Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 24 » ԱՌԱՆՑ 100 հազար հոգու գործը գլուխ չի գա
13:37
ԱՌԱՆՑ 100 հազար հոգու գործը գլուխ չի գա
Իշխանությունը և ընդդիմությունը քաղաքական պայքարը վեր են ածել զավեշտի: Առաջարկում ենք ստեղծել ՀԱԿ- նախագահական համատեղ հաշվիչ հանձնաժողով` ցուցարարների թիվը հաշվելու համար: ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ուր հերքել է, որ կա երկխոսություն իշխանության հետ, ավելի ճիշտ` նախագահի հետ: Երևի ՀԱԿ-ը երկխոսություն ասելով հասկանում է, որ այս կողմի տղերքը նստեն այն կողմի տղերքի հետ որևէ ռեստորանում ու "բազար” անեն և այդ հանդիպման տեսանյութն էլ "անհայտ” ճանապարհով հայտնվի համացանցում: Ամեն դեպքում հեռակա երկխոսությւն կա և դրանից ոչ պետք է տխրել , ոչ էլ ` ուրախանալ: Մարտի 5-ին հաջորդեց մարտի 17-ը, մարտի 17-ին կհաջորդի ապրիլի 8-ը, ապրիլի 8-ին կհաջորդի մայիսի 1-ը, մայիսի 1-ին կհաջորդի մայիսի 21-ը……մինչ այս, մինչ` այն, մի դուռ կբացվի: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ եթե ցուցարարարների թիվը հասնի 100 հազարի, ապա իշխանությունները կհասկանան , որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Իսկ ինչ է, արդյոք 40 հազարի դեպքում ուժի կիրառումն ինքնասպանություն չէ: ՀԱԿ-ի հայտարարությունից և դրան ուղեկցող "հեղինակային” մեկնաբանություններից հետևում է, որ 100 հազար մարդ հավաքվելու դեպքում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, քանի որ նա պրագմատիկ մարդ է: Այսինքն, ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար նախապայման է դնում է դնում ոչ թե նախագահի առաջ, այլ` ժաղովրդի առաջ: Տեսեք հա, ժողովուրդ, միայն 100 հազար և ավելի ցուցարարների դեպքում է հնարավոր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա:Հետո կասեն.”Տեսաք, դուք չհավաքվեցիք, մենք էլ չկարողացանք հասնել ՀՀ նախագահի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններ չկայացան: Գուցե Սերժ Սարգսյանն է մի առիթով ընդդիմությանն ասել, որ եթե 100 հազար մարդ հավաքեք, ապա ես, որպես "պրագմատիկ” մարդ, հրաժարական կտամ:Այլապես որտեղից է հայտնվել այդ խորհրդավոր 100 հազար թիվը: Մենք Եգիպտոսը չենք, որ մեկ օրում կես միլիոն մարդ հավաքենք: Երևանն էլ Կահիրեն չէ և կենտրոնում այդպիսի տարածք չկա, որտեղ կարողանան 100 հազար մարդ հավաքվել և միտինգ անել: Ստացվում է, որ եթե 90 հազար մարդ հավաքվի` բավարարչէ: Իշխանափոխությունը պետք է թողնել հաջորդ անգամի համար: Եվ հետո, ՀԱԿ-ը կարող է 100 հազար մարդ հավաքել, իսկ իշխանությունը, վերլուծելով մեկ ք.մ. տարածքի վրա կանգնելու հնարավորություն ունեցող մարդկանց քանակը, կհայտարարի, որ 70 հազար մարդ են եղել միտինգին: Ահա թե ինչու օրախնդիր է դարձել համատեղ հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը: Վերջին 20 տարվա ընթացքում կայացած համապետական ընտրությունների պատմությունը ցույց է տվել, որ երկու կողմերում էլ կան լավ "հաշվողներ”,թող նստեն և իրար հետ լեզու գտնեն: Իշխանությունը և ընդդիմությունը ահա այսպես ժողովրդի "քթից բռնած” ման կածեն, մինչև կգա օրենքով սահմանված ժամկետում ԱԺ ընտրությունները:
                                                                                            Գրիգոր Պետրոսյան                     


armweeklynews.am
Просмотров: 580 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: