Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 15 » Արա Պապյանն առաջարկում է պառակտել ադրբեջանա–թուրքական դաշինքը
20:41
Արա Պապյանն առաջարկում է պառակտել ադրբեջանա–թուրքական դաշինքը
  1. http://img.epochtimes.com/i5/401163847450--ss.jpg«ԼՂ բանակցային գործընթացն ի սկզբանե սխալ է գնացել, որովհետև մենք պետք է արմատին խփեինք, մենք պիտի հարցականի տակ դնեինք ընդհանրապես որևէ ադրբեջանական իրավունք ԼՂ–ի նկատմամբ»,– այսօր, ելույթ ունենալով «Սարդարապատ» նախաձեռնության Ազգային խորհրդարանի հերթական նիստում, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը։

Ըստ նրա, ադրբեջանցիները մեզ մեղադրում են միջազգային իրավունքի խախտման մեջ, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, շատ թերարժեքային մոտեցում ունի իրավունքի նկատմամբ, ինչը, ըստ Պապյանի, մեծապես պայմանավորված է նաև ներքին իրավիճակով։ «Ինչ լուծում էլ ունենա ԼՂ հարցը, պետք է իրավական լուծում լինի, որովհետև ռազմականը կա գետնի վրա։ Իրավական խախտումների մեջ մեզ մեղադրելը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ սանձազերծել պատերազմ, իսկ եթե Ադրբեջանը նման հիմքեր չունենա, իր համար պատերազմ վարելը բավական դժվար կլինի»,– նշեց նախկին դիվանագետը։

Պապյանը համոզված է, որ եթե ԼՂ բանակցություններում մենք շեշտը դնում ենք զուտ ինքնորոշման իրավունքի վրա, լուրջ խնդիրներ ենք ունենում ազատագրված տարածքների հարցում։ Պապյանն առաջարկում է ԼՂ խնդիրն ամբողջությամբ տեղափոխել միջազգային իրավունքի ոլորտ, խմբավորել բոլոր իրավական փաստաթղթերը, հրավիրել միջազգային բարձրակարգ երեք փորձագետ և պատվիրել մի հարցի պատասխան. «Արդյո՞ք երբևէ Ադրբեջանի տիտղոսը եղել է ամրագրված ԼՂ վրա, թե ոչ»։ Դրանից հետո, ըստ Պապյանի, բանակցությունների ժամանակ կամ ցանկացած հարթակում, երբ կխոսվի «օկուպացված տարածքներ» ձևակերպմամբ, Հայաստանը ցույց կտա միջազգային փորձագետների կարծիքը՝ հարցնելով. «Ի՞նչն է խնդիրը»։

«Եկեք ռեալիստ լինենք՝ ադրբեջանա–թուրքական այս տանդեմին քաղաքական, տնտեսական, ռազմական առումով մենք չենք կարող դիմակայել»,– հայտարարեց Պապյանը՝ առաջարկելով երկու տարբերակ՝ կամ խնդիրը տեղափոխել միջազգային իրավունքի ոլորտ, կամ պառակտում մտցնել այդ տանդեմում։ Նա համոզված է, որ երկու տարբերակն էլ հնարավոր է։

Արա Պապյանն անդրադարձավ նաև Նախիջևանի խնդրին՝ շեշտելով, որ եթե Հայաստանի իշխանությունը 25 տարի հեռու նայի, կհասկանա, որ Հայաստանի համար Նախիջևանը լրջագույն խնդիր է դառնալու։ Նա նշեց, որ Հայաստանը պետք է միջազգային հանրության առջև բարձրացնի Նախիջևանի հայկական լինելու հարցը, քանի որ դա ազգային անվտանգության կարևոր խնդիր է։
Նախկին դիվանագետը նաև անդրադարձավ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին՝ ընդգծելով, որ Հայաստանը այդ վճիռը ևս պետք է խաղարկի։ Ըստ նրա, ժամանակին Ռոբերտ Քոչարյանը կարևորել է այդ վճռի խաղարկումը, սակայն հետո հետևողական չի եղել։

Tert.am

Просмотров: 616 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: