Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 18 » Բաքվի ցույցի ցրման ժամանակ խայտառակ իրադարձություններ են գրանցվել (տեսանյութ)
02:43
Բաքվի ցույցի ցրման ժամանակ խայտառակ իրադարձություններ են գրանցվել (տեսանյութ)
 Ադրբեջանական Radioazadlyg.org կայքի փոխանցմամբ, այսօր Բաքվում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ցրման ժամանակ ձերբակալվել է միանգամից 65 մարդ: Նրանցից 40-ի գործերն ուղարկվել են դատարան, իսկ մնացած 25-ին բացատրական աշխատանքներ տանելուց և նախազգուշացնելուց հետո ազատ են արձակել: 

Պաշտոնապես նշվում է, որ այդ անձանց ձերբակալման համար «մեղավոր» է «Հասարակական պալատ» շարժումը, որին նախապես զգուշացվել է, որ չի կարելի չարտոնված վայրում բողոքի ակցիա անցկացնել: 

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունն ու դատախազությունը հայտարարել են, որ ապրիլի 17-ին ժամը 16.00-ին շուրջ 150 հոգի տարբեր խմբերով փորձել են հավաքվել «Սահիլ» զբոսապուրակում, սակայն ոստիկանությունը կանխել է դա: 

«Հասարակական պալատ»-ի տվյալներով ձերբակալվածների թվաքանակը կազմում է 80 մարդ` չհաշված անմիջապես ազատ արձակվածները: 


Ցույցի ցրման ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել մի շարք լրագրողների: Ոստիկանատանն են հայտնվել նաև երկու շվեդ լրագրողուհիներ: Խոսքը գնում է Ռոդեր Սթրիթի և Շառլոտա Ուիքսթրոմի (Roder Strit և Sharlotta Uijkstrom) մասին, որոնք ժամը 16.00-ի մոտ ձերբակալվել են «Սահիլ» զբոսապուրակում: 

Ոստիկանատնից հետո նրանց տարել են էմիգրացիոն ծառայություն, որտեղ նրանց մեղադրել են «անցագրային ռեժիմի խախտման» մեջ: Այժմ նրանց սպառնում են վտարել Ադրբեջանից:

Ձերբակալվել է նաև մի կին` իր հինգ տարեկան երեխայի հետ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեխան գործածել է «Ազատություն» և «Հրաժարական» բառերը: 

Նշվում է, որ մինչև ցույցի սկսելը ոստիկանությունը փակել է զբոսապուրակ տանող ճանապարհները, մոտակայքում կայանած ավտոմեքենաներին ստիպել է հեռանալ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը պլանավորել էր ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի առջևի հրապարակում: Սակայն Բաքվի իշխանությունները մերժել են` փոխարենն առաջարկելով Բիբիեյբատեի ավտոդպրոցի հրապարակը: 

Ընդդիմության կարծիքով, դա հավասարազոր է արգելման, քանի որ օրենքով սահմանված կարգով հանրահավաքի անցկացման տեղն ու ժամկետը որոշում է դրա կազմակերպիչը:


1in.am
Просмотров: 708 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: