Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 24
Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են:
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել նկատելի է եղել հուլիսի 18-ին և 22-ին, որոնց ընթացքում հակառակորդն օգտագործել է "Սև նետ”, "ՍՎԴ”, դիպուկահարային զենքեր, "ՊԿ” տիպի գնդացիրներ և "ԱԿ” ինքնաձիգեր:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի դրսևորած ակտիվությունը բանակային բնագծի բոլոր ուղղություններում ճնշվել է:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտարկումների քանակը: 550 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 24.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

Այցի ընթ
ացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 595 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 24.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)