Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ովքեր սեպտեմբերի 6-9-ին այցելել են Բաքու, Ստեփանակերտ, ապա Երեւան, հանդես են եկել հայտարարությամբ:
 
Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ կողմերի զինվորական իշխանությունների օգնությամբ համանախագահները ոտքով հատել են շփման գիծը եւ շարժվել դեպի Ստեփանակերտ, որպեսզի շեշտեն, որ շփման գիծը չի կարող մշտական խոչընդոտ հանդիսանալ հարեւան ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ ցուցադրել կողմերին, որ պետք է խստորեն պահպանել 1994-ին կնքված հրադադարը: 2001-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ միջնորդները հատում են շփման գիծը:
 
Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 620 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ռուսաստանի Ջավախքի համայնքը հայտարարություն է տարածել, որում հորդորում է բոյկոտել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզում նախատեսված Հայ սուրբ Խաչ եկեղեցի –թանգարանի բացման արարողությունը:

Նշելով, թե բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ միջոցառումը և որ դա բացառապես արվում է օտարների համար և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հետ սուտ բարեկամական հարաբերությունների ցուցադրություն, համայնքը կոչ է անում չմասնակցել այդ պրովոկացիային, այլապես դա կնշանակի, որ մենք ինքներս աջակցում ենք թուրքական դիվանագիտության այս հնարքին՝ մեր դիվանագիտության տապալման հաշվին:

«Բացառված չէ, որ այս թատերական շոուին ականատեսը կլինենք, թ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 1159 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն են տարածել, թե Արարատի մարզում տեղակայված N զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայություն անցկացնող զինծառայողները «դժգոհություն են բարձրացրել, գցել են իրենց զենքերը և հրաժարվում են կատարել հրամանատարության հրամաները»:Այս կապակցությամբ ՊՆ Տ և ՀԿ վարչությունը պարզաբանում է. սեպտեմբերի 10-ին նշված զորամասից մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողները ցանկացել են իրենց հետ մարտական հենակետ տանել սնունդ պատրաստելու համար նախատեսված շարժական գազօջախներ, ինչը արգելված է մարտական հերթապահության կրման և հենակետում հակահրդեհային անվտանգության պահպանման կանոններով: Գումարտակի հրամանատարը, ելնելով անվտանգության նկատառումներից, արգելել է պայմանագրային զինծառայողներին մարտական հենակետ տանել գազօջախները, ինչը առաջացրել է վերջիններիս դժգոհությունը և տարաձայնության պատճառ է հանդիսացել զորամասի հրամանատարության և պայմանագրային զինծառայողների միջև:Միջադեպի կապակցությամբ զորամաս են այցելել բանակային զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները: Զորամասի անձնակազմի հետ զրույցից հետո միջադեպը հարթվել է: N զորամասի պայմ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 551 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ադրբեջանցի 9-րդ դասարանցի Մամեդը, ով Մոսկվայում սպանել էր 501 դպրոցի 11-րդ դասարանցի Էդիկ Մարկարյանին, նախապես էր ծրագրել սպանությունը եւ կանխամտածված հարվածներ էր հասցրել, որոնք վայրկենական մահ են առաջացրել: Հենց այդ վարկածն է պնդելու դատական նիստում զոհվածի մայրը՝ Աննա Մարկարյանը:

Ինչպես NEWS.AM-ին հայտնել է Աննա Մարկարյանը, Մամեդը դեռ առավոտվանից քեն է քշել Էդիկի վրա եւ դասերից հետո ծեծկռտուք հրահրել: «Չնայած Էդիկը բարձրահասակ էր, նա հատուկ որեւէ հնարք չգիտեր, ի տարբերություն Մամեդի, ով զբաղվել է ըմբշամարտով եւ շատ լավ գիտեր ամեն տեսակ հնարքները: Մամեդը կանխամտածված եւ գիտակցված հարվածներ է հասցրել Էդիկին, նա հրաշալի հասկացել է, թե ինչ է անում: Անգամ կռվից առաջ նա իր հեռախոսը տվել է ընկերներին, որ նկարեն ծեծկռտուքը: Այսինքն, դեռ կռվից առաջ նա գիտեր, որ սպանելու է Էդիկին: Նա դեռ ցերեկն էր ասում. «Ես ձեզ բոլորիդ կսպանեմ: Իսկ երբ որդուս տարավ շտապօգնությունը, նա հայտարարեց՝ ես նրան սպանեցի: Ոչ մի գրամ ափսոսանք արածի հ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 528 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայում առաջիկայում հնչելու են վաղաժամ ընտրություններ անցկացնելու պահանջներ: Առիթը լինելու է սեպտեմբերի 12-ին նախանշված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ին ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 613 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել և աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում:«Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն:Թուրքական պարբերականի հաղորդմամբ՝ Ահմեթ Դավութօղլուն ցանկանում է, որ Աջեմօղլուն կարևոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ։Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 521 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կառուցողական դիրքորոշման և հայ դիվանագիտության ճնշման շնորհիվ ադրբեջանական կողմը հանեց Ղարաբաղի վերաբերյալ իր փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությունից: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 528 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Արդեն տեղեկացրել ենք, որ «Facebook» սոցիալական ցանցում «Մենք կողմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը (...հատկապես ռուսական)»անվանումով խումբ է ստեղծվել։ Այս կապակցությամբ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է.

-2 տարբերակ կա։ Ոմանք ասում են, որ կատակով են ստեղծել, որովհետև իրենց խորհրդանիշը ռուսերեն «Ж» տառն է, որը նաև տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, թե դա ինչ է նշանակում։ Բայց այդ տիտպի մի խումբ էլ կա, որը կարծեմ կոչվում էր «Մենք կողմ ենք միջազգային ծրագրերով դպրոցներին»։  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 564 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ս.թ Սեպտեմբերի 9-10-ը  Երիտասարդ պատմաբանների ակումբը  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ համատեղ ԵՊՀ պատմության ֆակուլտետում  կազմակերպել է ցուցահանդես' նվիրված Արցախի անկախության 19 ամյակին '«Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, ամեն հայի սրտում թող ծնի վրեժ» խորագրով: Միջոցառման նպատակը երիտասարդ պատմաբաններին արցախյան ազատամարտի հերոսական դրվագների ներկայացումն է և փաստելը, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց զիջումների ու կորուստների:




7or.am
Դիտարկումների քանակը: 539 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ê»åï»Ùµ»ñÇ 9-ÇÝ Ø²Î-Ç ¶É˳íáñ ³ë³ÙµÉ»³ÛáõÙ ²¹ñµ»ç³ÝÁ Çñ ÏáÕÙÇó Ý»ñϳ۳óí³Í ÃÇí A/64/L.57 µ³Ý³Ó»õÇ Ý³Ë³·ÇÍÁ ѳݻó ùÝݳñÏáõÙÇó »õ ùí»³ñÏáõÃÛáõÝÇó` Ëݹñ»Éáí ѳٳå³ï³ëË³Ý ûñ³Ï³ñ·Ç Ï»ïÁ ï»Õ³÷áË»É ¶² 65-ñ¹ Ýëï³ßñç³ÝÇ ûñ³Ï³ñ·:

ÞÝáñÑ³Ï³É »Ýù زÎ-Ç ³Ý¹³Ù µáÉáñ ³ÛÝ »ñÏñÝ»ñÇÝ »õ ³é³çÇÝ Ñ»ñÃÇÝ º²ÐÎ ØÊ Ñ³Ù³Ý³Ë³·³Ñ å»ïáõÃÛáõÝÝ»ñÇÝ, áñáÝù Çñ»Ýó ¹Çñùáñáßٳٵ ϳÝË»óÇÝ ²¹ñµ»ç³ÝÇ ÷áñÓ»ñÁ ß»Õ»É »õ íݳë ѳëóÝ»É Õ³ñ³µ³ÕÛ³Ý ÑÇÙݳËݹñÇ Ï³ñ·³íáñÙ³Ý µ³Ý³Ïó³ÛÇÝ ·áñÍÁÝóóÇÝ` ÃáõÛÉ ãï³Éáí زÎ-Ç ¶²-áõÙ ²¹ñµ»ç³ÝÇ ÏáÕÙÇó Ý»ñϳ۳óí³Í ³å³Ï³éáõóáÕ³Ï³Ý µ³Ý³Ó»õÇ ÁݹáõÝáõÙÁ: 

º²ÐÎ ØÊ Ñ³Ù³Ý³Ë³·³ÑÝ»ñÇ ¹³ßï³ÛÇÝ ³é³ù»ÉáõÃÛáõÝÁ ÈÔ Ñ³ñ³ÏÇó ßñç³ÝÝ»ñ áã ÙÇ ³éÝãáõÃÛáõÝ ãáõÝÇ ²¹ñµ»ç³ÝÇ ÏáÕÙÇó زÎ-Ç ¶² Ý»ñϳ۳óí³Í µ³Ý³Ó»õÇ Ý³Ë³·ÍÇ Ñ»ï: º²ÐÎ ØÇÝëÏÇ ËÙµÇ Ñ³Ù³Ý³Ë³·³ÑÝ»ñÁ ë.Ã. ë»åï»Ùµ»ñÇ 6-Ç Ñ³Ûï³ñ³ñáõÃÛ³Ý Ù»ç Ýß»óÇÝ, áñ ÈÔ Ñ³ñ³ÏÇó ßñç³ÝÝ»ñ º²ÐÎ ØÇÝëÏÇ ËÙµÇ Ñ³Ù³Ý³Ë³·³ÑÝ»ñÇ ¹³ßï³ÛÇÝ ³é³ù»ÉáõÃÛ³Ý Ù³ëÇÝ å³Ûٳݳíáñí³ÍáõÃÛáõÝÁ Ó»éù ¿ñ µ»ñí»É ÏáÕÙ»ñÇ ÙÇç»õ ³Ù³é ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 542 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 54 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ  793 փամփուշտ, որից շուրջ 250-ը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից:  
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պարոն Ա. Նազարյանը հանդիպեց փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում գտնվող ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Խումբը գլխավորում էր Սենեգալը ներկայացնող դատավոր Մալիկ Էլ Հաջի Սոուին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության, քննչական ծառայության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին զինված ուժերում արդարադատության իրականացման, քրեական և կարգապահական պատասխանատվության, կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի գործունեության, փաստաբանական օգնության տրամադրման հետ կապված հարցեր: 
Հանդիպումից հետո փաստահավաք խմբի անդամները ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 593 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)