ՀԺԱՄ-Ը դատապարտում է - 24 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 24 » ՀԺԱՄ-Ը դատապարտում է
21:21
ՀԺԱՄ-Ը դատապարտում է
      2011թ. Մարտի 20-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարևոր ստուգատես էին ՀՀ իշխանությունների համար: Ընտրությունների ընթացքն ու արդյունքները արձանագրեցին ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հնչեցվող բարեփոխման խոստումների կատարյալ սնանկությունը: Քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, կատարյալ ամենաթողության պայմաններում, տեղական իշխանությունների և օլիգարխիկ տարրերի բացահայտ աջակցությամբ` ի ցույց դրեց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր տիպի այլակարծության և փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը: Հաջորդ ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաև տեղի ոստիկանությունը, որը հանդես գալով բիրտ ուժի դիրքերից, նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սևակ Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ: Նման երևույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի <<զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կաշառակերության նկատմամբ>> հայտարարության վրա, ինչպես նաև խորացնում մեր հասարակության մեջ անարդարության զգացումը` տասնյակ հազարավոր մարդկանց ուղղորդելով դեպի Մատենադարանի հրապարակ:

     ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Արմավիրում բացահայտ խախտումներով անցկացված ընտրությունները: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխանական կոալիցիան ապրում է քաղաքական մտքի խորագույն ճգնաժամ և չի կարող առաջարկել երկրի զարգացման նոր և արդյունավետ ճանապարհներ, առավելևս, չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում արդար ընտրությունների կազմակերպման և անցկացման երաշխավոր: Այս հանգամանքը պետք է մեծապես մտահոգի ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ այսուհետ իրականացվելիք յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություն կանխորոշելու է 2012թ. խորհրդարանական ընտրությունների որակը:

 

 

                                                                              

                                                                                                       ՀԺԱՄ վարչություն

Просмотров: 147 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: