Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 25 » Կարսում սկսվել է հայ-թուրքական բարեկամության հուշարձանի քանդումը (վիդեո)
11:54
Կարսում սկսվել է հայ-թուրքական բարեկամության հուշարձանի քանդումը (վիդեո)
Թուրքիայի Կարս քաղաքում սկսվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված «Մարդկության» հուշարձանը, որը նվիրվել էր հայ-թուրքական բարեկամությանը։

Թուրքական KHA գործակալության փոխանցմամբ՝  Ստամբուլից հատուկ այդ հսկա հուշարձանը քանդելու համար Կարս է ժամանել շարժական կռունկը, որն անմիջապես սկսել է իր աշխատանքները։

Հուշարձանի քանդումից ժամեր առաջ Թուրքիայի տարբեր վայրերից Կարս էին ժամանել հայտնի արվեստագետներ եւ բողոքի ակցիա իրականացնել քանդման աշխատանքների դեմ։

Բողոքի ակցիային ներկա են եղել Էրզինջանի նախկին գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալեբեյօղլուն, հուշարձանի հեղանակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը եւ այլ արվեստագետներ։

Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։ <

news.am

Просмотров: 4177 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: