![]() Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից): ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Առաջինը, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին ուղևորներից մեկն ինքն է լինելու: Իսկ նա միշտ իր խոսքի տերն է եղել…: Հնարավոր է, որ այդ օրը, որը ունի 24 ժամ, ոչ թե մեկ ինքնաթիռ թռչի Երևանից Ստեփանակերտ , այլ` երեք:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
![]() Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը եւս մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր հայազգի թեկնածուի`կուսակցության անդամ հայազգի քաղաքագետ-գրող, Արդվինում ծնված Իսմեթ Շահինին (Ստամբուլի 2-րդ ընտրատարածք): 42-ամյա Շահինը, ինչպես ինքն ասաց, քաղաքականությամբ է զբաղվում շատ վաղ տարիքից, եւ իր հոդվածներում հիմնականում անդրադարձել է քրդական խնդիրներին: 90-ական թվականներին, երբ լուսաբանելիս է եղել քրդական խնդիրները, նրան մի քանի անգամ տուգանել են: Վերջին տարիներին Շահինը հանդես է գալիս ղարաբաղյան հարցի վերաբերյալ հրապարակումներով: Նախորդ տարի գիրք է հրատարակել` «Հակակապիտալիստական մանիֆեստ» անվամբ, այժմ էլ զբաղվում է Համշենի պատմությամբ, նաեւ համշենի բարբառի լեզվական առանձնահատկություններն է ուսումնասիրում: Ներկայումս աշխատում է մի գրքի վրա, որտեղ խոսվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Թուրքական KHA գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլից հատուկ այդ հսկա հուշարձանը քանդելու համար Կարս է ժամանել շարժական կռունկը, որն անմիջապես սկսել է իր աշխատանքները։ Հուշարձանի քանդումից ժամեր առաջ Թուրքիայի տարբեր վայրերից Կարս էին ժամանել հայտնի արվեստագետներ եւ բողոքի ակցիա իրականացնել քանդման աշխատանքների դեմ։ Բողոքի ակցիային ներկա են եղել Էրզինջանի նախկին գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալեբեյօղլուն, հուշարձանի հեղանակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը եւ այլ արվեստագետներ։ Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Սերժ Սարգսյանի այս քայլը տարբեր կերպ ընկալվեց. առաջին` որ սա ՀԱԿ ապրիլի 8-ի հանրահավաքին իշխանությունների առջև Լևոն Տեր-Պետրոսյանի դրած երեք պայմաններից մեկի իրականացումն է: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը իշխանություններից պահանջեց «Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում»: Եվ երկրորդ դիտարկումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանն այսկերպ պատասխան է տալիս Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե «2008թ. մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին Ռոբերտ Քոչարյանին», ինչին եղավ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() «Մեզ հասած լուրերի համաձայն, հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները։ Սույն լուրերի հետ կապված, սակայն, թերթին չի հաջողվել հերքում կամ հաստատում ստանալ: Ակնհայտ է, որ նման հավաքը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի ներքաղաքական կյանք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
|
![]() |
|
Դալլաքյանը ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ նա ուզում էր այդպիսով իշխանություն ունենալ Սերժ Սարգսյանի վրա: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, թե միայն ուղեղում մտածելու համար անհրաժեշտ նյութի բացակայությունը կարող է մարդկանց ստիպել հայտարարելու, թե մարտի 1-ը միայն Քոչարյանին էր ձեռնտու: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր ոչ թե հերքել մարտի 1-ն իրեն ձեռնտու լինելու հանգամանքը, այլ պարզապես այդ շրջանակ ներառել նաեւ դրանից դուրս մնալ ցանկացող Սերժ Սարգսյանին: Դրանից մի քանի օր անց մարտի 1-ի թեմային անդրադառնալով եւ բացահայտումների նոր ալիքի ակնկալիք հայտնելով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին փաստացի ցույց է տալիս, որ չի վախենում նրա մեղադրանքներից: Ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանը հստակ ապացույցներ ունի, որ այդ օրը տեղի ունեցածի հարցում ինքը վճռորոշ մասնակցություն չի ունեցել, կամ էլ պարզապես նա քարոզչական մակարդակում պատասխանում է Քոչարյանին, ցույց տալու համար, որ վերջին խոսքն այդուհանդերձ իրենն է, ոչ թե Քոչարյանին ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |