Սերժ Սարգսյանի փոխարեն ռուսներն են որոշում կայացնում - 7 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Սերժ Սարգսյանի փոխարեն ռուսներն են որոշում կայացնում
22:38
Սերժ Սարգսյանի փոխարեն ռուսներն են որոշում կայացնում






Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ եռակողմ հանդիպումներն ու Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը իմիտացիա է: 

«Հայաստանը ֆորպոստ է, և ռուսները որևէ խնդիր չունեն եռակողմ հանդիպման կանչելու: Իսկ ադրբեջանցիները, վախենալով ռուսների հատուկ տեսակից, նաև իրենց շահն ունենալով գնում են հանդիպման: Սակայն այդ հանդիպումներն անպտուղ են, և դա ցույց է տալիս, որ կողմերը ցանկանում են ստատուս քվոն պահել: Բայց դրա վերջը գալու է»,- նշեց նա` հավելելով, որ այդ հայտարարության մեջ չկա որևէ հայանպաստ դրույթ: «Մեր օգտին, մեր պետականության և ժողովրդի շահերից բխող բան չտեսա այնտեղ»,- ասաց Մակեյանը: 

Անդրադառնալով այն փաստին, որ Ս.Սարգսյանն Ալիևի հետ հաճույքով բուրան է վարում` այն դեպքում, երբ մեկ օր առաջ ադրբեջանցիները հայ զինվոր էին սպանել, Մակեյանը նշեց. «Դա ապացուցում է իմ համոզմունքը, որ ադրբեջանցիները որևէ զիջման չեն ցանկանում գնալ»: Ըստ նրա` առաջին դեպքը չէ, երբ հանդիպման նախօրեին հայ զինվոր է սպանվում, բայց քանի որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, նա ի վիճակի չէ որոշումներ ընդունելու: «Նրա փոխարեն, ռուսներն են որոշում` գնա հանդիպման, թե ոչ»,- ասաց Մակեյանը:




1in.am
Просмотров: 144 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: