Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսը «սրիկա եւ մանկապի՞ղծ է» (վիդեո) - 24 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 24 » Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսը «սրիկա եւ մանկապի՞ղծ է» (վիդեո)
00:46
Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսը «սրիկա եւ մանկապի՞ղծ է» (վիդեո)
 Սանկտ-Պետերբուրգում մարտի 19-ին Նովրուզ Բայրամ նշող ադրբեջանցիների համերգի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել։ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Գութսի Օսմանովի՝ «Սառցե պալատի» բեմ բարձրանալուց հետո, դահլիճում ներկա մի տղամարդ բարձրախոսով սկսել է աղաղակել, որ Օսմանովը մանկապիղծ է եւ «ադրբեջանցիների խայտառակությունը»։ «Այդ մարդուն չի կարելի խոսք տալ։ Նա ադրբեջանցի կոչվելու բարոյական իրավունք չունի»,- դահլիճում բոլոր ներկաների առջեւ ասել է տղամարդը, որոնցից մեկը նկարահանել է ողջ տեսարանը։  

Տեսանյութում բողոքող հանդիսատեսն ասում է, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մանկահասակ տարիքում բռնաբարել է Այբենիզ անունով մի աղջկա, որն իր կողքին նստած է։

Այբենիզը եւս հաստատում է, մեղադրելով Օսմանովին մանուկ հասակում իրեն այլասերելու մեջ։

«Այս սրիկան, պետական պաշտոնի եւ Ադրբեջանի դրոշով պաշտպանվելով, մեր ազգի աղջիկների ճակատագիրն է խորտակում։ Ես այս սեքսուալ մոլագարի միակ զոհը չեմ։ Նման զոհերը տասնյակներով են։ Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին հեռու պահել իրենց զավակներին այս սրիկայից»,- աղաղակել է Այբենիզը։

Դահլիճում նստածները փորձում են նրանց «ձայնը կտրել», բայց հետո լսում են խորհուրդը, թե թողեք խոսեն հեռանան, ինչն էլ անում են աղջիկն ու տղամարդը։

news.am

Просмотров: 115 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: