Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 09
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 4 ՄԱՍ-3-Ը ԱՅՍՏԵՂ

2008–ի ընտրական մրցապայքարում հայկական նեոբոլշևիկյան հեղափոխության առաջնորդը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, իշխանությունը չկարողացավ վերցնել։ ՀՀ առաջին նախագահը իշխանության չեկավ, բայց Հայաստանին չհաջողվեց խուսափել նեոբոլշևիկյան ժանտախտից։

Լևոն Տեր–Պետրոսյան – 2

Մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, աթոռը պահելու և ներքին կյանքում «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերն իրականացնելու  նպատակով, խլեց իր ընտրարշավային մրցակցի «նախաձեռնողական» դրոշն ու փաստացի գնաց հեղափոխական քայլերի։  

Արտաքին քաղաքական ո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 616 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայաստանի  վարչապետի խորհրդական   Ռազմիկ Մարկոսյանը ուղերձ  է հղել աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին, որտեղ մասնավորապես ասված է.

” Ողջ քրիստոնյա աշխարհը շուտով տոնելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Հայտնի է, որ քրիստոնյա քույր եկեղեցիների տոները, իրենց հիմքում որքան էլ նույնական, բայց ունեն տոմարական որոշ տարբերություն: Այս տարի խորհրդանշական մի զուգադիպությամբ քրիստոնեական հաղթական տոնը` Քրիստոսի Հարությունը, ողջ խաչապաշտ աշխարհը տոնելու է նույն օրը` ապրիլի 24-ին: Մեզ` Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի աստվածաշնորհ քարոզչությամբ քրիստոնեացած հայերիս համար, Հրաշափառ Հարությունը համընկնում է ևս մի կարևոր օրվա հետ, որը, սակայն, ի տարբերություն կրոնական տոնի, մեր ազգային ցավի ու վշտի օրն է` հայ ժողովրդի ամենամեծ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 668 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)









 Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Անդրեեչկինը կառավարական հանձնաժողովում առաջարկել է Ռուսաստանում արգելել Gmail, Hotmail եւ Skype ծառայությունները, պատճառաբանելով, որ հատուկ ծառայությունները վերահսկողություն չունեն դրանց հանդեպ:
 
ԱԴԾ պաշտոնյայի առաջարկները Մեդվեդեւի մամուլի ծառայությունը որակել է որպես նրա անձնական կարծիք եւ հայտարարել, որ դրանք չեն արտահայտում պետության քաղաքականությունը ինտերնետի զարգացման ասպարեզում:
 
Սակայն հակառակ տեսակետն է հայտնել վարչապետ Պուտինի մամուլի ծառայությունը, հայտարարելով, որ Անդրեեչկինի առաջարկները հիմնավոր են: Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է նաեւ, թե Անդրեեչկինի հայտարարությունը ԱԴԾ պաշտոնական դիրքորոշումն է, եւ ոչ թե անձնական կարծիքը:
 
Այս կապակցությամբ հայտարարություն է արել նաեւ ՌԴ կապի նախարարությունը, ասելով, որ վերը նշված ինտերնետ-ծառայությունները արգելելու որեւէ ծրագիր չկա:
 
Մինչդեռ, Ռուսաստանի իրավապաշտպանները համոզված են, որ հեռու չէ ժամանակը, երբ Ռուսաստանում ինտերնետը կարող է արգելվել ընդհանրապես:
Դիտարկումների քանակը: 557 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրքիայում դեռևս չի վերացել Հայկական և քրդական հարցերի վերաբերյալ պաշտոնական թեզին հակասող տեսակետներ արտահայտողների նկատմամբ հետաքննություն սկսելու ռիսկը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 8-ին։«Մարդու իրավունքներ 2010» զեկույցում Թուրքիային առանձնացված բաժնում անդրադարձ է կատարվում խոսքի և մամուլի ազատությանը, դատական համակարգին, բանակին, «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննությանը, ՔՕ 301-րդ հոդվածին և այլն։Զեկույցում մասնավորապես նշվում է, որ անցած տարիների համեմատ թուրքական բանակի քաղաքական ազդեցությունը նվազել է։ Իսկ ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա զեկույցում ընդգծվում է, որ դատավորների և դատախազների միջև գոյություն ունեցող շատ մոտ հարաբերությունները խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի դատական պրոցեսներն ընթանան արդար ձևով։ Նշվում է նաև, որ Թուրքիայում դատական գործընթացները բավական երկար են ընթանում։«Մամուլի և խոսքի ազատության» բաժնում նշվում է, որ չնայած Թուրքիայում գործող օրենքներով երաշխավորվում է մամուլի և խոսքի ազատությունը, սակայն «պետությունը շարունակում է շատ դեպքերո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 534 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայ ազգային կոնգրեսը երեկ անցկացրեց հերթական հզոր հանրահավաքը, որը չորրորդն է փետրվարի 18-ից հետո, երբ Կոնգրեսն ընդհատեց հանրահավաքային ընդմիջումը: Ինչպես և սպասվում էր, բազմահազարանոց հանրահավաքը կրկին Մատենադարանից շարժվեց դեպի Ազատության հրապարակ, և ինչն էր հատկանշական` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթը ունեցավ ոչ թե Մատենադարանում, ինչպես միշտ, այլ արդեն Ազատության հրապարակում: Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին, ապա դրա «մեխերը», թերևս, կարելի է համարել երեք հանգամանք:

Առաջինն այն է, որ հանրահավաքը պահպանել էր նախորդների բազմամարդությունը, ինչը վկայում է այն մասին, որ չնայած Կոնգրեսի մարտավարության շուրջ ոչ միարժեք դատողություններին, քաղաքացիներն, այդուհանդերձ, հանրահավաքը սկսել են դիտարկել ոչ թե Կոնգրեսի միջոցառում, որին իրենք ներկա են զուտ հանդիսատեսի, սպառողի մակարդակով, այլ իրենց իսկ գործը, իրենց իսկ անելիքի, դիրքորոշման մաս, որ կատարում են անկախ Կոնգրեսի ղեկավարության հետ մարտավարական համաձայնություն-անհամաձայնություններից: Թե ի՞նչ շարունակություն կունենա այդ երևույթը, ի՞նչ հանրային տարածում կունենա և կդրսևորվի հարաճո՞ւն, թե՞ նվազման միտումով` ցույց կտա ժամանակը: Մյուս «մեխը» հանրապետության քաղաքացիներին ուղղված կոչն էր` պատրաստվել համազգային քաղաքացիական անհնազանդության արշավին: Կոնգրեսը ներկայացնում է մարտավարական փոփոխությունների հ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 624 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)