Ս.Մինասյան. Ադրբեջանը փոքր զիջման դիմեց - 7 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Ս.Մինասյան. Ադրբեջանը փոքր զիջման դիմեց
20:26
Ս.Մինասյան. Ադրբեջանը փոքր զիջման դիմեց
 Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիման ժամանակ ամրագրվեց, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարող է լինել բանակցային միայն մեկ ձևաչափ` Ռուսաստանի մասնակցությամբ: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով` Սոչում ավելի հստակեցվեցին այն առաջարկները, որոնք ներկայացվել էին կողմերին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ: 


Ըստ քաղաքագետի` եռակողմ հանդիպումը կարելի է դիտարկել նաև որպես բանակցային գործընթացը շարունակելու մասին պայմանավորվածություն: Նրա խոսքով, կարելի է խոսել Ադրբեջանի փոքր, բայց որոշակի զիջման մասին:

«Ադրբեջանն այդքան էլ սիրով չի գնում բանակցության, և եթե ամրագրվում է, որ դրանք շարունակվելու են, ինչպես նաև ասվում է խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու համաձայնության մասին, որքան էլ այդ համաձայնությունը մակերեսային և հեղհեղուկ լինի, այդուհանդերձ, այդ հանգամանքները կարելի է համարել որոշակիորեն Ադրբեջանի փոքր զիջում»,- կարծիք հայտնեց Ս.Մինասյանը:

Սերգեյ Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց, որ Ադրբեջանում որևէ կերպ չեն մեկնաբանում Սոչիի հանդիպումը: Ըստ քաղաքագետի` դա վկայում է Բաքվի չարդարացված սպասումների մասին:


«Հասկանալի է, որ նույնիսկ շատ մակերեսային ինչ-որ ընդգծում, որ կողմերից մեկը պատրաստ է գոնե խաղաղ միջոցներով շարունակել բանակցային գործընթացը, հարվածում է հենց Ադրբեջանի ղեկավարության հեղինակությանը: Երբ որ դու ասում ես, որ մենք կսկսենք պատերազմ և հետո քո վրա ես վերցնում խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու որոշ մակերեսային պարտավորություններ...Դա առաջին հերթին ազդում է հենց Ադրբեջանի հեղինակության վրա», - ասաց բանախոսը:


Ըստ փորձագետի` հայկական կողմը պետք է լինի իրատես և հասկանա, որ Սոչիի հանդիպման արդյունքները չի կարելի համարել մեծ դիվանագիտական հաղթանակ: 


«Պարզապես պայմանները և ՌԴ-ի ղեկավարության դիրքորոշումն այն ձևով դեր խաղացին, որ Ադրբեջանը ստիպված էր գնալ մի քայլի, որը չէր ցանկանում», - հավելեց նա: 








Aysor.am



Просмотров: 196 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: