![]() Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի և Միացյալ Նահանգների համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք: Ամիսներ շարունակ Բրայզան պտտվում էր Վաշինգտոնում`ակնարկելով, թե դառնալու է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը: Այն փաստը, որ գրեթե մեկ տարի տևեց մինչև նրա դեսպան առաջադրվելը, ցույց է տալիս, որ այստեղ առկա էին լուրջ բարդություններ, այդ թվում՝ ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի մտահոգությունները Բրայզայի դերի մասին, Ադրբեջանի առարկությունը նրա` հայ-թուրքական արձանագրությունների պաշտպանությանը, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքները նրա կնոջ աշխատանքում, ինչպես նաև հարսանեկան ծախսերի հետ կապված հարցեր: Հաշվի առնելով այս բոլոր վիճահարույց հարցերը, Բրայզան երբեք չպետք է առաջադրվեր Ադրբեջա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
«Հուլիսի 23-ին մեր հանդիպման ժամանակ Էռնեստը հրաժարվեց հետագա հանդիպումներից, ասելով, որ հոգեբանական անկում է ապրում և ի վիճակի չէ իր փոքրիկներին տեսնելու այնպիսի պայմաններում, որում գտնվում է: Հանդիպման ժամանակ նա շատ էր հազում եւ ուներ բարձր ջերմություն, մարմնի վրա մլակների կծած բազմաթիվ հետքեր կային, իսկ պարանոցին մի տարօրինակ երկար հետք էր, որը նման էր դանակի կտրած հետքի: Նրան մեկ անգամ է բուժօգնություն ցուցաբերվել, որն էլ սահմանափակվել է մեկ ներարկումով: Դա վկայում է այն մասին, որ Էռնեստին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Բանտում գտնվելու չորս ամսում կտրուկ վատթարացել է որդուս ֆիզիկական և հոգեկան վիճակը: Դա ֆիզիկական և բարոյական ճնշման, շանտաժի և հոգեմետ դեղերի օգտագործման, ինչպես նաև ճնշման տակ ինք ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]() նախօրեին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարան: Ինչպես գրում է թուրքական «Միլիեթ» թերթը, Թուրքիայի պետնախարարն այցելեց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանին ու շուտափույթ ապաքինում մաղթեց նրան: Էգեմեն Բաղիսը հանդիպել է նաև նորընտիր փոխանորդ Արամ |
![]() -Ձեզ համար ի՞նչ է հաղթանակը։ -Երբ մի գյուղ էինք ազատագրում, ոգևորվում էինք, երբ հակառակն էր լինում, անշուշտ, ցավ էինք ապրում։ Բայց իրական հաղթանակը գիտակցեցինք հետո, երբ տեսանք, որ ահա այս հողերն ազատագրված են։ –Արդյոք այս տարիներին իմաստավորե՞լ ենք ազատության ու անկախության գազավայրը։ -Յուրաքանչյուր մարդ, նախ և առաջ, պիտի սիրի իր երկիրն ու հպարտանա նրանով։ Երբ տեսնում ես, որ Հայաստանն անկախ, ազատ երկիր է, հպարտանում ես, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են կառավարում այդ երկիրը, հիսաթափվում ես։ Չեմ ցանկանում որևէ նախագահի մեղադրել, պարզապես չպետք է քաղաքացուն «պատին դեմ տալ», որ թողնի հեռանա երկրից։ Ազատությունն ու անկախությունը նման են մեդալի երկու երեսի։ Այդ գիտակցումը պիտի ունենան նախագահից մինչև շարքային քաղաքացի։ -Եթե այսօր վերստին կանգնած լինեիք մասնագիտության ընտրության առաջ, նույն ուղի՞ն կընտրեիք։ -Տասնվեց տարեկանից զինվորականի մասնագիտությո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Մոսկվայի եւ Նախիջեւանի միջեւ ուղիղ ավիաչվերթ է բացվել, որը իրականացնում է
ռուսական «Ատլանտ-Սոյուզ» ավիաընկերությունը։ Այսօր տեղի է ունեցել առաջին
թռիչքը։
APA գործակալության փոխանցմամբ, թռիչքները կատարվելու են յուրաքանչյուր երեքշաբթի, Բոինգ 737 օդանավով։ |
![]() Նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում Սերգեյ Մովսիսյանի եւ Գարիկ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել են ուռուցքաբան, կառավարությանն առընթեր Արցախի Հանրապետության ոստիկանության բժշկական ծառայության բաժանմունքի պետ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը (համաձայնությամբ): |
Ըստ վերլուծաբանի, Հայաստանը՝ որպես ԼՂ հակամարտության բանակցությունները վարող կողմ, որոշակի կաշկանդվածություններ ունի, ուստի Հայաստանի նախագահից կամ արտգործնախարարից գործնական քայլեր ակնկալելը «նպատակահարմար չի լինի», քանի որ դա կազդի բանակցային գործընթացի վրա։ Փոխարենը, Կարեն Բեքարյանի համոզմամբ, բավականին անելիք ունի Հայաստանի խորհրդարանը, որն իր հանձնաժողովներով, միջազգային հարթակներում ներկայացված պատվիրակություններով, բարեկամության խմբերով կարող է նախաձեռնել քայլեր՝ «սկսելու բարեկամ երկրների խորհրդարանականների հետ կոնսուլտացիաներ՝ Ղարաբաղի հնարավոր ճանաչման գործընթացի առումով»։ «Եթե ընդամենը հիշենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները, կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրի ներքո կա հնարավորություն ինչ–ինչ քայլեր իրականացնելու»,– ասաց նա։ Կարեն Բեքարյանը նշեց, որ Ղարաբաղի հնարավոր ճանաչման ուղղությամբ անելիք ունի նաև հայկական Սփյուռքը, որը հի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Նա հիշեցրել է, որ կարգավորման սկզբունքները արդեն հնչեցվել են ամենաբարձր մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Ես կարծում եմ, որ սա հրաշալի հիմք է կարգավորման համար, և Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին հենվել դրա վրա»,- ընդգծել է Սեմբնեբին։ Նա նշել է, որ արդեն կա ինչ-որ ուրվագիծ, որը կարող է խնդրի կենսունակ լուծում լինել, և այժմ ընդամենը պետք է համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները։ Նա նաև ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա ազդում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
![]()
Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար
հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Քյուրդլար, Մեհդիլի, Չեյիլ,
Յուսուֆջանլու, Ջավագիրլի, Բաշ-Քարվենդ, Շխլար, Քենգեռլի, Նամիրլի,
Սեյսուլան, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան
դիրքապահների հենակետերը: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: |
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` անհայտ անձինք գերեզմանատներում ջարդուփշուր են արել 50 գերեզմանների տապանաքարեր, որոնց մեծ մասը պատկանում է հայերին: Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային միությունում մտահոգված են տեղի ունեցածի առնչությամբ և ներկա պահին տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ միասին համապատասխան գործողություններ են իրականացնում վանդալներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ սա հայկական գերեզմանների պղծման առաջին դեպքը չէ Կրասնոդարի մարզում: 2002թ. ապրիլի 17-ից ի վեր, երբ Կրասնոդարում պղծվել էին հայերի գերեզմաններ, նման դեպքեր հաճախ են տեղի ունենում նաև Կուբանի այլ շրջաններում։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |