Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին: Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
Դեպի ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ առաջին թռիչքին մնացել է ..200.. ժամից էլ քիչ: Թե երբ առաջին ինքնաթիռը վայրէջք կկատարի Ստեփանակերտի օդակայանում հայտնի չէ: Բայց այդ վայրէջքը չի կարող լինել ավելի ուշ, քան մայիսի 9-ն է: Հասկանալի պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խուսափում են առաջին թռիչքի օրվա վերաբերյալ հստակ օր հայտարարելուց, թեև նախապես շրջանառվել էր մայիսի 8-ը: Հասկանալի է, որ անպայման կլինեն Ադրբեջանի նյարդային արձագանքը և բողոքները: Այդ թռիչքը չի կարող կատարվել ավելի ուշ քան մայիսի 9-ին է, քանի որ դրա համար կան մի շարք պատճառներ: Առաջինը, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին ուղևորներից մեկն ինքն է լինելու: Իսկ նա միշտ իր խոսքի տերն է եղել…: Հնարավոր է, որ այդ օրը, որը ունի 24 ժամ, ոչ թե մեկ ինքնաթիռ թռչի Երևանից Ստեփանակերտ , այլ` երեք:
|
Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում, ինչպես արդեն հայտել է news.am-ը, հայազգի ոչ մի թեկնածու չի մասնակցելու: Թեեւ նախապես թուրքական տարբեր ուղղվածության մի քանի կուսակցություններ հայտարարել էին, որ իրենց նախընտրական ցուցակներում կներառեն նաեւ հայազգի թեկնածուների եւ կամ կաջակցեն նրանց թեկնածությանը, սակայն վերջին պահին, կարծես մեկ կենտրոնի թելադրանքով, որոշումը փոխեց:Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը եւս մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր հայազգի թեկնածուի`կուսակցության անդամ հայազգի քաղաքագետ-գրող, Արդվինում ծնված Իսմեթ Շահինին (Ստամբուլի 2-րդ ընտրատարածք): 42-ամյա Շահինը, ինչպես ինքն ասաց, քաղաքականությամբ է զբաղվում շատ վաղ տարիքից, եւ իր հոդվածներում հիմնականում անդրադարձել է քրդական խնդիրներին: 90-ական թվականներին, երբ լուսաբանելիս է եղել քրդական խնդիրները, նրան մի քանի անգամ տուգանել են: Վերջին տարիներին Շահինը հանդես է գալիս ղարաբաղյան հարցի վերաբերյալ հրապարակումներով: Նախորդ տարի գիրք է հրատարակել` «Հակակապիտալիստական մանիֆեստ» անվամբ, այժմ էլ զբաղվում է Համշենի պատմությամբ, նաեւ համշենի բարբառի լեզվական առանձնահատկություններն է ուսումնասիրում: Ներկայումս աշխատում է մի գրքի վրա, որտեղ խոսվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|