Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10 » Forbes-ի միլիարդատերերի ցուցակում կան նաև հայկական անուններ
14:03
Forbes-ի միլիարդատերերի ցուցակում կան նաև հայկական անուններ
Աշխարհահռչակ Forbes հանդեսը հերթական անգամ հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը: Հրապարակմանը համաձայն, ողջ աշխարհում կան թվով 1140 գործարարներ, որոնց կարողությունները հատում են մեկ միլիարդ ամերիկյան դոլարի սահմանը:
  Աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում մեքսիկացի Կառլոս Սլիմը, որի մեդիահոլդինգը նրան բերել է 74 մլրդ ԱՄՆ դոլար: Հաջորդը Microsoft-ի հիմնադիր և ղեկավար Բիլ Գեյթսն է` 56 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ ամենահարուստ մարդն է Ուորեն Բաֆֆետը, ում ֆինանսական ներդրումները կարողացել են շուրջ 50 մլրդ-ի եկամուտ ապահովել:
   Ճիշտ է, Հայաստանից և ոչ մի գործարարի անուն Forbes-ի ցուցակի մեջ չի հայտնվել, սակայն աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների անուններին կարելի է հանդիպել: Հանդեսի մասնագետների կարծիքով «Լաս Վեգասի արքա», Հայաստանի Ազգային Հերոս Քըրք Քըրքորյանն աշխարհի ամենահարուստ հայն է` 3.5 մլրդ դոլար կարողությամբ: Նա ցուցակում 310-ն է: Քըրքորյանից հետո գալիս են Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները: Ազգությամբ 4 հայեր` "Ռոսգոստռախի" համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովը և նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովը,Peco և Peco-garant  խմբերի սեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները կիսում են 833-րդ տեղը` «գրպաններում» ունենալով 1.5 մլրդ դոլար:
  «Տաշիր Գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանի անունը նույնպես կա Forbes-ում: Նա 879-րդն է` 1.4 մլրդ դոլար կարողությամբ:
Просмотров: 642 | Добавил: hayruni88 | Теги: FORBES MILIARDATERERI CANKUM KAN NE | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: