Ադրբեջանական Radioazadlyg.org կայքի փոխանցմամբ, այսօր Բաքվում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել է միանգամից 65 մարդ: Նրանցից 40-ի գործերն ուղարկվել են դատարան, իսկ մնացած 25-ին բացատրական աշխատանքներ տանելուց և նախազգուշացնելուց հետո ազատ են արձակել:
Պաշտոնապես նշվում է, որ այդ անձանց ձերբակալման համար «մեղավոր» է «Հասարակական պալատ» շարժումը, որին նախապես զգուշացվել է, որ չի կարելի չարտոնված վայրում բողոքի ակցիա անցկացնել:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունն ու դատախազությունը հայտարարել են, որ ապրիլի 17-ին ժամը 16.00-ին շուրջ 150 հոգի տարբեր խմբերով փորձել են հավաքվել «Սահիլ» զբոսապուրակում, սակայն ոստիկանությունը կանխել է դա:
«Հասարակական պալատ»-ի տվյալներով ձերբակալվածների թվաքանակը կազմում է 80 մարդ` չհաշված անմիջապես ազատ արձակվածները:
Ցույցի ցրման ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել մի շարք լրագրողների: Ոստիկանատանն են հայտնվել նաև երկու շվեդ լրագրողուհիներ: Խոսքը գնում է Ռոդեր Սթրիթի և Շառլոտա Ուիքսթրոմի (Roder Strit և Sharlotta Uijkstrom) մասին, որոնք ժամը 16.00-ի մոտ ձերբակալվել են «Սահիլ» զբոսապուրակում:
Ոստիկանատնից հետո նրանց տարել են էմիգրացիոն ծառայություն, որտեղ նրանց մեղադրել են «անցագրային ռեժիմի խախտման» մեջ: Այժմ նրանց սպառնում են վտ
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|