Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 30
Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան):
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտարկումների քանակը: 651 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

tՌոսօբորոնէքսպորտը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին, իբր, C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու դիվիզիոն է մատակարարելու: «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանի գործարք գոյություն չունի»,- ասել է Ռոսօբորոնէքսպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 515 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 30.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)