11:21 «Բրայզան սխալմամբ սենատորներին ասաց, որ Հայոց պատրիարքը մահացած է» | |
Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց «փոփոխության» ծրագրով և նոր մոտեցումներ խոստացավ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սակայն, ընտրություններից հետո նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունակելով իր նախորդի վարած քաղաքականությունը: Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի և Միացյալ Նահանգների համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք: Ամիսներ շարունակ Բրայզան պտտվում էր Վաշինգտոնում`ակնարկելով, թե դառնալու է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը: Այն փաստը, որ գրեթե մեկ տարի տևեց մինչև նրա դեսպան առաջադրվելը, ցույց է տալիս, որ այստեղ առկա էին լուրջ բարդություններ, այդ թվում՝ ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի մտահոգությունները Բրայզայի դերի մասին, Ադրբեջանի առարկությունը նրա` հայ-թուրքական արձանագրությունների պաշտպանությանը, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքները նրա կնոջ աշխատանքում, ինչպես նաև հարսանեկան ծախսերի հետ կապված հարցեր: Հաշվի առնելով այս բոլոր վիճահարույց հարցերը, Բրայզան երբեք չպետք է առաջադրվեր Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, եթե չլինեին նրա բարձրաստիճան ու ազդեցիկ ընկերները: Ըստ մամուլի հրապարակումների, Բրայզային դեսպանի պաշտոնում, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անձամբ երաշխավորել է պետքարտուղարի նախկին օգնական Դեն Ֆրիդը: Ամենավիճահարույցը Բրայզայի ամուսնությունն էր ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ: Հարցը նրա ազգային ծագումը չէր, այլ այն, որ նա Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենն է, որը Վաշինգտոնում գտնվող մի վերլուծական կենտրոն է, և ըստ տեղեկությունների ֆինանսավորվում է ExxonMobile-ի և այլ էներգետիկ ընկերությունների կողմից: Ըստ Washington Times-ի. «Թուրքական և ադրբեջանական գործարար շրջանակները մի խոշոր համաժողով են ֆինանսավորել Հադսոնի ինստիտուտում, որը մասամբ կազմակերպվել էր տիկին Բրայզայի կողմից»: Թերթը մեջբերում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը` նշելով, որ «այն քաղաքական դիրքորոշումները, որոնք պաշտպանել է տիկին Բրայզան, հաճախ համընկել են ... Ադրբեջանի կառավարության և էներգետիկ ընկերությունների` կասպյան տարածաշրջանում ունեցած շահերի հետ», և որ «Մեթյու Բրայզան հավանաբար խախտել է բարի վարքի ֆեդերալ նորմերը` թուրքական և ադրբեջանական գործարար շրջանակների հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով»: Լսումների ժամանակ Բրայզային ուղղված մեկ այլ վիճահարույց հարց լուրջ մեղադրանքներ էր ներկայացնում, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Հեյդար Բաբաևը օգնել է վճարել 2007 թվականին Ստամբուլում կայացած Բրայզայի հարսանեկան շռայլ ծախսերը: Բաբաևն իրեն առաջադրված մեղադրանքից կատաղած, դատի էր տվել ադրբեջանական թերթին` այդ պատմության հրապարակման համար: Հոդվածագիրը ձերբակալվել և ծեծի էր ենթարկվել` մինչև երկրից փախչելը: Դրանից հետո նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի: Աղբյուր` Panorama.am | |
|
Всего комментариев: 0 | |