասարակությունը մի կողմից ավելի շատ է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից, ավելի ըմբռնող է անցյալի նկատմամբ»: Նա նշել է, որ բանակցությունների մեկնարկն ու արձանագրությունների ստորագրումը նոր պատուհաններ բացեցին։ Անցյալ տարի առաջին անգամ մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին թուրքական քաղաքներում Հայոց ցեղասպանության օրը հիշատակելու համար:Նալբանդյանը նաև ասել է, որ աշխարհի բոլոր երկրները, բացի մեկից` Ադրբեջանից, աջակցում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը իրավացի է: Հարաբերությունների կարգավորումը կարող էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանի մաս է կազմում»,- ասել է ԱԳ նախարարը։

 






Tert.am

Просмотров: 517 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: