Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 20.10.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 1 » Ալիեւի խնդրանքով է Էրդողանը հրահանգել քանդել Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանը
03:39
Ալիեւի խնդրանքով է Էրդողանը հրահանգել քանդել Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանը
 Թուրքիայի Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հայտարարել է, թե Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանի քանդման հրանահանգը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքով։

Թուրքական Euractiv-ի փոխանցմամբ՝  Մարմարայի համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները Կարս կատարած այցի ընթացքում հանդիպել են Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հետ ՝ խոսելով  Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված «Մարդկության» հուշարձանի մասին։

Նախկին քաղաքապետը նշել է, թե Կարսի բերդի հարեւանությամբ բլուրի վրա «Մարդկության» հուշարձանի ստեղծման գաղափարի դեմ հանդես եկողներ չեն եղել։ «Մենք քաղաքային խորհրդում որոշում ընդունեցինք ստեղծել այդ հուշարձանը։ Դրան կողմ էին նույնիսկ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները։ Մենք հանդիպեցինք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի հետ, բացատրեցինք մեր նպատակը, իսկ նա սիրով համաձայնվեց»-ասել է Կարսի նախկին քաղաքապետը։

Նաիֆ Ալիբեյօղլուն նշել է, թե հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։

Նշենք, որ օրեր առաջ Կարսի քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել մաս-մաս քանդել «Մարդկության հուշարձան»-ը եւ տեղափոխել հարմար մի վայր։

Հիշյալ արձանի քանդումը կանխելու համար Էրզրումի վարչական դատարան հայց է ներկայացվել։  «Հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյի ստեղծած ժամանակակից թուրք արվեստի նմուշներից մեկը։ Աքսոյի  ստեղծած հուշարձանները զարդարում են Բեռլինի, Ստամբուլի եւ այլ քաղաքաների տեսարժան վայրերը»,-նշվել է հայցադիմումում։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։




NEWS.am

Просмотров: 195 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: