Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին ուղղված դիմումում ներկայացրել է հայ հմայնքի համար առաջնահերթ խնդիրները: Մասնավորապես, նշվել է, որ ամերկահայ համայնքի համար առաջնահերթ է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված խնդիրները, հաղորդում է Asbarez-ը:ANCA-ի կառավարության գործերի տնօրեն Քեյթ Նահապետյանը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում իր ելույթի ժամանակ առաջարկել է 2012 ֆինանսական տարում օտար երկրներին օգնություն տրամադրելու հարցում հաշվի առնել ANCA-ի դիրքորոշումները:
Նահապետյանը նշել է, որ «ԱՄՆ-ը եւ Հայաստանի կառավարությունը մշտապես ընդլայնում են իրենց հարաբերությունները` հիմնվելով ընդհանուր պատմության, արժեքների, ընդհանուր շահերի եւ Կովկասում կայունության ապահովման համար: Համագործակցությունը ամրացնելու համար նա առաջարկել է մի շարք գործնական միջոցներ.
1.Առնվազն 60 մլն դոլար հատկացնել` Հայաստանի տնտեսության աջակցման համար:
2. Առնվազն 10 մլն դոլար հատկացնել` Լեռնային Ղարաբաղի զարգացման համար
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ