Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ

http://www.panorama.am/g_image.php?id=77141&t=b «2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի և իմ գործն ընդունել վարույթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ:
Այս որոշումը սպասելի էր. գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները:

Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական և մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.

- Քաղաքական և տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից.

- Նոր դրսևորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկեր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 626 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.mil.am/images/seyran_ohanyan.jpg2010թ. հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 634 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

http://4.bp.blogspot.com/_Vis17nJWFME/SXQP0MsthbI/AAAAAAAADXU/Rpaw1h6PjyU/s200/Az-drosh2.Web.jpg

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիայից հետո ղարաբաղյան կողմում թողած ադրբեջանցի ենթասպա Մուրատիս Իբրահիմովի մարմինը իբր չի վերադարձվում։

-Միանշանակ, փոխհրաձգության ժամանակ զոհերի դիակները մնացել  են հակառակ կողմում։ Այս կապկցությամբ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Կարմի Խաչը, բանակցություններ են անցկացրել կարճ ժամանակում դիակը վերադարձնելու համար։ Ցավոք սրտի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ բանկցություններն արդյունք չեն տվել։ Ներկա պահին Հայաստանը հերթական ստահոդ հայտարարությամբ է հանդես եկել։ Միջազգային Կարմիր Խաչի հարցմանն ի  պատասխան՝ նրանք հայտարարել են, որ ադրբեջանական բանակի ենթասպա Մ. Իբրահիմովի մարմինը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Հայաստանի ՊՆ-ի և արտգործնախարարի հայտարարություններն այն մասին, թե Իբրահիմովի մարմինն ու զինամթերքի ահագին չափաբաժին մնացել է իրենց կողմում։ Կամ ի՞նչ էին նրանք ակնարկում՝ պաշտոնա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 638 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://old.hetq.am/uploaded/image/articles/2007/03/h-0307-sefilyan-1-1.jpg

Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ Теrt.am–ը զրուցել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի հետ։

–Հաշվի առնելով վերջին շրջանում հնչող հայտարարությունները՝ կարելի՞ է ասել, որ ԼՂ հարցում եկել է հանգուցալուծման պահը։

–Հանգուցալուծման իմաստով ես որևէ գործոն, որևէ փաստարկ չեմ տեսնում, իսկ որ առհասարակ վիճակը լուրջ է, ես կասեի, որ վիճակը լուրջ է ոչ միայն այսօր, այլ երկու տարի առաջ էլ լուրջ էր, և դրանից առաջ էլ լուրջ էր։ Ես համոզված եմ, որ ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ Մինսկի խմբի համանախագահ երկրները, լինելով գերտերություններ, օգտագործում են Ղարաբաղի խնդիրը ոչ թե Ղարաբաղի խնդիրը լուծելու, այլ իրենց շահերը սպասարկելու համար։ Այսօր էլ, կարծում եմ, նույն վիճակն է, ուստի շուտափույթ լուծում ես չեմ սպասում։ Իսկ վտանգը, որ վատ է վիճակը, որ հայերս խայտառակ վիճակում ենք, Ղարաբաղի խնդրի հետ կապ չունի. դա մեր երկրի ներքին իրավիճակի հետ է կապված, այդտեղ է խնդիրը։ Եթե մեր երկրում պետք է այսպես շարունակվի անարդար վիճակը, ուստի խոսել Ղար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 595 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://common.regnum.ru/pictures/news/2008-04/1198274103nalbandyan-1-big.jpgԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իբրև հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի և Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, և թե իբրև այդ հարցը քննարկվել է նաև սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում սուտ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայությանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի և Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաև նախագահների սանկտպետերբուգյան հանդիպման ընթացքում»,– ասել է արտգործնախարարը։
 

Tert.am

Դիտարկումների քանակը: 719 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 16.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://t0.gstatic.com/images?q=tbn:xD64oveienDwTM:http://i2.ytimg.com/vi/0mnGtYkjLbY/0.jpgԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հերթական ծավալուն ելույթն է ունեցել, որտեղ բացի ավանդական ռազմատենչ հայտարարություններից` սելեկտիվ մեկնաբանությունների է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս փուլում դիտարկվող հիմնարար սկզբունքները:

Ընդհանրապես ծավալուն մեջբերումները նյութին հետաքրքրություն չեն հաղորդում, բայց այս դեպքում ստիպված ենք ներկայացնել Իլհամ Ալիևի ելույթից մի հատված, որտեղ նա յուրովի մեկնաբանելով խաղաղ բանակցությունների բովանդակությունը` ըստ էության ներկայացնում է Ադրբեջանի դիրքորոշումը (բնականաբար` փորձելով տպավորություն ստեղծել, թե ողջ տիեզերքն է այդպես կարծում):

«Հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա: Որո՞նք են այդ Հելսինկյան սկզբունքները: Հավանաբար, այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են հարցով: Այստեղ գլխավոր սկզբունքը տարածքային ամբողջականությունն է: Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը, դրա հետ հակասության մեջ մտնի: Ժողովուրդների ինոնորոշման և ինքնակառավարման հնարավորությունները չպետք է խախտեն եր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 630 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  1. http://img.epochtimes.com/i5/401163847450--ss.jpg«ԼՂ բանակցային գործընթացն ի սկզբանե սխալ է գնացել, որովհետև մենք պետք է արմատին խփեինք, մենք պիտի հարցականի տակ դնեինք ընդհանրապես որևէ ադրբեջանական իրավունք ԼՂ–ի նկատմամբ»,– այսօր, ելույթ ունենալով «Սարդարապատ» նախաձեռնության Ազգային խորհրդարանի հերթական նիստում, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը։

Ըստ նրա, ադրբեջանցիները մեզ մեղադրում են միջազգային իրավունքի խախտման մեջ, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, շատ թերարժեքային մոտեցում ունի իրավունքի նկատմամբ, ինչը, ըստ Պապյանի, մեծապես պայմանավորված է նաև ներքին իրավիճակով։ «Ինչ լուծում էլ ունենա ԼՂ հարցը, պետք է իրավական լուծում լինի, որովհետև ռազմականը կա գետնի վրա։ Իրավական խախտումների մեջ մեզ մեղադրելը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ սանձազերծել պատերազմ, իսկ եթե Ադրբեջանը նման հիմքեր չունենա, իր համար պատերազմ վարելը բավական դժվար կլինի»,– նշեց նախկին դիվանագետը։

Պապյանը համոզված է, որ եթե ԼՂ բանակցություններում մենք շեշտը դնում ենք զուտ ինքնորոշման իրավունքի վրա, լուրջ խնդիրներ ենք ունենում ազատագրված տարածքների հարցում։ Պապյանն առաջարկում է ԼՂ խնդիրն ամբողջությամբ տեղափոխել միջազգային իրավունքի ոլորտ, խմբավորել բոլոր իրավական փաստաթղթերը, հրավիրել միջազգային բարձրակարգ երեք փ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 623 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 80 81 82