Մարաղայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից անցել է ուղիղ 19 տարի: Ղարաբաղի հյուսիսում գտնվող այդ գյուղում իրադարձություններն առանձնանում են նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների դաժան եւ անմարդկային գործողությունների ընդհանուր ֆոնին: 1992 ապրիլի 10-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերն սկսել են գրոհը: Նրանց ակտիվորեն օգնել է հրետանին: Կամավորների ոչ մեծ խումբը բանկիչներին զգուշացրել է, որ ստիպված է նահանջել: Նրանց հետ գյուղը լքել է բնակչության զգալի մասը, բայց շատ ծերեր, կանայք եւ երեխաներ չեն կարողացել հեռանալ: Հենց նրանք էլ դարձել են գյուղ ներխուժած ադրբեջանցի զինվորականների գազանաբարո գործողությունների զոհերը: Երբ հաջորդ օրը կամավորները վերադարձել են, նրանց դիմաց սահմռկեցուցիչ տեսարան է բացվել` կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…Այսդպիսին էր «ազատության, անկախության եւ տարածքային ամբողջականության համար պայքարի ելած» ադրբեջանցիների կերպարը:
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա: Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին: Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաննե
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Ադրբեջանի լրագրողների անվտանգության ու ազատության ինստիտուտի
մամլո-ակումբում Արցախյան պատերազմի վետերան Բակիր Բայրամովը խոստովանել
է,որ "արդեն 17 տարի իր սեփական երկրում որպես պատանդ է ապրում":
Ինչպես հաղորդում է FAKTXABAR.COM կայքը վետերանի պատմելով 2009թ-ի
հունվարի 5-ին` Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի (ԱՊՆԱ)-ին պատկանող
հանրակացարանի իր սենյակում պայթյուն է որոտացել,որի հետևանքով ընտանիքի
բոլոր անդամները տարբեր աստիճանի այրվածքներ էն ստացել:
"Չնայած այն փաստին որ սենյակը գազաֆիկացված չի եղել, պաշտոնապես
հայտարարվեց որ պայթունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով:
Փորձաքննությունը ցույց է տվել գազատարի բացակյությունը մեր սենյակում:
Գազը մեր մոտ է լցվել նկուղի բար-սրճարանից:Բարի տիրոջ ու հանրակացարանի
տնօրենի հետ իմ հարաբերությունները լարված են, քանի որ ես բազմիցս բողոքել
եմ այն պատճառով,որ նրանք "հասարակաց տան" են վերածում բարը ու խանգարում
մեր հանգիստը: Սրճարանի տերը մի քանի անգամ վախեցրել է ,որ ինձանից վրեժ
կլուծի , ինչն էլ և արեց: Բաքվի դատախազ Ազիզ Սեիդովը կաշառք վերցնելով
սրճարանատիրոջից` չպատժեց մեղավորին:Իմ հայտարություններին և ոչ մի պետական
մարմին չարձագանքեց:Ես Ադրբեջանի նախագահին ուղարկել եմ 75000 դիմում,
սակայն ապարդյուն, նրանք բոլորն էլ անպատասխան մնացին:ինձ արդեն այնտեղ էն
հասցրել, որ ես Քաղաքական ապաստան եմ խնդրում Հայաստանի
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|