Այդ որոշումն ունի չափազանց կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Ըստ նրա՝ կարևոր հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որի ինքնորոշմանն ու անկախությանն այլընտրանք չկա։ Նա նաև հավելել է, որ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը Ղարաբաղում ներկայում ընթացող բանակցություններից հեռու է. «Ներկայում քննարկվում են ավելի լուրջ սկզբունքներ, որոնք բարձրացվում են Հայաստանի կողմից»։ &nb ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել նկատելի է եղել հուլիսի 18-ին և 22-ին, որոնց ընթացքում հակառակորդն օգտագործել է "Սև նետ”, "ՍՎԴ”, դիպուկահարային զենքեր, "ՊԿ” տիպի գնդացիրներ և "ԱԿ” ինքնաձիգեր: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի դրսևորած ակտիվությունը բանակային բնագծի բոլոր ուղղություններում ճնշվել է:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին |
Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա
այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության
կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ
Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը: Այցի ընթ |
Ըստ նրա՝ որպեսզի Հայաստանում իրավիճակն արմատապես փոխվի, անհրաժեշտ է օր առաջ նոր իշխանություն ընտրել։ «Ցավոք, իշխանությունը չկարողացավ որևէ ձևով ժողովրդին ասել՝ ես պատրաստ եմ վերացնել այն չարիքները, որոնք այսօր խանգարում են պետության զարգացմանը, և առաջին հերթին կոռուպցիան, որը մեր պետական ողնաշարին հարվածող ամենադաժան միջոցն է։ Բացարձակ ճշմարտություն է, որ դա բարձրագույն իշխանական երևույթ է»,- ընդգծեց բանախոսը։ Հակոբյանի խոսքով՝ լավագույն տարբերակն այն կլինի, որ իշխանությունը գիտակցի՝ ամեն պահ մենք պարտվում ենք։ «Ցավոք, այս գիտակցումն այսօր չկա։ Մյուս կողմից ընդդիմությունն իր կեցվածքով չի կարողանում ժողովրդի աչքին երևալ որպես ռեալ, իրական այընտրանք այս իշխանություններին, չնայած որ ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ շատ ավելին են։ Ուղղակի ընդդիմությունը չի կարողանում կառուցվածքային դաշտ բերել այդ մեծամասնությանը և իշխանափոխություն իրականացն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Դատարանը օրինական էր ճանաչել Կոսովոյի անկախությունը: Դրա համար նա մատնանշում է երկու հանգամանք: Առաջինը, որ սեփական
քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես
տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի
Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Երկրորդը` միջազգային իրավունքի մեջ չկա
անկախության հռչակման որևէ սահմանափակում: «Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպես կոչված, «կենտրոնանան իշխանության» թույլտվության: Ուրիշ բան, որ այդ իշխանությունը կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը»,-«Ա1+»-ին փոխանցեց նա: Դիվանագետը գնահատելի է համարում ՄԱԿ-ի Արդար ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
|
Ըստ նրա՝ Հայաստանը Կոսովոյի անկախացման նախաշեմին պետք է Ազգային ժողովի օրակարգ մտցներ ԼՂՀ ուշացած ճանաչման հարցը։ «Իսկ հիմա հասանք այն պահին, որ միջազգային դատարանը խորհրդատվական դատավճիռ արձակեց։ ԼՂՀ հարցը, որն իսկապես նախադեպ է շատերի համար, մնաց ուշացած իրավիճակում։ Եվ սա մեր մեղքով է, մեր հատվածական, այս պահի մեջ խոսող, քննադատող, բանսարկող մտայնությունից է բխում»,- ընդգծեց բանախոսը։ Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր էր ԼՂՀ անկախությունը ճանաչել 1992 թվականին, սակայն ուշացանք ու սխալվեցինք։ 1994թ.-ին զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթ կնքելիս, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանն «իրավական վերաբերմունք հայտներ ԼՂՀ նկատմամբ»։ «Ակնհայտ էր, որ անգամ այն ժամանակ կային պետություններ, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են այցելել Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Այսօր էլ երիտասարդների հյուրն էր ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Ճամբարի տարածքում շրջայց կատարելուց հետո Նալբանդյանը երիտասարդներին վստահեցրել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա: «Եթե Ադրբեջանը վերոնշյալ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Ադրբեջանը Մոսկվայի վեց դրույթներից նախընտրությունը տալիս է միայն մեկին, ապա եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է եւ չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»: Հունիսի 18-19-ը ՀՀ-ի նկատմամբ Ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Ալիևի մեկ այլ կարգադրությամբ որոշում է կայացվել անմահացնել նրա հիշատակը։ Այդ նպատակով Ալիևը կարգադրել է Բիլյասուվարի շրջանի միջնակարգ դպրոցներից մեկն ու մի փողոց կոչել նրա անունով։ |